Рубрика: Առաջին ուսումնական շրջան

Ամփոփում

Առաջադրանքների բաժնի (рубрика) հղումը- Մաթեմատիկա
Ֆլեշմոբ- Սեպտեմբեր, Հոկտեմբեր,Նոյեմբեր
Մաթեմատիկական նախագծերի հղումները- Իմ օրինակելի բլոգը
Մաթեմատիկական առարկայից քանի՞ միավոր է գնահատում սովորողը ինքն իրեն (1-10 միավոր)- 9
Փոքրիկ պատում առաջին ուսումանական շրջանի մաթեմատիկայից ուսումնասիրած թեմաների մասին — Այս տարին շատ հագեցած էր, ի՜նչ ասես չսովորեցինք: Գումարման զուգորդման օրենք, բազմապատկման տեղափոխական օրենք, բազմապատկման զուգորդական օրենք, բազմապատկման բաշխական օրենք, մնացորդով բաժանում, բաժանման հատկությունները, չափման միավորներ, շատ-շատ խնդիրներ ճանապարհի և արագության վերաբերյալ: Անդրադարձանք նաև երկրաչափությանը, է՛լ հատված և նրա երկարությունը, է՛լ ճառագայթ, ուղիղ, հարթություն, է՛լ ուղղանկյունանիստ, շրջան և շրջանագիծ: Սովորեցինք տիրապետել մի նոր գործիքի GeoGebra, որի միջոցով կարողացանք գծագրեր կառուցել: Սովորեցինք, թե ի՞նչ է բեկյալ գիծը, անկյան տեսակները, մակերես և պարագիծ հաշվել: Նաև ունեցանք հետաքրքիր նախագծեր՝ Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում, Իմ ընտանիքը, Իմ օրինակելի բլոգը: Էլ չեմ խոսում ճամբարի մասին դեպի Արատես: Մի խոսքով ընկերներով լա՜վ աշխատեցինք, ապրենք բոլորս: