Рубрика: Մաթեմատիկա, Ֆլեշմոբ

Մաթեմատիկայի ֆլեշմոբ․երկրորդ մակարդակ

Անուն-Արեն

Ազգանուն-Աբրահամյան

Դասարան-վեցերորդ

Դպրոց-միջին դպրոց

Էլեկտրոնային հասցե-Aren.Abrahamyan-nd@mskh.am

1. Որևէ ամսում կա երեք հատ զույգ ամսաթվով կիրակի: Շաբաթվա ի՞նչ օր էր այդ ամսվա քսանը:
Հինգշաբթի

2. Ընտանիքը կազմված է չորս հոգուց՝ հայրը, մայրը, դուստրը և որդին: Նրանց տարիքների գումարը այժմ 73 է, իսկ 4 տարի առաջ այդ ընտանիքի անդամների տարիքների գումարը 58 էր: Քանի՞ տարեկան է այժմ նրանցից յուրաքանչյուրը, եթե հայրը մորից մեծ է 3 տարով, իսկ դուստրը որդուց՝ 2 տարով:
Հայր 34, մայր 31, դուստր 5, որդի 3

3. Հինգ տոպրակում միասին կա 100 ընկույզ: Առաջին և երկրորդ տոպրակներում միասին կա 52 ընկույզ, երկրորդ և երրորդ տոպրակներում՝ 43, երրորդում և չորրորդում ՝ 34, իսկ չորրորդում և հինգերորդում ՝ 30: Քանի՞ ընկույզ կա յուրաքանչյուր տոպրակում:
Առաջին 27, երկրորդ 25, երրորդ 18, չորրորդ 16, հինգերորդ 14

4. Մի գծագրում կան 8 չհատվող եռանկյուններ և քառանկյուններ: Նրանք ունեն ընդամենը 26 կողմ: Քանի՞ եռանկյուն և քանի՞ քառանկյուն կա գծագրում:
6 եռանկյուն, 2 քառանկյուն։

5. Գտնելով օրինաչափությունը՝ նշի՛ր հարցականի փոխարեն թաքնված թիվը:

52

6. «‎Կենդանիներ և ձայներ»‎ խանութում վաճառում են թութակներ և սոխակներ: Սոխակը 2 անգամ թանկ է թութակից: Աննան գնեց 5 սոխակ և 3 թութակ: Եթե նա գներ 3 սոխակ, 2 թութակ, ապա 2000 դրամ պակաս կծախսեր: Ի՞նչ արժե յուրաքանչյուր թռչունը:
Սոխակ 800դր, թութակ 400դր։

7. Անին տոնի առթիվ շոկոլադե տորթ թխեց (տե՛ս նկարը): Տորթի  յուրաքանչյուր քառակուսի  վանդակի  համար ծախսեց  10 գրամ շոկոլադ: Քանի՞ գրամ շոկոլադ ծախսեց  ամբողջ տորթի համար:

Подпись отсутствует

400գ։

8. Քանի՞ հնարավոր ձևով կարող ես 9 մատիտը  բաժանել Եվայի, Լևոնի և Տիգրանի միջև, որ յուրաքանչյուրն ունենա կենտ թվով  մատիտներ:
10

9. Խանութն ստացավ ձեռքի 50 ժամացույց՝ մի մասը՝ երեք սլաքով (վայրկենասլաք ունեցող), իսկ մյուս մասը՝ երկու սլաքով (առանց վայրկենասլաքի): Բոլոր ժամացույցների սլաքների քանակը 123 էր: Խանութը յուրաքանչյուր տեսակից քանի՞ ժամացույց ստացավ:
27 հատ երկու սլաքով, 23 հատ երեք սլաքով։

10. Օպերատորներից առաջինը մուտքագրեց գրքի էջերի կեսը ու ևս կես էջ, երկրորդը՝ մնացածի կեսը ու ևս կես էջ: Այդպես շարունակելով՝ պարզվեց, որ վեցերորդ օպերատորին  բաժին հասավ 1 էջ: Քանի՞ էջից է բաղկացած գիրքը:
63