Рубрика: Բնագիտություն 6

Բույսերի մասին

Խատուտիկ

Խատուտիկներն ուտելի ծաղկաբույսեր են, որոնք լայնորեն տարածված են Հարավային Ամերիկայում: Դրանք օգտագործում են բժշկական դեղամիջոցներում եւ ըմպելիքներում: Խատուտիկի ծաղիկները, տերեւները եւ արմատներն օգտագործում են որպես սննդամթերք բուժիչ նպատակներով, պատրաստում են մաքրող տոնիկ արյունատար անոթների համար, այս ըմպելիքը լավացնում է լյարդի աշխատանքը: Խատուտիկը հավասարակշռում է շաքարի քանակն արյան մեջ եւ խոլեստերինի մակարդակը: Բացի դրանից այս բույսերը կանխում են լեղաքարերի առաջացումը եւ բարելավում ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:

Կալիֆորնիայի կակաչ

Այս բույսը վառ գույնի է: Կալիֆորնիայի կակաչն արդյունավետ հանգստացնող միջոց է, անվտանգ է նույնիսկ երեխաների համար: Կարելի է օգտագործել որպես թեյ` սթրեսի  եւ լարվածության թուլացման նպատակով: Ավելի թունդ թուրմը հանդես է գալիս որպես ցավազրկող: Այն պատրաստվում է բույսի բոլոր անվտանգ մասերի եփուկից, ներառյալ ցողունն ու արմատները, թրմելով ամբողջ գիշերը:

Առվույտ

Առվույտը հաճախ օգտագործում են որպես անասնակեր, քանի որ այն չափազանց հարուստ է հանքային եւ սննդարար նյութերով, ինչպես նաեւ պարունակում է մեծ քանակությամբ պրոտեին: Այն օգտագործվում է որպես հզոր միզամուղ, ինչպես նաեւ հիվանդությունից հետո ուժերի վերականգնման համար: Այս բույսը մաքրում է լյարդը եւ աղիները եւ նույնիսկ օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը: Բուժման նպատակով կարելի է օգտագործել սերմերը կամ ծիլերը, բայց ամբողջական տերեւները նույնպես կարելի է օգտագործել սննդի մեջ:

Рубрика: Բնագիտություն 6

Հյուսվածքներ

Միաբջիջ օրգանիզմները կազմված են ընդամենը մեկ բջջից, որտեղ տեղի են ունենում կենսական բոլոր գործընթացները:
Բազմաբջիջ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ մասնագիտացված է և կատարում է որոշակի գործառույթ:
Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:
Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ:
Գոյացնող հյուսվածքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են: Դրա շնորհիվ բույսն աճում է և՛ երկարությամբ, և՛ հաստությամբ:
Ծածկող հյուսվածքը պատում է բույսի բոլոր օրգանները՝ պաշտպանելով նրան անբարենպաստ պայմանների ազդեցությունից՝ չորացումից, գերտաքացումից և մեխանիկական վնասվածքներից:
Լրացուցիչ նյութեր՝ Հյուսվածքներ

Գրականության հղումը էջ 98, 99

Հարցեր

1. Ի՞նչ է հյուսվածքը:
Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:

2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:
Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ: Գոյացնող հյուսվածքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են: Դրա շնորհիվ բույսն աճում է և՛ երկարությամբ, և՛ հաստությամբ: Ծածկող հյուսվածքը պատում է բույսի բոլոր օրգանները՝ պաշտպանելով նրան անբարենպաստ պայմանների ազդեցությունից՝չորացումից, գերտաքացումից և մեխանիկական վնասվածքներից:

Рубрика: Մայրենի 6

Մայրենի 6-րդ դասարան 20.03.2023

Բանավոր ներկայացնում, քննարկում ենք Ռ․ Ագուտագավայի «Գորտը» այլաբանական պատմվածքը:

Մգեցված բառերը բացատրում ենք բառարանի օգնությամբ:

Ներկայացնում ենք պատմվածքի մասին գրված աշխատանքները:

Գորտը։ Ռ․ Ագուտագավա

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը, շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով, հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով՝ նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կուլ տվեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները՝ օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում: Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և´ ջուրը, և´ խոտը, և´ ծառերը, և´ միջատները, և´ երկիրը, և´ երկինքը, և´ արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը՝ ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով՝ գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տե´ր…
Չհասցրեց նա ավարտել, երբ դեպի նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Ե´վ ջուրը, և´ խոտը, և´ ծառերը, և´ միջատները, և´ երկիրը, և´ երկինքը, և´ արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տե´ր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Կարդում ենք, սովորում պատմել Դինո Բուցատիի «Կորսված օրերը» պատմվածքը:

Գտնում ենք մգեցված բառերի բացատրությունները և գրում բլոգում:
Պռունկ-շրթունք
Կորսվել-կորչել
Ահռելի-մեծ, խոշոր
Դարալանջ-լեռնալանջ
Խունանալ-գունաթափվել
Կաշի-մաշկ
Ոսկոր-ողնաշարավոր կենդանիների ու մարդու կմախքի առանձին բաղկացուցիչ մաս:
Դահիճ-գլխատիչ
Մատնանշել-մատով ցույց տալ
Դարման-ճար
Չքանալ-չքվել
Վայրկենապես-անմիջապես
Թանձրանալ-խտանալ

Կորսված օրերը

Մի քանի օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան, տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով, մի արկղ ուսերի վրա դրած, դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից ու մի քանի քայլ անելուց հետո այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Դակն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում՝ ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Рубрика: Մայրենի 6

Մայրենի 6-րդ դասարան 17.03.2023

Ընթերցանության օր

Լրացուցիչ կրթություն (տանը)

Կարդում ենք, սովորում պատմել Ռ․ Ագուտագավայի «Գորտը» այլաբանական պատմվածքը:
Լավ։

Մգեցված բառերը բացատրում ենք բառարանի օգնությամբ:
Լեցուն-լիքը
Հակված-հենված
Շրշալ-սոսափել
Հանց-որպես
Ժանյակավոր-ժանյակաի նման
Արտացոլանք-անդրադարձում
Անձանձիր-առանց ձանձրանալու
Գոչում-գոռալ
Տաղտկալի-ձանձրալի
Քնատ-քնահարամ
Պրկվել-ձգվել
Հռետորություն-ճարտասանություն
Ամենազոր-ամենակարող
Մոլեգին-կատաղի
Սուրաց-սլանալ
Պերճախոս-լեզվանի
Մացառուտ-մացառով պատված տեղ:
Արտասվաթոր-որից արտասուք է հոսում
Միանգամայն-անմիջապես

Գրում ենք պատմվածքը կարդալուց հետո առաջացած մտքերի մասին: Ինչպե՞ս ես հասկացել այն (8-10 նախադասությամբ):
Ես այս պատմվածքի մեջ հասկացա, որ գորտերը մտածում էին, թե ջուրը իրենց համար է։ Կամ աշխարհը, խոտը և երկինքը իրենց համար է, որ օձը գորտին կերավ, գորտերը մտածեցին, որ օձնել է իրենց համար, որ չբազմանան։ Բայց իրականում այդ ամենը՝ երկինքը, բնությունը, խոտերը, և այլ բնության երևույթներ մարդկանց, կենդանիների և այլ կենդանի էակների համարել են։ Եվ ամենակարևորը։ Պետք չէ ինքնահավան և մեծամիտ լինել։ Օրինակ գորտերն ինքնահավան էին, ամբարտավան էին և մեծամիտ: Մեծամիտ, ինքնահավան, ամբարտավան լինելը բացասական կողմ է, որովհետև թույլ չի տալիս զարգանալ և սովորել, նաև նկատել շրջակա աշխարհը:

Рубрика: Մաթեմատիկա 6

Հավասարումներով լուծվող խնդիրներ

Դասարանում

1․ ա) 18 եղբայր, 6 քույր

բ) Առաջին դարակ 42 գիրք, երկրորդ դարակ 21 գիրք

2. ա) 20 էջ

բ) 9

3. ա) 25

բ) 13

գ) 2

դ) 9

Տանը

4. ա) 230 սեղան, 460 աթոռ

բ) 17 աղջիկ, 36 տղա

5․ ա) առաջին 3000, երկրորդ 12000

6․ ա) 300դր

բ) 240դր

Рубрика: Մայրենի 6

Մայրենի 6-րդ դասարան 16.03.2023

Ստուգում ենք կետադրական աշխատանքը:

Կար-չկար  մի իմաստուն մեծ  խելքով աշխարհի  չար ու բարուց  հասկացող:  Կյանքն  անցկացնելով  մարդկանց  մեջ  իմաստունն  ուսումնասիրում էր  նրանց  ցավով  համոզվելով որ  ավաղ  բանական  էակը  հաճախ  զուրկ է  մեծահոգությունից եսամոլ է անձնապաշտ  և  վշտանում էր դրա  համար:
Մի անգամ իմաստունը լսեց որ  իբր մի հարուստ  մարդ  կա  շռայլ  ու կարեկից:
Ուզում եմ  ինքս  համոզվել մտածեց նա  որոշելով  այցելել  հարուստին:
Հագնելով  ցնցոտիներ նա  մեծատունի մոտ  գնաց:  Վերջինիս  տեսնելով  ցնցոտիների մեջ  մերկությունը մի կերպ  ծածկած մարդուն  խոժոռադեմ  նայեց  և  հեռացավ  դուռը  շրխկացնելով  անկոչ  հյուրի  երեսին:

………….

Նա  սաստիկ  ձանձրանում էր գյուղն  իր տեղը  չէր  ու ինքն էլ  այլ  պլաններ էր  ուղեղում  փայփայել: Ամուսինը չէր  հետաքրքրվում  թատրոնով  կամ  ձիարշավով  գրականությամբ  կամ  սուսերամարտով մինչդեռ  ինքնաբավ  ժպտում էր  նայելով  իր  կնոջը:  Ինչը  ստիպեց  ընդառաջ  գնալու  ամուսնու  անհեթեթ  առաջարկին Էմման չէր կարողանում  բացատրել:  

Լրացուցիչ կրթություն (տանը)

Չմոռանաս վաղը հետդ գիրք բերել;
Լավ։

Ընթերցում ենք և սովորում պատմել:
Լավ։

Մգեցված բառերը բացատրում ենք բառարանի օգնությամբ:
Լեցուն-լիքը
Հակված-հենված
Շրշալ-սոսափել
Հանց-որպես
Ժանյակավոր-ժանյակաի նման
Արտացոլանք-անդրադարձում
Անձանձիր-առանց ձանձրանալու
Գոչում-գոռալ
Տաղտկալի-ձանձրալի
Քնատ-քնահարամ
Պրկվել-ձգվել
Հռետորություն-ճարտասանություն
Ամենազոր-ամենակարող
Մոլեգին-կատաղի
Սուրաց-սլանալ
Պերճախոս-լեզվանի
Մացառուտ-մացառով պատված տեղ:
Արտասվաթոր-որից արտասուք է հոսում
Միանգամայն-անմիջապես

Գորտը։ Ռ․ Ագուտագավա

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
-Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
-Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով՝ նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կուլ տվեց:
-Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
-Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում: Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
-Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և´ ջուրը, և´ խոտը, և´ ծառերը, և´ միջատները, և´ երկիրը, և´ երկինքը, և´ արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը՝ ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով՝ գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
-Թող սուրբ լինի անունը քո, տե´ր…
Չհասցրեց նա ավարտել, երբ դեպի նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
-Կըռ, կըռ, դա սարսափելի է:
-Կըռ, կըռ, դա սարսափելի է:
-Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
-Ե´վ ջուրը, և´ խոտը, և´ ծառերը, և´ միջատները, և´ երկիրը, և´ երկինքը, և´ արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տե´ր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Рубрика: Русский язык 6

Прыжок

1.Прочитайте текст.

Один корабль обошёл вокруг света и возвращался домой. Была тихая погода, весь народ был на палубе. Посреди народа вертелась большая обезьяна и забавляла всех. Обезьяна эта прыгала, передразнивала людей, и видно было-она знает, что ею забавляются, и оттого ещё больше расходилась. Она подпрыгнула к мальчику, сыну капитана корабля, сорвала с его головы шляпу, надела и живо взобралась на мачту. Все засмеялись, а мальчик остался без шляпы и сам не знал смеяться ему или плакать. Обезьяна села на перекладину мачты, сняла шляпу, поиграла с ней и стала рвать её зубами и лапами. Она как будто дразнила мальчика, показывала на него и строила ему рожи. Мальчик крикнул на неё, но она ещё злее рвала шляпу. Матросы громко стали смеяться, а мальчик покраснел, скинул куртку и бросился за обезьяной на мачту. В одну минуту он взобрался по верёвке на первую перекладину, но обезьяна ещё быстрее в ту самую минуту, когда он думал схватить шляпу, взобралась ещё выше.

-Так не уйдёшь же ты от меня!-закричал мальчик и полез выше. Обезьяна опять подманила его, полезла ещё выше, но и мальчик не отставал. Так обезьяна и мальчик в одну минуту добрались до самого верха. На самом верху обезьяна и повесила шляпу на край последней перекладины, а сама взобралась на макушку мачты и оттуда строила рожи и показывала зубы. От мачты до конца перекладины, где висела шляпа, было метра два, так что достать её нельзя было иначе, как выпустить из рук верёвку и мачту. Мальчик отпустил мачту и ступил на перекладину. На палубе все смотрели и смеялись тому, что выделывали обезьяна, но как увидели, что сын капитана отпустил верёвку и ступил на перекладину, все замерли от страха. Стоило ему оступиться-и он вдребезги разбился бы о палубу. Даже если бы он и не оступился, а дошёл до края перекладины и взял шляпу, то трудно было бы ему повернуться и дойти назад до мачты. Все молча смотрели на него и ждали, что будет. Вдруг в народе кто-то ахнул от страха. Мальчик от этого крика опомнился, глянул вниз и зашатался. В это время капитан корабля, отец мальчика, вышел из каюты. Он увидел сына на мачте, бросился в каюту и вернулся с ружьём. Капитан прицелился в сына и закричал: „В воду! Прыгай сейчас в воду! Застрелю!” Мальчик шатался, но не понимал. „Прыгай или застрелю!… Раз, два…” и как только отец крикнул „три” – мальчик прыгнул. Точно пушечное ядро, упал мальчик в воду, и не успели волны закрыть его, как уже матросы спрыгнули с корабля в море. Через несколько долгих секунд в воде показалось тело мальчика. Его схватили и вытащили на корабль. У него изо рта и из носа полилась вода, и он стал дышать. Когда капитан увидел это, он вдруг закричал, как будто его что-то душило, и убежал к себе в каюту, чтоб никто не видел, как он плачет.
Ладно.

2.Ответьте на вопросы.

Почему мальчик покраснел?
Обезьяна подпрыгнула к мальчику, сыну капитана корабля, сорвала с его головы шляпу, надела и живо взобралась на мачту. Все засмеялись, а мальчик остался без шляпы и сам не знал смеяться ему или плакать. Обезьяна села на перекладину мачты, сняла шляпу, поиграла с ней и стала рвать её зубами и лапами. Она как будто дразнила мальчика, показывала на него и строила ему рожи. Мальчик крикнул на неё, но она ещё злее рвала шляпу.

Правильно ли он поступил, погнавшись за обезьяной?
Да.

Как можно было помочь мальчику?
Капитан увидел сына на мачте, бросился в каюту и вернулся с ружьём. Капитан прицелился в сына и закричал: „В воду! Прыгай сейчас в воду! Застрелю!” Мальчик шатался, но не понимал. „Прыгай или застрелю!… Раз, два…” и как только отец крикнул „три”-мальчик прыгнул.

Что бы вы сделали на месте людей, которые были на палубе?
Не стал бы смеяться.

Как поступил капитан?
Он увидел сына на мачте, бросился в каюту и вернулся с ружьём. Капитан прицелился в сына и закричал: „В воду! Прыгай сейчас в воду! Застрелю!” Мальчик шатался, но не понимал. „Прыгай или застрелю!… Раз, два…” и как только отец крикнул „три”-мальчик прыгнул.

Правильно ли он действовал?
Да.

Почему он убежал в каюту?
Чтобы достать ружьё и спасти сына.+

3. Опишите мальчика и его отца. охарактеризуйте их. Как вы думаете, хорошим ли он был капитаном? Какими качествами и чертами характера должен обладать капитан, по вашему мнению.
Мальчик был терпеливым, стеснительным, умным. Его отец был очень умным и хорошо знал, что надо делать в таких ситуациях. По моему он был хорошим капитаном. Капитан должен быть храбрым и умным.

4. Вместо точек впишите подходящие местоимения.

1. Это Лариса. Ты с ней знакома? 2. Это мой друг Миша. Мы с ним дружим уже много лет. 3. Мы идём на футбол. Вы пойдёте с нами? 4. Моя сестра любит играть со мной в шашки. 5. Почему ты не был в школе? Что с тобой случилось?

5. Перескажите текст.
Ладно.

6. Грамматический материал

Творительный падеж употребляется в конструкциях с глаголами: 1) дом строится рабочими; 2) интересоваться историей; 3) был инженером.
А также с существительными: 1) исполнение песни автором; 2) плавание кролем;
3) прогулки вечерами.

7. Ответьте на вопросы

1.Кем он хотел быть в детстве: врачом или преподавателем? 2. Кем она хочет стать:артисткой или фотомоделью? 3. Кем он никогда не станет: космонавтом или лётчиком? 4. Кем он будет после университета: экономистом или журналистом? 5. Кем она хочет быть: физиком или математиком? 6.Чем она интересуется:скульптурой или живописью? 7. Чем ты занимаешься в университете: литературой или языком? 8. Он занимается дизайном или архитектурой?
1. Врачом. 2. Артисткой. 3. Космонавтом. 4. Журналистом. 5. Физиком. 6. Живописью. 7. Литературой. 8. Дизайном.

8. Прочитайте предложения, раскрывая скобки.

1. Я пишу в тетради карандашом, а не ручкой. 2. Она рисует фломастером. 3. Преподаватель пишет на доске фломастером или мелом? 4. Суп обычно едят ложкой. 5. Мясо едят
вилкой и ножом. 6. Мы режем хлеб ножом. 7. Не надо никого бить палкой. 8. Дверь можно
открыть ключом. 9. Футболист отбил мяч ногой, а потом головой. 10. Не стучи, пожалуйста,
карандашом по столу! 11. Думать надо головой! 12. В теннисе по мячу бьют ракеткой. 13.
Ну что ты качаешь головой? 14. Гвоздь можно забить молотком. 15. Что написано пером,
не вырубишь топором.

9. Раскройте скобки.

1. Поздравляю вас с днём рождения! 2. Поздравляю вас с первым сентября-началом занятий! 3. Я не могу поставить свою подпись под этим документом. 4. Не надо ссориться с этим человеком. 5. Он посмотрел на меня с каким-то удивлением. 6. Не надо злоупотреблять моим терпением! 7. Писатель работает над новой книгой. 8. Она машет нам белым платком. 9. Надеюсь, ты не будешь драться с этим негодяем? 10. Чем можно почистить кастрюлю?

-Какой-нибудь пастой или порошком. 11. Чем можно вытереться?

-Вот этим полотенцем. 12. Чем наградят этого героя?

-Каким-нибудь орденом или медалью.

10. Выучить наизусть. Запишите аудио.

С. Есенин

Весна наступает,
Снег быстро тает,
И все оживает
С приходом ея!

Деревья оделись
Зеленой листвою,
Луг зеленеет,
Покрытый травою.

Поля зазеленели,
Ароматом дыша.
Цветы запестрели,
Птицы прилетели.

Лес оживился
Щебетанием,
Воздух наполнился
Благоуханием.
Ладно.

Рубрика: Մայրենի 6

Մայրենի 6-րդ դասարան 15.03.2023

2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբո.․ ութ տարի բան.ում մնաց: Սուր. հայրերը սպասում էին, որ  նա կ.նկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մե.ք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտա.ի է ու ամբո.ջական: Մտածելու համար նրան ին.սուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կես.րին ու կեսգիշերին, աստվածաբա.․եր էին ուղարկում նրա խու.ը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում կար.ում էին դատավ.իռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկ.․ղով եք հայտնում ինձ դատավ.իռը, քան ես լսում եմ»:

3. Տեքստում գտի՛ր տրված բառերի հոմանիշները, տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն:

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:

Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան։

4. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան, ճամփորդ, համփերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ, թարթել,երթվել, փարթամ:

5. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակ.նկալ, ան.մբռնելի, օր.ստօրե, ակ.նթարթ, ան.նդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համ.նդհանուր, մերթ.նդմերթ, ան.նթեռնելի,ակ.նհայտ, ան.նդհատ, անհյուր.նկալ, սր.նթաց:

6. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Կետադրում ենք։

Կար-չկար  մի իմաստուն մեծ  խելքով աշխարհի  չար ու բարուց  հասկացող:  Կյանքն  անցկացնելով  մարդկանց  մեջ  իմաստունն  ուսումնասիրում էր  նրանց  ցավով  համոզվելով որ  ավաղ  բանական  էակը  հաճախ  զուրկ է  մեծահոգությունից եսամոլ է անձնապաշտ  և  վշտանում էր դրա  համար:
Մի անգամ իմաստունը լսեց որ  իբր մի հարուստ  մարդ  կա  շռայլ  ու կարեկից:
Ուզում եմ  ինքս  համոզվել մտածեց նա  որոշելով  այցելել  հարուստին:
Հագնելով  ցնցոտիներ նա  մեծատունի մոտ  գնաց:  Վերջինիս  տեսնելով  ցնցոտիների մեջ  մերկությունը մի կերպ  ծածկած մարդուն  խոժոռադեմ  նայեց  և  հեռացավ  դուռը  շրխկացնելով  անկոչ  հյուրի  երեսին:

………….

Նա  սաստիկ  ձանձրանում էր գյուղն  իր տեղը  չէր  ու ինքն էլ  այլ  պլաններ էր  ուղեղում  փայփայել: Ամուսինը չէր  հետաքրքրվում  թատրոնով  կամ  ձիարշավով  գրականությամբ  կամ  սուսերամարտով մինչդեռ  ինքնաբավ  ժպտում էր  նայելով  իր  կնոջը:  Ինչը  ստիպեց  ընդառաջ  գնալու  ամուսնու  անհեթեթ  առաջարկին Էմման չէր կարողանում  բացատրել:  
Կար-չկար  մի իմաստուն՝  մեծ  խելքով, աշխարհի  չար ու բարուց  հասկացող: Կյանքն անցկացնելով մարդկանց  մեջ  իմաստունն  ուսումնասիրում էր նրանց՝  ցավով  համոզվելով, որ ավաղ  բանական  էակը  հաճախ  զուրկ է  մեծահոգությունից, եսամոլ է, անձնապաշտ  և վշտանում էր դրա համար: Մի անգամ իմաստունը լսեց, որ իբր մի հարուստ մարդ կա շռայլ  ու կարեկից:

-Ուզում եմ  ինքս  համոզվելղ,-մտածեց նա՝ որոշելով  այցելել  հարուստին: Հագնելով ցնցոտիներ՝նա՝ որպես  մուրացիկ,  մեծատունի մոտ  գնաց: Վերջինիս  տեսնելով ցնցոտիների մեջ՝ մերկությունը մի կերպ  ծածկած,  մարդուն  խոժոռադեմ  նայեց  և հեռացավ  դուռը  շրխկացնելով անկոչ  հյուրի  երեսին:

………….

Նա  սաստիկ  ձանձրանում էր.  գյուղն  իր տեղը  չէր  ու ինքն էլ  այլ  պլաններ էր  ուղեղում փայփայել: Ամուսնու զրույցները փողոցի  մայթի պես  տափակ էին,  առանց  անուրջների, հուզականության ու երևակայության: Նա  չէր  հետաքրքրվում  թատրոնով  կամ  ձիարշավով, գրականությամբ  կամ սուսերամարտով, մինչդեռ  ինքնաբավ  ժպտում էր  նայելով  իր  կնոջը: Ի՞նչը  ստիպեց  ընդառաջ  գնալու  ամուսնու  անհեթեթ  առաջարկին.  Էմման չէր կարողանում բացատրել:  Ամեն կին էլ  երբևէ  ապրում է  նման  հոգեվիճակ  ամուսնությունից  հետո,  բայց ինքը ներքուստ  ընդդիմանում էր  և՛ իր, և՛ իր  կարգավիճակի դեմ (ներքին  ընդվզումը  միակ  սփոփանքն է նման  վիճակում:

Рубрика: Պատմություն 6

Նախագիծ՝ <>

Ք.ա. 260-201 թթ. Ծոփքի Երվանդունի հայ արքաները՝ Շամը /Սամոս/,Արշամը, Քսերքսեսը, Աբդիսարեսը արծաթե մետաղադրամներ էին հատում, որոնք հայտնի են որպես ամենավաղ հայկական արքայական դրամներ: Դրամների ստեղծումը նպաստեց երկրի հետագա զարգացումը, նրա քաղաքական-տնտեսական հզորացմանը Արտաշեսյանների օրոք։ Հայաստանի դրամական շրջանառության մեջ նշանակալից է դառնում տեղական դրամների դերը։ Սրանք միջազգային ճանաչում գտան մասնավորապես Տիգրան Մեծի թագավորության տարիներին Դրամները հատվում էին Արտաշատում։Յուրաքանչյուրին պատկանող դրամների վրա մի կողմից դրոշմված էր արքայի դիմանկարը։ Դրամներով է, որ պահպանվել են Արտաշեսյան արքաների պաշտոնական դիմանկարները։ Հելլենիստական դարաշրջանի Հայաստանում շրջանառության մեջ եղած բազմատեսակ օտարամուտ դրամների շարքում հայոց ազգային դրամական միավորը ճանաչելի են առաջին իսկ հայացքից՝ նրանց վրա պատկերված արքայական այն թագի ձևով, որ կրում էին Արտաշեսյան թագավորները։ Մի կողմից արքայի կիսանդրին էր՝ թագով մյուս կողմից նրա տիտղոսը։ Տիգրան Մեծը դրամների վրա հաճախ պատկերված է կիսանդրու չափով,երիտասարդ դիմագծերով, Արևելքի հելլենիստական միապետների նման ածիլված երեսով, բայց գլխին այնպիսի թագով, որի նմանը չկար ժամանակակից և ոչ մի վեհապետի մոտ,։ Արտավազդ Բ դրամների մի կողմի վրա դրոշմում էին Արտավազդի դիմաքանդակը, կիսանդրու չափով, հայկական թագը գլխին, երիտասարդ դեմքով, արքայական զարդարանքներով՝ ականջին օղ, պարանոցին մանյակներ, ուսին՝ ծիրանի, իսկ հակառակ կողմին պատկերվում էր չորս ձիերով լծված երկանիվ մի մարտակաոք՝ արշավի ընթացքում։ Մարտակառքը վարող կերպարանքը հավանաբար ինքը հայոց արքան էր, որին վերևից պսակ էր բերում հաղթանակի դիցուհին։ Այդ ողջ պատկերի շուրջ նշվում էր նրա տիտղոսը «Արքայից-արքա Արտավազդի Հաջորդ տարիներից հայտնի է Արտավազդի որդու Արտաշես Բ  հայոց թագավորի պղնձյա դրամը, որի մի կողմին դրոշմած է  Արտաշես Բ-ի դիմաքանդակը՝ կիսանդրու չափով, գլխին պապենական թագը, ներկայացված ճիշտ այն ձևով, ինչ հայտնի է իր հոր դրամներով։ Չինական ուշ բրոնզի դարում ստեղծվել են ստանդարտացված ապրանքային նմուշներ, ինչպես օրինակ Անյանի մոտ գտնվող գերեզմանում հայտնաբերվածները։ Վաղ չինական արժույթի բրոնզե կրկնօրինակները կակղամորթերի խեցիներն էին, ուստի դրանք անվանեցին Բրոնզե խեցի։ Սովորաբար գրված էին լինում նրանց տիտղոսները

Рубрика: Բնագիտություն 6

Բջջի քիմիական բաղադրությունը

Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև մշտապես տեղի է ունենում նյութերի և էներգիայի փոխանակություն: Բոլոր կենդանի օրգանիզմները սնվում են, աճում, զարգանում, շնչում և մահանում: Կենդանի օրգանիզմները կազմված են բջիջներից, որոնցից կազմավորվում են օրգանիզմի առանձին օրգաններ և ամբողջական օրգանիզմը։ Կենդանի բջջի բաղադրության մեջ 80 %-ը կազմում է ջուրը: Ջուրը լավ լուծիչ է, նրա մեջ լուծվելով նյութերը, բջիջ են ներթափանցում: Նյութափոխանակության արգասիքները հեռանում են նույնպես ջրի միջոցով:
Կենդանի բջիջները պարունակում են նաև քիչ քանակությամբ հանքային աղեր, ինչպես նաև օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում սպիտակուցները: Մազը, եղունգը, փետուրը, ճանկը, գրեթե ամբողջովին կազմված են սպիտակուցներից:
Օրգանական նյութերից օրգանիզմում կարևոր դեր ունեն ածխաջրերը: Դրանցից են գլյուկոզը, սախարոզը, թաղանթանյութը: Ածխաջրերը օրգանիզմն ապահովում են էներգիայով:
Օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի 30 %-ն ապահովում են ճարպերը: Օրինակ՝ արջերը, ձմեռային երկարատև քուն մտնելով, գոյատևում են կուտակած ճարպերի շնորհիվ: Նուկլեինաթթուները պահպանում են օրգանիզմի ժառանգական հատկանիշները:
Լրացուցիչ տեղեկություններ՝ Բջջի մասին Գրականության հղումը

Հարցեր՝

1. Ի՞նչ է բջիջը:
Բջիջը բուսական և կենդանական օրգանիզմների կառուցվածաքային և ֆունկցիոնալ միավոր է, որն ընդունակ է ինքնուրույն գոյություն ունենալ, ինքնավերարտադրվել և զարգանալ:

2. Պատմիր բջջի բաղադրության մասին:
Կենդանի բջջի բաղադրության մեջ 80 %-ը կազմում է ջուրը: Ջուրը լավ լուծիչ է, նրա մեջ լուծվելով նյութերը, բջիջ են ներթափանցում: Նյութափոխանակության արգասիքները հեռանում են նույնպես ջրի միջոցով: Կենդանի բջիջները պարունակում են նաև քիչ քանակությամբ հանքային աղեր, ինչպես նաև օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր: Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում սպիտակուցները: Մազը, եղունգը, փետուրը, ճանկը, գրեթե ամբողջովին կազմված են սպիտակուցներից: