Рубрика: Հայրենագիտություն, Բնագիտություն

Ամփոփում.Հայրենագիտություն և բնագիտություն

1. Բլոգում տեղադրել բնագիտությանհայրենագիտության բաժնի հղումը։

2. Ինչ ճամփորդությունների ես մասնակցել
Քաղաքային (քայլարշավ, թանգարան)+
Մեկօրյա հայրենագիտական+
Ճամբար (եռօրյա)+

4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Կկարողանամ կողմնորոշվել թե որ հատվածում եմ, կկարողանամ ծաղիկներ և բույսեր խնամել:

5. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։
8

6. Ուսումնա-հայրենագիտական արշավներից (մեկօրյա, բազմօրյա, քաղաքային’ թանգարան, քայլարշավ) որը կառանձնացնեիր և ինչու։
Ես կառանձնացնեի Սևանը, քանի որ շատ հետաքրքիր էր:

7. Որտեղ կուզենայիր արշավել, որ այս ուսումնական տարում չարշավեցինք։
Ես կցանկանայի արշավել դեպի Դիլիջան:

Рубрика: Հայրենագիտություն

Հին Երևան.Գյուրջի քարվանսարա

Գյուրջի քարվանսարանը կառուցվել է 17-18րդ դարերին շուկայական հրապարակի՝ «Ղանթարի» մոտ: 18րդ դարում Երևանում կար 12000 բնակչություն: Քաղաքում կար 1730 տնտեսություն, որոնք տեղաբաշխված էին հետևյալ կերպ՝ 792-ը գտնվում էր Բուն քաղաքում, 622-ը՝ Կոնդում, իսկ 322-ը՝ Քարահանքում: Երևանը ուներ տնտեսական շատ պայմաններ, որի հետևանքով այդտեղով էր անցնում Պարսկաստան տանող տրանզիտային ուղին։ Այդ ուղին Երևանը դարձնում էր առևտրական մեծ կենտրոն։

Рубрика: Հայրենագիտություն

Վան և Արմավիրի մասին հետաքրքիր փաստեր

Վան-Քաղաքի արևմտյան մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է եղել պարիսպներով, իսկ հյուսիսից՝ բլուրներով։ Ունեցել է քաղաքային 4 դուռ, արևելյանը կոչվում էր Թավրիզի դուռ, հարավայինները՝ Նոր կամ Սարայի և Միջին դուռ, հյուսիսարևմտյան կողմում գտնվում էր Նավահանգստի դուռը։ Հյուսիսարևելյան կողմում 1 կմ երկարությամբ ձգվում է 100-120 մ բարձրությամբ ուղղաձիգ մի քարաժայռ, որի վրա գտնվում են հին բերդի պարիսպների և այլ շինությունների մնացորդներ ու բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։

Արմավիր-Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին, ըստ ավանդության «Հայկ Նահապետի թոռ Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունն իր թոռան՝ Երաստի անունով դնում է Երասխ»։ Արարատյան կամ Վանի թագավորության շրջանում՝ մ.թ.ա. մոտ 776 թվականին, Արգիշտի Առաջին թագավորն այստեղ կառուցել է բերդ, և իր անունով այն կոչել Արգիշտիխինիլի, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 8-5-րդ դարերում։

Рубрика: Հայրենագիտություն

Հայոց մայրաքաղաքները.Վան, Արմավիր

Իր պատմության ընթացքում Հայաստանը տասներկու մայրա­քաղաքներ է ունեցել՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։

Վան — Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, ինչպես հայտնի է, Սարդուրի I արքան հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը:

Քաղաքի հիմնադիր արքայի օրոք Վանի կենտրոնում վեր խոյացող լեռան լանջերին կառուցվում են բազմաթիվ զինանոցներ, պահեստներ, դիտակետեր, իսկ միջնաբերդի ստորոտում՝  հզոր պարիսպ։

Վանի բերդը — Դրանից հետո էլ՝ Երվանդունիների օրոք, Վանը դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր։ Արքայանիստ քաղաքը որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։ Քաղաքի բուռն զարգացումը շարունակվեց նաև Արտաշեսյանների ժամանակ։ Տիգրան Մեծն այստեղ բազմաթիվ արհեստավորներ ու առևտրականներ բնակեցրեց։ Քաղաքը ծաղկում էր ապրում նաև 10-11-րդ դարերում Վասպուրականի Արծրունյաց թագավորության
օրոք։ 19-րդ դարում Վանը Արևմտյան Հայաստանի կարևոր կեն­տրոններից էր, այստեղ հատկապես զարգացած էին արհեստները։ Մեծ համբավ ունեին վանեցի ոսկերիչներն ու արծաթագործները։ Մեծ եղեռնի ժամանակ հայկական Վանը ոչնչացվեց։

Այժմ Վանը գավառական ոչ մեծ քաղաք է ներկայիս Թուրքիայի տարածքում։

Արմավիր — Ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա։ Բլրի գագաթին պա­րիսպների, պալատների, տա­ճարների և այլ շինությունների հետքեր կան։ Դրանք բոլորն ի հայտ են եկել պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի՝ մեր օրերում կատարված պե­ղումների հետևանքով։ Գրեթե երեք մետր բարձրությամբ հողագույն պատերն ու աղյուսաշեն սենյակները վկայում են, որ ժամանակին այստեղ ծաղկուն քաղաք է եղել։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։

Արմավիրը մշակութային ու կրոնական խոշոր կենտրոն էր։ Այստեղ բազմաթիվ մեհյաններ և հեթանոսական այլ սրբավայրեր կային։ Իսկ քաղաքի շրջակայքում Սոսյաց անտառն էր, որի ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ էին անում։ Ք. ա. 3-րդ դարի վերջերին, երբ Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Երվանդաշատը, Արմավիրի դերը նվազեց։

Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ Բայց նրա անունով կա Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և Արմավիր հայաշատ քաղաքը Հյուսիսային Կովկասում։

Առաջադրանք

1. Ինչ անուններով է հայտնի եղել Վան մայրաքաղաքը:
Արքայանիստ քաղաքը որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։

2. Ով  է հիմնադրել Վան և Արմավիր մայրաքաղաքները:
Մովսես Խորենացին:

3. Ներկայումս որտեղ է գտնվում Վան և Արմավիր մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:

Рубрика: Հայրենագիտություն

Ալեքսանդր Թամանյան, Ռաֆայել Իսրայելան

Սարդարապատի հուշահամալիր, Ալեքսանդր Թամանյանի արձանը Երևանում

Բոլորին է հայտնի այս հրա­շալի կառույցը Երևանի կենտրո­նում։ Այդ շենքից քիչ հեռու մի գողտրիկ փողոց-զբոսայգի կա, որ կրում է մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անունը։

Այդ ոչ մեծ փողոցում էլ կանգնած է նրա բազալտե հուշարձանը։ Արձանը նման չէ մյուսներին. այն կարծես մի քիչ կռացած լինի, խորասուզված իր գծագրերի մեջ։ Իսկ գծագրերը շատ-շատ էին։

Օպերայի շենքից բացի, Թամա­նյանի նախագծով է կառուցվել նաև Կառավարական տունը Հանրապետության հրապարակում և բազմաթիվ այլ շենքեր։

Թամանյանի թերևս ամենակարևոր գործը Երևանի գլխավոր հատակագծի կազմումն էր։ Հատակագծի մտահղացումը շատ պարզ է և միաժամանակ ինքնատիպ։ Եթե Հաղթանակի զբոսայ­գու բարձունքից նայենք Երևանի կենտրոնին, նրա պողոտաների դասավորությանը, մեզ կթվա, թե մենք թատրոնում ենք, հանդի­սատեսները այդ փողոցներն ու հրապարակներն են, իսկ բեմում վեհորեն բազմած է հայոց սրբազան լեռը’ Մասիսը։

Մինչև իր կյանքի վերջը Թամանյանն անընդհատ անդրադառ­նում էր քաղաքի գլխավոր հատակագծին, լրամշակում այն, բայց այդպես էլ ավարտին չհասցրեց։ Դժվար էր հասնել քաղաքի արագ զարգացման ընթացքին։

Թամանյանի մասին

Նա մեր աչքերը բացեց, նա ուղի ցույց տվեց’ լայն, մեծ, իսկական։ Իհարկե, կառավարական տունը, օպերայի թատրոնը հոյակապ կառույցներ են, բայց հարցը դա չէ, այլ այն, որ նա մեր քարերին ստիպեց խոսել հայերեն, ինչպես եղել է դարեր առաջ։ Մի շենք է կառուցել, թե տասը, նշանակություն չունի։ Նա քաղաք ստեղծեց։ Երևանը նրա անվան հետ է կապված։

Ռաֆայել Իսրայելան-Թամանյանը ստեղծեց հայ ճարտարապետության նոր դպրոց, այսինք՝’ համախոհների խումբ, որը պատրաստ էր շարունակել ճարտարապետական արվեստի թամանյանական ավանդույթ­ները։ Այդ ավանդույթների իսկական ժառանգորդն ու զարգաց­նողներից մեկը Ռաֆայել Իսրայելյանն էր։

Ռաֆայել Իսրայելյան

Ռաֆայել Իսրայելյանի ինք­նատիպ ստեղծագործությամբ կարծես միավորվեցին շինարա­րական տեխնիկայի ժամանա­կակից նվաճումներն ու հայ ճարտարապետության հազարամյա ավանդույթները։ Դրանում համոզվելու համար մենք պարզապես պետք է ուշադիր դիտենք Հրազդանի ձորափին կառուցված Արարատ գինու կոմբինատի մառանները։ Դրանք հեռվից բերդապարսպի տպավորություն են թողնում և այնպիսի ներդաշնակությամբ են միաձուլվում տեղանքին, որ կարծես բնության ստեղծագործություն լինեն։ Շրջապատի հետ նույնպիսի ներդաշնակություն ունի նաև Հրազդան գետի վրա կառուցված ջրատար կամուրջը։

Ռաֆայել Իսրայելյանը բազմաթիվ փոքր ու մեծ ստեղծա­գործությունների հեղինակ է։ 1942թ. Էջմիածնի Փարաքար գյուղի համար նախագծելով աղբյուր-հուշարձան՝ նա փաստորեն սկիզբ դրեց զոհվածների հիշատակին աղբյուր-հուշարձաններ կառու­ցելու ազգային գեղեցիկ ավանդույթի վերականգնմանը։

Ռաֆայել Իսրայելյանը ստեղծել է փոքր ու մեծ ծավալի շատ գործեր։ Ճարտարապետի մեծածավալ գործերի մեջ առանձնանում են Հաղթանակի զբոսայգում կանգնեցված Մայր Հայաստան հու­շարձանի պատվանդանը, որը միաժամանակ նաև թանգարանի շենք է, և, իհարկե, Սարդարապատի հուշահամալիրը։ Հուշահամալիրի ամենամեծ կառույցը ազգագրության թանգարանի շենքն է։ Շենքի տանիքը կառուցված է անցյալի մեր ժողովրդական բնա­կելի տների նմանությամբ. այսինքն՝ այն լուսավորվում է բնական լույսով։ Թանգարանի շենքի արտաքին պատերը փակ են, բայց երկու տեղում դրանք նեղլիկ պատուհաններ ունեն։ Այդ պատու­հաններից մեկը նայում է Արագածին, մյուսը’ Արարատին։

Սարդարապատից բացի, Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցվել են նաև Մուսա լեռան, Հաճընի, Ապարանի հերոսա­մարտերին նվիրված հուշարձանները և տասնյակ այլ կառույցներ։

Ռաֆայել Իսրայելյանը ամբողջական խառնվածք էր։ Ինչ էլ որ անում էր, անում էր ներքին մղումով, համոզված. Հոգեկան այն կապը, որ ուներ հայրենի երկրի, նրա պատմության, հոգևոր գանձերի նկատմամբ, բացառիկ ուժի էր հասնում։ Թղթի մի կտորի վրա նախշ նկարեր, թե հսկայական մի շենք կառուցեր, գինու մի գավ պատրաստեր, թե մոնումենտ կառուցեր, նպատակը նույնն էր՝ հաստատել մեր ժողովրդի հոգեկան բարձր կերտվածքը։

Ռուբեն Զարյան

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ դեր ուներ ճարտարապետը միջնադարյան կառույցների ստեղծման աշխատանքում։
Թամանյանի թերևս ամենակարևոր գործը Երևանի գլխավոր հատակագծի կազմումն էր։ Հատակագծի մտահղացումը շատ պարզ է և միաժամանակ ինքնատիպ։ Մինչև իր կյանքի վերջը Թամանյանն անընդհատ անդրադառ­նում էր քաղաքի գլխավոր հատակագծին, լրամշակում այն, բայց այդպես էլ ավարտին չհասցրեց։ Դժվար էր հասնել քաղաքի արագ զարգացման ընթացքին։

2. Միջնադարի ի՞նչ նշանավոր հայ ճարտարապետներ գիտեք։ Համառոտ պատմեք նրանց գործերի մասին։
Մուրադ-հայ ճարտարապետ։ Իր ուսուցիչ Սահակ Հիջանեցու մահից հետո շարունակել և 1669 թվականին ավարտել է նրա սկսած Մուղնու Սուրբ Գևորգ վանքի քառամույթ գմբեթավոր բազիլիկ հորինվածքով եկեղեցու վերակառուցումը։

Խաչատուր-Խաչատուր քարգործահ, X-XIդդ. հայ ճարտարապետ։ Բազիլիկ հորինվածքը ձևափոխելով գմբեթավորի՝ հիմնովին վերակառուցել է Նորադուզ գյուղի հարավարևելյան եզրին կանգուն Ս. Լուսավորիչ եկեղեցին։ Այն T-աձև հատակագծով գմբեթավոր փոքր դահլիճ է՝ ավագ խորանի երկու կողմերում ավանդատներով։ Հուշարձանի բեմի կիսաշրջան պատի կենտրոնում ագուցված է ճարտարապետ Խաչատուրի անունը հիշատակող խաչքար։

Մոմիկ-հայ հայտնի մանրանկարիչ, ճարտարապետ և քանդակագործ: Գործել է Վայոց ձորում:

3. Նշանավոր ի՞նչ կառույցներ է նախագծել Ալեքսանդր Թամանյանը։ Ո՞րն է, ձեր կարծիքով, նրա ամենագլխավոր գործը։
Օպերայի շենքից բացի, Թամա­նյանի նախագծով է կառուցվել նաև Կառավարական տունը Հանրապետության հրապարակում և բազմաթիվ այլ շենքեր։ Նրա ամենագլխավոր գործը Երևանի հատակագիծն է:

4. Թվարկեք Ռաֆայել Իսրայելյանի մի քանի ստեղծագոր­ծություն։ Ինքներդ տեսել եք դրանցից որևէ մեկը։ Պատմեք այդ մասին։
Շրջապատի հետ նույնպիսի ներդաշնակություն ունի նաև Հրազդան գետի վրա կառուցված ջրատար կամուրջը։ 1942թ. Էջմիածնի Փարաքար գյուղի համար նախագծելով աղբյուր-հուշարձան՝ նա փաստորեն սկիզբ դրեց զոհվածների հիշատակին աղբյուր-հուշարձաններ կառուցելու ազգային գեղեցիկ ավանդույթի վերականգնմանը։

Рубрика: Հայրենագիտություն

Դվին

Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիոս), Հայաստանի  պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։ Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին ԴվինՀնաբերդՎերին ԱրտաշատՆորաշենԱյգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիոս), Հայաստանի  պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։ Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Рубрика: Հայրենագիտություն

Մովսես Խորենացու մասին

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թվականներին, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում: Ասում են, որ 15-16 տարեկան տարեկանում, այսինքն մոտ 427 թվականին, նա գնում է Վաղարշապատ։ Այնտեղ նա սովորեց 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն։

Рубрика: Հայրենագիտություն

Պապ թագավոր

Արշակ II-ի փոխարեն Հայոց թագավոր է դառնում նրա որդին՝ Պապը (370-374 թթ.): Գահ բարձրանալուց անմիջապես հետո Պապ թագավորը ձեռնամուխ է լինում երկրի անկախության ամրապնդմանը: Դրան մեծ չափով նպաստում է Բագրևանդ գավառի Ձիրավ գյուղի մերձակա դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարսից զորքերի դեմ տարած փայլուն հաղթանակը: Շապուհ II-ը ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել և ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահակալությունը:

Երկրի ներքին կյանքի կարգավորման ու բանակի հզորացման համար Պապ թագավորը կտրուկ միջոցների է դիմում: Նրա հրամանով եկեղեցուն պատկանող հողերի մեծ մասը առգրավվում և բաժանվում է զինվորականներին: Սահմանափակվում են հոգևոր դասի արտոնությունները, փակվում կուսանոցներն ու մենաստանները: Հայոց երիտասարդ արքայի համարձակ և ինքնուրույն գործողությունների շնորհիվ սկսեց աճել երկրի բնակչությունը, իսկ հայոց բանակի թիվը կարճ ժամանակում հասավ շուրջ 90 հազարի: Սակայն այս ամենը նրա դեմ ուժեղ դժգոհություն առաջացրեց: Նրան մեղադրեցին Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու, անպարկեշտ վարք ու բարք ունենալու համար: Երկրի անկախության ամրապնդմանն ուղղված Պապի քայլերը դուր չէին գալիս նաև Հռոմեական կայսրությանը, որի օգնությամբ էր նա գահ բարձրացել։ Հռոմը ձգտում էր ամեն կերպ Պապին զրկել գահից։ Պապ թագավորին հաջողվում է խուսափել իր դեմ կազմակերպված դավադրությունից։ Ի վերջո, 374 թվականին Հայաստանում հռոմեական զորքերի զորավարը, որ կեղծավորաբար բարեկամ էր ձևանում, կայսեր հանձնարա­րությամբ խնջույքի է հրավիրում Պապին և դավադրաբար սպանում նրան։

մեկի՝ Վռամշապուհ արքայի օրոք տեղի ունեցավ հայ ժողովրդի հետագա զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող մի իրադարձությու՝ մաշտոցյան գրերի գյուտը։

Рубрика: Հայրենագիտություն

Արտաշես և Սաթենիկ

Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակը:

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տո՜ւր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն

Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին:

Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկ նժույգը
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը
Եվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետը
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի՝
Արագ հասցնելով նրան իր բանակը։

Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել։ Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել:

Ոսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության պահին,
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության պահին։

Рубрика: Հայրենագիտություն

Արգիշտի I

Արգիշտի I-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի I-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները, մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոռ կոչվող ժայռին փորագրված տարեգրության և նրա կրկնօրինակը։ Արգիշտի I-ի գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ շնորհիվ, որում իրադարձությունները ներկայացվում են հանգամանորեն։ Արգիշտի I-ն նմանապես Արարատյան թագավորության սահմանների մեջ է ներառում էթիունյան դաշնության երկրամասերը և հարևան տարածքները։ Կարսի սարահարթով Արգիշտին անցնում է Զաբախա այնտեղից հասնելով Հզոր Սիրիմու լեռանը։ Նա վերադառնում է Վիտերուխիի ճանապարհով։ Արգիշտի Ա-ի հյուսիսային արշավանքները շարունակեցին հաջորդ տարի։ Նա իր տերությանն է միացնում Աբիլիանի երկիրը, էթիունյան միության մաս կազմող Ուդուրի-Էթիունի երկրամասը Սևանա լճի հյուսիսային ավազանում, նաև այլ փոքր իշխանություններ։