Рубрика: «Ելք» ստուգատես

Միկրոարվեստի թանգարան

Այսօր մենք գնացել էինք Տեր-Ղազարյանների միկրոարվեստի թանգարան: Այնտեղ տեսել ենք տարբեր միկրոքանդակներ և դիտել, թե ինչպես են հեռուստացույցի մեջ ջութակ նվագում: Տեսանք նաև միկրոջութակ: Նկարում մազ տեսանք, մազի վրա գրել էին նամակ և ուղարկել Գերմանիա: Միկրոքանդակներից մեկի վրա պատկերված էր Տեր-Ղազարյանի թոռնիկը: Տեսանք շարժական միկրոքանդակ, խաչքար, գեղեցիկ շրջաններ և այլն: Նաև տեսել ենք ջութակ, որը նմաներ թիթեռի: Սենյակում տեսանք նկար, որի մեջ պատկերված էր թավջութակ: Տեր-Ղազարյանը նաև պատրաստել էր  երեք հատ զենք, որի մասերը իրենցից ներկայացնում էին երաժշտական գործիքներ: Տեր-Ղազարյանը նկարել էր ծաղրանկարներ: Մենք ունեցանք շատ գեղեցիկ և հագեցած օր:

Рубрика: «Ելք» ստուգատես

Դդմի ճամփորդությունը

Մի ժամանակ Դդումը որոշեց ճամփորդել: Նա վերցրեց իր ուսապարկը, մեջը դրեց ինչ-որ պետք էր և գնաց դուրս: Դդումը շատ երկար ճամփորդեց և տեսավ մեծ և մութ դղյակ: Դդումը միաժամանակ վախեցած և զարմացած ներս մտավ: Նրա դեմ դուրս եկավ չար Դդմիկը: Դդմիկը հանեց թուրը, Դդումն էլ ուսապարկից հանեց թուրը և սկսեցին կռվել: Դդումը ուժեղ հարվածեց Դդմիկին, հաղթեց և շարունակեց իր ճամփորդությունը: Բայց չար Դդմիկի երեքգլխանի վիշապները չէին թողնում անցնել, առաջ շարժվել: Դդումը սկսեց մտածել, թե ինչպես շարժվի առաջ: Նա մտածեց, մտածեց, մտածեց և մտածեց: Նա հանեց հրացանը, կրակեց երեքգլանի վիշապներին և ուրախ-ուրախ գնաց առաջ:

Դդմի Ճանփորհթությունը