Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական ամառ

Ֆոտոմաթեմի ջոկատի օրվա ամփոփում.երեքշաբթի

Բարև ձեզ, ես Արենն եմ: Այսօր ես ձեզ կպատմեմ, թե ինչպես անցավ իմ օրը ֆոտոմաթեմի ջոկատում: Մենք առաջին երկու ժամը նստեցինք ջոկատում և մեր մոտ եկավ ընկեր Արմինեն և պատմեց արեգակնային համակարգի մասին: Շատ նոր բաներ իմացանք, համակարգչով տեղեկություններ գտանք և այլն: Հետո գնացինք մանկական երկաթուղի, երգեցինք և կարուսել նստեցինք: Առաջինը նստեցինք Ամերիկական սղարաններ և որ ճիշտն ասեմ, առաջին անքամ շատ վախենալու էր: Հետո նստեցինք ավտոդրոմ և գնացինք դպրոց, դպրոցից տուն: Դե ինչ այսօր այսքանը, հաջողություն:

Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական ամառ

Ֆոտոմաթեմի ջոկատի օրվա ամփոփում.երկուշաբթի

Բարև ձեզ, ես Արենն եմ: Այսօր ես ձեզ կպատմեմ, թե ինչպես անցավ իմ օրը ֆոտոմաթեմի ջոկատում: Մենք առաջին երկու ժամը գնացինք ընտրության: Հետո գնացին լողալու, լողացինք, տաքացանք արևի տակ և այլն: Հետո գնացինք վերջին զանգի համար պար պարապելու: Որ բոլորը գնացին, ես գնացի դաշնամուրի, հետո տուն: Դե ինչ այսօր այսքանը, հաջողություն:

Рубрика: Մաթեմատիկա

 Թվաբանական գործողությունները խառը թվերով

  1. Կատարե՛ք հաշվումները՝ կիրառելով խառը թվերով թվաբանական գործողությունների ընդհանուր կանոնը
  • 3 ամբողջ 7/8 + 5 ամբողջ 3/4=9 ամբողջ 5/8
  • 2 ամբողջ 5/9 + 11 ամբողջ 2/3=14 ամբողջ 2/9
  • 9 ամբողջ 2/5 – 8 ամբողջ 1/4=1 ամբողջ 3/20
  • 6 ամբողջ 7/8 – 1 ամբողջ 1/5=5 ամբողջ 27/40
  1. Կատարե՛ք գործողությունները խառը թվերով թվաբանական գործողությունների ընդհանուր կանոնով.
  • 25 ամբողջ 4/7 + 31 ամբողջ 5/14=56 ամբողջ 13/14
  • 37 ամբողջ 9/25 + 82 ամբողջ 7/20=119 ամբողջ 71/100
  • 23 ամբողջ 3/13 – 15 ամբողջ 25/26=7 ամբողջ 7/26
  • 45 ամբողջ 9/10 – 36 ամբողջ 9/10=9
  1. Կատարե՛ք խառը թվերի գումարում առավել հարմար եղանակով.
  • 37 ամբողջ 8/9 + 41 ամբողջ 5/6=79 ամբողջ 13/18
  • 66 ամբողջ 13/24 + 72 ամբողջ 11/28=138 ամբողջ 157/168
  • 45 ամբողջ 7/12 + 63 ամբողջ 23/36=109 ամբողջ 4/18
  • 124 ամբողջ 1/2 + 328 ամբողջ 3/4=453 ամբողջ 1/4
  1. Կատարե՛ք խառը թվերի հանում առավել հարմար եղանակով.
  • 8 ամբողջ 9/10 — 6 ամբողջ 2/5=2 ամբողջ 1/2
  • 4 ամբողջ 5/11 — 2 ամբողջ 3/10=2 ամբողջ 17/110
  • 12 ամբողջ 25/36 – 9 ամբողջ 7/24=3 ամբողջ 29/72
  • 14 ամբողջ 7/12 – 6 ամբողջ 5/6=7 ամբողջ 9/12
  1. Երեք խառը թվերից առաջինը 8 ամբողջ 1/3 է: Եկրորդ թիվը 5 ամբողջ 5/6-ով մեծ է առաջինից, իսկ երրոդը 3 ամբողջ 1/4 –ով մեծ է երկրորդից: Գտե՛ք այդ թվերի գումարը:
    Լուծում ՝

8 ամբողջ 1/3+5 ամբողջ 5/6=14 ամբողջ 1/6

14 ամբողջ 1/6+3 ամբողջ 1/4=17 ամբողջ 5/12

8 ամբողջ 1/3+14 ամբողջ 1/6+17 ամբողջ 5/12=39 ամբողջ 11/12

  1. Եռանկյան կողմերի չափան արդյունքներն են՝ 3 ամբողջ 2/5 սմ, 4 ամբողջ 7/9 սմ և 5 ամբողջ 1/3 սմ:Ստուգե՛ք, որ եռնակյան ցանկացած երկու կողմերի երկարությունների գումարը մեծ է երրորդ կողմի երկարությունից:
    8 ամբողջ 8/45>5 ամբողջ 1/3
    8 ամբողջ 11/15>4 ամբողջ 7/9
    10 ամբողջ 1/9>3 ամբողջ 2/5
Рубрика: English

2022 ուս.տարվա ամփոփում

Summary for the 2022 academic year

Dear students, we are finishing the year and I want you to summarise your school year.

Please, see what you have done or not. What did you learn?

Pay attention to the following points given below.

Have you written these stories?

Once upon a time, there was…

If I had a magic stick.+
I would make all schools disappear. Instead, there should be football fields so that the children could play as much football as they wanted. All people had unlimited money, no one would steal or commit other crimes.

My dream world.+
Reference.

There is beautiful nature in my dream world, everyone is kind, there are no fights, people love each other, everyone is smart.

My school.+
Reference.

Hello my friend, I’m glad you came to my school. I will tell you about my school today. I love my school because all the teachers there are kind, all the children are friendly. My school is named after Mkhitar Sebastatsi, because our Bangladesh seemed like an island in those years. Since Mkhitar Sebastatsi is Ashot Bleyan, he not only made the Russian school Armenian, but also increased its scale and spread it all over Bangladesh. My favorite place at school is the farm, where there are horses, dogs, and a lavash baking oven, as if it were a separate world. My school has eight branches. We have about forty buses that serve school children. I like all subjects, I try to study well. We sing before class, and the lessons take place in a very warm environment, and after school we stay in school for a long time, we do not want to go home. In short, my school is the best, I look forward to seeing you my friend.

Christmas Magic story.+
I love the New Year very much. In my country we celebrate it with great pomp. Everything is fairytale. I love Christmas very much, everyone is kind and smiling. According to the tradition, everyone prepares delicious dishes with raisins, pastries, Christmas rice. I also like to receive gifts.

My house.+
Where do you live?
I’m live in Yerevan.

Do you live in a flat or in a house?
I’m live in a flat, which is very comfortable.

How many rooms are there in your house, flat?
My flat has four rooms. Living-room, three bedrooms

What do you have in your living-room, kitchen, bathroom and bedroom?
In our living room there is a sofa, a table with chairs, carpet, a TV set, a cupboard with dishes and glasses. Natural flowers, other interior decorations.

The kitchen has a stove, sink, faucet, a table in the middle, many cupboards, a washing machine, a refrigerator.

The bathroom has a sink, shower, closet, hangers and bath accessories.

There are beds in the bedrooms, a wardrobe, a bookcase in the corner and pictures.

Do you have a garden in front of your house, flat?
No, but we have a good yard where I play football.

Mother’s Day.+
Reference.

This is a beautiful story about the most patient people in the world. They are our mothers. When we were a little helpless, they smiled sweetly and made us happy. When we are sad, they try to lift our spirits. Moms are our joy and they deserve the best.

It is a very interesting story about…+
Reference.

Radios-Broadcasts

Do you know?…+
Reference.

It is interesting to know…+
Here are some interesting facts about London: If you speak English too badly, they will not say it. The British love tea the most in the world. The decoration of the closet is the raincoat. People leave thei rnewspaper on the train for the rest to read. The main pet of the house is the dog. Big Ben is not really a tower or an hour.

Reference.

Թումանյանական ընթերցումներ աուդիո ֆիլմի ստեղծում:+
Reference.

Рубрика: Մայրենի

Տարեվերջյան ամփոփում

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:
Ընկեր Գոհարի լաբարատորիան:

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:
Գագիկը:

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։
Ամենասիրելի և ամենահետաքրքիր նախագիծը թարքմանչական նախագիծն է:

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։
Լեվոն Նեսի «Բալզակը», «Աշխարհի Իմաստուն Հեքիաթները» և Դանիել Սմիթի «Մտածել ինչպես Սթիվ ջոբսը»

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:
Ե. Չարենցի «Ինչ որ լավ է…»

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։
Մայրենին, որովհետև ես ավելի լավ եմ իմանում և հասկանում մեր լեզուն:

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում:
Ռուսերեն:

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:
Ճամփորդություն դեպի Չարենցի տուն-թանգարան:

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։
Բոլոր:

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։
Միշտ շաբաթ:

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։
Երկուշաբթի:

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։
Հետաքրքիր փաստեր Պիզայի աշտարակի մասին, որովհետև ես իմացա, թե ինչու է նա թեք:

Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:
Ամեն ինչ հասցրել եմ անել արևելյան դպրոցում:

Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։
Բոլորին կհիշեմ, շատ կկարոտեմ, բայց ամպայման կայցել եմ իմ սիրելի կրթսեր դպրոց:

Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:
Անհամփեր սպասում եմ, որ իմանամ:

Քո կարծիքով ի՞նչ կա միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։
Ավելի երկար դասամիջոց:

Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ:
Այդքան էլ ոչ, որովհետև շա՜տ կկարոտեմ իմ դպրոցը:

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:
Որ կրթվեվ ապագայիս համար:

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։
Միջին դպրոցում ի՞նչ նոր առարկաներ կուզեիր ավելացնել:

Рубрика: Մայրենի

Իմ բլոգը

Բարև ձեզ, ես Արեն Աբրահամյանն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցում 5-2 դասարանում: Ես ունեմ իմ բլոգը, որին հետևում եմ և որը բացել եմ երկու հազար տասնինը թվականին: Ես իմ բլոգում տեղադրում եմ տարբեր հեքիաթներ, պատմություններ, ոնց եմ ես գնացել տարբեր քայլարշավների և այլն: Իմ առաջին նյութը, որը ես ինքս եմ գրել դա «Ճամփորդություն»-ն է, որը հրապարակել եմ իմ դասղեկի հետ երկու հազար տասնինը թվականին: Իմ բոլոր բաժիններն են՝«Ելք» ստուգատես, Русский Язык, English, Հայրենագիտություն, Ձմեռային ճամբար 2022, Ճամփորդություն, Մաթեմատիկա, Մաթեմատիկական ստուգատես 2021, Մայրենի, Մայրենիի ստուգատես, Ուսումնական ամառ, Ուսումնական գարուն, Ուսումնական ճամբար, Ուսումնական պատարագ, Ուսումնական պլան, Առաջին ուսումնական շրջան, Բնագիտություն, Ընտրություն և Իմ գրադարանը: Ես ամենաքիչը օգտագործում եմ Մայրենիի ստուգատես և Ուսումնական պլան բաժինները, որովհետև մենք մի քանի տարի չենք գրել մայրենիի ստուգատես, ուսումնական պլանը նույնպես:

Տեղեկություններ

անուն-ազգանուն (հայատառ)+

ուսումնական  հաստատությունը+

դասարանը+

Բլոգի արտաքին հղումներ

կրթահամալիրի կայքը+

հղում կրթական ծրագրի ենթակայքին+

հղում դասավանդողների բլոգներին+

հղում դասընկերների բլոգներին+

Բլոգավարություն

ունի արխիվ+

նյութերի հրապարակման օր ամիս, թիվ+

Բլոգի բովանդակությունը

Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) գործունեության փաթեթ+

Առարկայական բաժիններ, առաջադրանքներ, ստուգատեսներ, ֆլեշմոբներ+

Ընտրությամբ գործունեությունը+

Լրացուցիչ կրթությունը+

«Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր+

Ուսումնական նախագծեր, դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր
ընտանեկան նախագծեր, հեռավար, առցանց ուսուցման նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, ինքնակրթություն+

Այլ (առօրյա, նախասիրություններ)+

Ես հավանում եմ մեր դասարանից Մանե Սարգսյան-ի բլոգը, որովհետև շատ գեղեցիկ բլոգ է, բոլոր կետերը կան, ոչ մի բաց թողնված դաս, կամ առաջադրանք չկա և այլն: Ես և իմ ծնողները շատ լավ ենք վերաբերվում իմ բլոգին, ամեն օր մտնում ենք և նայում, թե ինչ բաց թողած բաներ ունենք և իրար օգնելով դասերս ենք անում:

Рубрика: Հայրենագիտություն, Բնագիտություն

Ամփոփում.Հայրենագիտություն և բնագիտություն

1. Բլոգում տեղադրել բնագիտությանհայրենագիտության բաժնի հղումը։

2. Ինչ ճամփորդությունների ես մասնակցել
Քաղաքային (քայլարշավ, թանգարան)+
Մեկօրյա հայրենագիտական+
Ճամբար (եռօրյա)+

4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Կկարողանամ կողմնորոշվել թե որ հատվածում եմ, կկարողանամ ծաղիկներ և բույսեր խնամել:

5. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։
8

6. Ուսումնա-հայրենագիտական արշավներից (մեկօրյա, բազմօրյա, քաղաքային’ թանգարան, քայլարշավ) որը կառանձնացնեիր և ինչու։
Ես կառանձնացնեի Սևանը, քանի որ շատ հետաքրքիր էր:

7. Որտեղ կուզենայիր արշավել, որ այս ուսումնական տարում չարշավեցինք։
Ես կցանկանայի արշավել դեպի Դիլիջան:

Рубрика: Բնագիտություն

Ստորերկրյա ջրեր.աղբյուրներ, արտեզյան ջրեր

Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։

Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:

Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:

Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:

Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:

Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:

Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:

Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:

Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրներր: Աղբյուրները կարող են լինել տաք ե սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:

Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:

Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:

Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:

Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո­րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:

Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրակեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:

Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներ­կայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։
Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։

2. Որո՞նք են ջրաթափանց ե ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։
Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնելու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ: Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն: Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ապարներից են մարմարը, կավը և այլն:

3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:

4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:
Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ: Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ: Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրներր: Աղբյուրները կարող են լինել տաք ե սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ: Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:

5. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:
Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:

6. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:
Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:

Рубрика: Բնագիտություն

ՋՐՈԼՈՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ.ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Ջրոլորտի պահպանությունը: Մեզ արդեն հայտնի է, որ Երկիր մոլորակր հարուստ է ջրային ռեսուրսներով, սակայն դրանց չնչին մասն է քաղցրահամ ջուր:

Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտա­գործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գետերի վրա կառուցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնք բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով:

Օվկիանոսներն ու ծովերր ծառայում են մարդուն նավարկության հա­մար, ինչպես նաև՝ սննդի և բազմաթիվ օգտակար հանածոների շտեմա­րան են:

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ այսօր ջրային ա­վազանները, այդ թվում նաև՝ Համաշխարհային օվկիանոսը, աղտոտված են: Հատկապես մեծ չափերի է հասնում օվկիանոսների աղտոտումը տար­բեր տեսակի նավթամթերքների արտանետումներից և գետերի բերած աղ­տոտված ջրերից: Ջրի մակերեսը ծածկվում է յուղի բարակ թաղանթով, որը դժվարացնում է օդի ու ջրի միջև գազափոխանակությունը, իսկ դա էլ ազդում է օվկիանոսների և լճային ավազանների օրգանական աշ­խարհի վրա:

Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերա­կան ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրե­րով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով: Առանձին գետերում ջուրը նույնիսկ թունավոր է և օգ­տագործման համար ոչ պիտանի:

Ջուրն ունի մի հիանալի հատկություն. դա ինքնամաքրման ունակու­թյունն է, որը կատարվում է աստիճանաբար՝ ջուրը հոսելու ընթացքում: Սակայն չափից ավելի աղտոտման դեպքում ջուրն այլես չի կարող ինքնամաքրվել: Դա վերաբերում է հատկապես փոքր գետերին: Այս դեպքում մարդու միջամտումն այդ գործին դառնում է անխուսափելի, այլապես՝ քաղցրահամ ջրի խիստ պակաս կլինի:

Ուստի պետք է ջրային պաշարներր պաշտպանել հետագա աղտոտու­մից: Պետք է դադարեցնել կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվում տար­բեր երկրներում: Հատկապես տնտեսապես զարգացած երկրներր մեծ մի­ջոցներ են ծախսում արտանետված կեղտաջրերր մաքրելու համար: Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրա­մաքրիչ կայաններ, այդ թվում՝ նաև Երեանը:

Բավականին դժվար և առայժմ անիրագործելի է օվկիանոսների մաքրման խնդիրր: Օրինակ՝ օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտր մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնց ա­ռաջամասում տեղադրված սարքերի միջոցով ջուրն րնդունվում, մաքրվում ե նորից բաց է թողնվում ծով կամ օվկիանոս:

Շատ վնասակար են նաև կոշտ թափոններր: Դրանք արտա­նետող արդյունաբերական ձեռնարկությունների կողքին կառուցում են այդ թափոններր վերամշակող գործարաններ:

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Մարդուն պիտանի քաղցրահամ ջրի րնդհանուր ծավալր մեր մոլորակի վրա չնչին է: Սակայն այս չնչին ծավալր չէ, որ մտահոգում է մարդուն, այլ՝ այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, ինչպես նշվեց վերևում՝ բավա­կանին աղտոտված է:

Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:

Մեր երկրում նույնպես քաղցրահամ ջուրը տեղաբաշխված է խիստ անհավասարաչափ: Սակայն մեզ ջրի «սով» չի սպառնում: Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով միջին ապահովվածությամբ երկիր: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար մարդը փնտրում է տարբեր ուղիներ: Նախ՝ ամենագլխավորը քաղցրահամ ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է:

Ջրային ավազանները պետք է պահպանվեն հետագա աղտոտումնե­րից, և կեղտաջրերն առանց մաքրելու չպետք է լցվեն ջրային ավազաններ: Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ուղիներից է նաև օվկիանոսի ջրի աղազերծումը և օգտագործումը: Աշխարհի մի շարք երկրներում ար­դեն կառուցվել են օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ: Հիմնախնդրի մեղմման համար առաջարկում են նաև այսբերգների տեղափոխումը, հա­լեցումը և օգտագործումը:

Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է խնայողաբար օգ­տագործել ե պահպանել ջրային պաշարները’ ապագա սերունդների հա­մար ես: Ջրի մաքրությունր կենսական հարց է բոլոր երկրների համար:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա:
Օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով:

2. Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը:
Կույողջրերում, պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով

3. Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշխատանքներ են կատարվում:
Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրա­մաքրիչ կայաններ, այդ թվում՝ նաև Երեանը:  

4. Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:
Մարդուն պիտանի քաղցրահամ ջրի րնդհանուր ծավալր մեր մոլորակի վրա չնչին է: Սակայն այս չնչին ծավալր չէ, որ մտահոգում է մարդուն, այլ՝ այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, ինչպես նշվեց վերևում՝ բավա­կանին աղտոտված է:

5. Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք:
Այսբերգների տեղափոխումը, հա­լեցումը և օգտագործումը: խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է:

Рубрика: Բնագիտություն

Ջրի շրջապտույտը և դրա նշանակությունը բնության մեջ

Ջրի շրջապտույտը բնության մեջ: Ջրի ծավալը Երկրի վրա միշտ հաս­տատուն է և չի փոխվում: Սակայն այդ ջուրը գտնվում է անընդհատ շարժ­ման մեջ՝ անցնելով ջրոլորտի մի բաղադրիչից մյուսին, ինչպես նաև` մի վիճակից մյուսին: Այսինքն՝ տեղի է ունենում ջրի շրջապտույտ:

Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտե­ղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս:

Տարբերում են ջրի շրջապտույտի երկու տեսակ՝ տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ:

Տեղական կամ փոքր շրջապտույտ: Երկրի մակերևույթից Արեգակի ճառագայթների ազդեցության տակ ջուրն արագ գոլորշանում է, և գոլորշիները բարձրանում են վեր: Որոշ բարձրության վրա դրանք, սառելով ու խտանա­լով, տեղումների ձևով թափվում են Երկրի մակերևույթին: Եթե այս գործրնթացը տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչ­վում է տեղական կամ փոքր շրջապտույտ:

Համաշխարհային կամ մեծ շրջապտույտ: Միշտ չէ, որ Երկրի մակեր­ևույթից գոլորշացած ջուրր թափվում է նույն տեղում:

Օվկիանոսից գոլորշացած ջրի մի մասը տեղումների ձևով թափվում է նույն տեղում, իսկ մյուս մասը քամիների ու օդային զանգվածների միջոցով տեղափոխվում է ցամաքի վրա և տեղումների ձևով թափվում այնտեղ: Թափված տեղումների մի մասը սնում է գետերը, կուտակվում լճերի ու ճա­հիճների մեջ, որոշ քանակություն ներծծվում է երկրակեղևի մեջ՝ առաջաց­նում ստորերկրյա ջրեր, և վերջապես՝ ցամաքից կարող է նորից գոլորշանալ: Ի վերջո՝ թափված տեղումները, գետերի ու ստորերկրյա ջրերի մի­ջոցով հոսելով, նորից վերադառնում են օվկիանոս: Ջրի այդպիսի շրջապտույտը կոչվում է համաշխարհային կամ մեծ շրջապտույտ:

Ջրի շրջապտույտի նշանակությունը: Ջրի շրջապտույտը չափազանց կարևոր նշանակություն ունի Երկիր մոլորակի համար:

Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղց­րահամ ջուրը, և կյանքը գոյություն չէր ունենա:

Այսպիսով՝ ջրի շրջապտույտի միջոցով անընդհատ թարմանում ու հա­մալրվում են մթնոլորտի և ցամաքի ջրերը: Որքան ջրի շրջապտույտն ա­րագ լինի, այնքան տեղումներ շատ կգոյանան, և գետերի, լճերի ջրերն ա­վելի արագ կթարմանան:

Միլիոնավոր տարիների րնթացքում ջրի շրջապտույտի միջոցով ցա­մաքից օվկիանոս են տեղափոխվում հսկայական քանակությամբ տիղմ, ավազ և լուծված նյութեր: Օվկիանոսները հարստանում են ոչ միայն գետե­րի բերած աղերով, այլև՝ տեղում գոլորշացման հետևանքով անջատված աղերով: Դա՝ է պատճառը, որ օվկիանոսի ջուրն աղի է և աստիճանաբար ավելի է աղիանալու:

Վերջապես՝ ջրի շրջապտույտի շնորհիվ է, որ օվկիանոսներում կու­տակված ջերմությունը տեղափոխվում է ցամաք՝ մեղմացնելով շրջապա­տի կլիման:

Հարցեր և առաջանդրանքներ

1. Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա:
Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտա­գործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար:Օվկիանոսներն ու ծովերր ծառայում են մարդուն նավարկության հա­մար, ինչպես նաև՝ սննդի և բազմաթիվ օգտակար հանածոների շտեմա­րան են:

2. Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը:
Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերա­կան ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրե­րով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով: Առանձին գետերում ջուրը նույնիսկ թունավոր է և օգ­տագործման համար ոչ պիտանի:

3. Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշ­խատանքներ են կատարվում:
Պետք է դադարեցնել կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ:Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ:Օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտր մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնց ա­ռաջամասում տեղադրված սարքերի միջոցով ջուրն րնդունվում, մաքրվում ե նորից բաց է թողնվում ծով կամ օվկիանոս:

4. Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:
Մարդուն պիտանի քաղցրահամ ջրի րնդհանուր ծավալր մեր մոլորակի վրա չնչին է:Ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, բավա­կանին աղտոտված է: