Рубрика: Մայրենի, Մայրենի 6

Մայրենի 6-րդ դասարան 30.01.2023

Վերհիշում ենք։

Ի՞նչ է արմատը:

Ի՞նչ է ածանցը:

Ի՞նչ է հոդակապը:

Առաջադրանքներ՝

1. Նշված արմատներով կազմի՛ր հոդակապով և ածանցավոր բառեր, օրինակ։

Արմատ՝ արև

Ածանցավոր՝ արև+ային

Հոդակապով՝ արև+ա+ծաղիկ

Թագ-թագ+ա+դրել։

Թագ-թագ+ավոր։

Մարդ-մարդ+ա+տար։

Մարդ-մարդ+կային։

Գիր-գր+ա+խանութ։

Գիր-գր+ավոր

Մազ-մազ+ա+կալ։

Մազ-ան+մազ։

Դաս-դաս+ա+սենյակ։

Դաս-դաս+արան։

Ձեռ-ձեռ+ա+գիր։

Ձեռ-ձեռ+նոց։

Արմատածանց,  հոդակապ

Ա․Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Բ․Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:

Օրինակ՝ տուն-անտունգիրգրություն, խմորխմորեղեն:

Այս բառերի անությունեղեն մասնիկները ածանցներ են:

Գ․ Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ․ օրինակ՝ ծով+ա+նկար։

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն-մայր+ություն

Ան+ամոթ, ամպ+ոտ, քար+ոտ, օդ+ային, դժ+գոհ, հեռ+ավոր, բար+ություն, գր+ավոր, ան+որոշ,  տ+հաճ:

2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

Ամառանոց, ամառային-ամառ։
Ջերմություն, ջերմանավ-ջերմ։
Նավահանգիստ, նավավար-նավ։
Վարիչ, վարել, ղեկավար-վարք։
Հազարավոր, հազարամյակ-հազար։

3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով։

Քար, հող, դաս, տուն, երկար, հերոս, սխալ։

Ային, արան, ավոր, անք, ավուն։
Քարային, հողային, դասարան, երկարավուն, հերոսային, սխալավոր։

4. Բառաշարքից առանձնացրո՛ւ  հոդակապ ունեցող բառերը(կան բառեր, որոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերում գունավորի՛ր արմատները և հոդակապը։

Օրինակ՝ Հյուրախաղ-հյուր+ա+խաղ

Օձ+ա+ձուկ, լայնարձակ, մրգ+ա+հյութ, փորձանոթ, հող+ա+գունդ, արծաթ+ա+գործ, նախշ+ա+զարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկ+ա+փոշի, նույնարմատ, ծառ+ա+տունկ:

Լրացուցիչ կրթություն (տանը)

1․ Լրացրո՛ւ մեկից ավելի արմատ և ածանց ունեցող (բարդածանցավոր) բառերի շարքը:

Սառնասրտություն, կիսագնդային, հեռախոսավարուհի, հուսահատություն, բարեգործություն, անհանդուրժողականություն, երևակայություն, անշահախնդրություն, աներևակայական։

2․ Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Խիտ սաղարթներ ունեցող-սաղարթախիտ, գեղեցիկ քանդակված-գեղաքանդակ, նուրբ ճաշակով-նրբաճաշակ, լեռնային աշխարհ-լեռնաշխարհ, բարձր գագաթ ունեցող-բարձրագագաթ, թմբուկ խփել-թմբկահարել, սարսափ ազդող-սարսափազդու, ասֆալտով պատված-ասֆալտապատ, դանդաղ սահող-դանդաղասահ, քաղաքին հատուկ:

Рубрика: Մայրենի, Մայրենի 6

Մայրենի 6-րդ դասարան 16.12.2022

Ինքնաստուգման առաջադրանքների քննարկում

1. Մգեցրո՛ւ Ռոուլինգի հեքիաթների վերաբերյալ սխալ պնդումները:

Երեք եղբայրների մասին հեքիաթում ավագ եղբայրը ցանկանում էր աշխարհի ամենահզոր կախարդական փայտիկը, քանի որ գոռոզ էր:

Մահը գտնում է եղբայրներից կրտսերին ու խլում իր նվիրած անտեսանելի թիկնոցը:

«Հաջողության փերու շատրվանը» հեքիաթում կախարդներն ու պարոն Դժբախտը հասան իրենց նպատակներին կախարդական շատրվանի շնորհիվ:

«Հաջողության փերու շատրվանը» հեքիաթում Էյշային բուժում են Ալթիդայի հավաքած խոտաբույսերը:

Հրաշագործի և թռչկոտող կաթսայի մասին հեքիաթում հրաշագործի որդին սկսում է օգնել գյուղի բնակիչներին, քանի որ հասկանում է, որ հնարավորության դեպքում պետք է օգնել մարդկանց:

Հրաշագործի հայրը հարևաններին օգնում էր՝ ձևացնելով, թե բուժիչ միջոցները, թուրմերը, կախարդական ըմպելիքները և հակաթույները իրենք իրենց են հայտնվում խոհանոցային կաթսայից:

2. Կետադրի՛ր տեքստը:

Ռոուլինգի հեքիաթները գրավիչ են հետաքրքիր խորիմաստ: Ընթերցում ես դրանցից մեկը և քեզ տեղափոխում են ուրիշ աշխարհ կախարդական մի քիչ մռայլ առեղծվածային: Հերոսները և պայքարում են և ուսումնասիրում գաղտնիքներ և կյանքից դասեր քաղում: Կախարդանքը Ռոուլինգի հորինած աշխարհի անբաժան մասը չի լուծում բոլոր խնդիրները որոնք առաջանում են հերոսների կյանքում: Ամեն հարց չի լուծվում կախարդանքով կան շատ ուրիշ խնդիրներ:

3. Գրի՜ր երեք նախադասություն, որտեղ և շաղկապից առաջ կունենաս ստորակետ։

4. Գրի՜ր երեք նախադասություն միջակետի կետադրությամբ։

5. Հետևյալ արտահայտությունների իմաստներն արտահայտի՛ր մեկ բառով։ Այդ արտահայտություններից յուրաքանչյուրով կազմի՛ր մեկ նախադասություն:

Ջրի գին-

Կրակի գին-

Անկողին ընկնել-

Պոչը քաշել-

Ոտքերն ընկնել-

Աչքը ջուր կտրել-

Լրացուցիչ կրթություն (տանը)

Ընթերցանություն:

Խնդիկ-Շլդիկը և նրա հռհռան կոճղը

Рубрика: Մայրենի, Մայրենի 6

Ստուգում, քննարկում ենք առաջադրանքները:

1. Տեսակավորող Գլխարկի խոսքում կգտնես:

Ուղղագրական սխալները,

Կետադրական սխալները:

Գուցե մտածես գեղեցիկ չեմ ես,

Եվ կսխալվ ես, թե տեսացով դատես։

Երթվում եմ կոտրաց ճարմանդովս միյակ

Որ չկա աշխարում ինձ նման գլխարկ։

Բայց թե կասկած ես ու շատ փնտրտ ես,

Քիթս կկտրեմ թե ուրիշը գտնես։

Դեն նետեք բերետ, փափախ ու կեպի՝

Գլխարկներ դատարկ, ապուշ, անհոքի։

ԵՍ եմ այստեղ միայն կարեվոր, ամենագետ ու գլխավոր,

Գլխարկն եմ ես անզուգական, իմաստուն ու զորավոր։

Տեսակավորող Գլխարկն եմ ես,

Գլխարկների արգան հեռատես․

Թե վստահես, ու գլխիդ ինձ դնես,

Ճակադագիրդ այստեղ կտեսնես։

Դու երփեք ինձնից ոչինչ չես թագցնի,

Դի՛ր գլխիդ վստահ ու մի՛ վարանի։

Կաս եմ քեզ շիտակ, թե ուր կգնաս,

Ինչ գործեր կանես, ում կնկերանաս։

2. Կդիտես Հարրի Փոթերի մասին վիպաշարի թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի հետ զրույցը՝ նվիրված Ջոան Ռոուլինգին և կպատասխանես հարցերին:

Ի՞նչ նոր բառեր սովորեցիր զրույցը լսելիս: Բառարանների օգնությամբ կբացատրես քեզ համար անծանոթ, անհասկանալի բառերը:

Ի՞նչ նոր փաստեր, քեզ համար կարևոր, տպավորիչ տեղեկություններ իմացար:

Գրիր քո ամենահավանած, քեզ տպավորած խոսքերը:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Կարդալ, պատմել սովորել Ջոան Ռոուլինգի հեքիաթը երեք եղբայրների և մահվան պարգևների մասին:

1․ Հեքիաթում մգեցված բառերի բացատրությունները գրել:
Լավ։

2․ Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ:

-Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է,-ասաց,-նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:
Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու նկատեց, որ կողքի ուղևորը սիրտը վախեցած նստած է: Նա փորձեց հարևանին մխիթարել:

-Մեր օրերում ինքնաթիռով թռչելը հեշտ է,-ասաց,-նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Մոտ օրերս բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

Рубрика: Մայրենի, Մայրենի 6

Հեքիաթ երեք եղբոր մասին

Մի անգամ երեք եղբայրներ ճանապարհորդում էին: Քայլում էին մթնշաղին երկար ու ծուռումուռ ճանապարհով: Ու հասան նրանք գետի, որը խորն էր այնքան, որ քայլքով չես անցնի, ու արագահոս այնքան, որ չես լողա: Բայց եղբայրները կախարդության արվեստի գիտակ էին: Թափահարեցին կախարդական փայտիկները, ու կամուրջ հայտնվեց գետի վրա: Երբ գետի կեսը անցել էին, թիկնոցի մեջ փաթաթվածը կտրեց նրանց ճանապարհը: Ու Մահը խոսեց եղբայրների հետ: Ճամփորդները միշտ խեղդվում էին գետում, Մահը վրդովված էր, որ չէր ստացել նոր զոհեր, բայց խորամանկեց․ ցույց տվեց, թե հիանում է նրանց հնարամտությամբ, ու ասաց, որ ի նշան իր հիացմունքի՝ եղբայրներից յուրաքանչյուրը պիտի ընդունի մի ընծա իրենից: Ավագ եղբայրը ռազմատենչ էր: Նա խնդրեց աշխարհի ամենահզոր կախարդական փայտիկը․ փայտիկ, որի տերը կհաղթի ցանկացած մենամարտում, փայտիկ, որը արժանի է մարդուն, ով հաղթել է Մահվանը: Ու Մահը պոկեց թանթրվենու ճյուղը, որ աճում էր գետի ափին, սարքեց կախարդական փայտիկ ու տվեց ավագ եղբորը: Միջնեկ եղբայրը գոռոզ էր: Որպեսզի էլ ավելի ստորացնի Մահվանը, նա խնդրեց մեռածներին վերակենդանացնելու ուժ: Ու Մահը վերցրեց գետի մոտ ընկած քարը, տվեց միջնեկ եղբորն ու ասաց, որ այն կարող է մեռածներին հետ բերել: Հետո Մահը հարցրեց երրորդ՝ փոքր եղբորը՝ ինչ նա կուզեր: Փոքրը ամենաիմաստունն էր եղբայրների մեջ, նա չէր վստահում Մահվանը: Այդ պատճառով, նա խնդրեց մի այնպիսի ընծա, որը հագնելով, նա կկարողանա տեղաշարժվել այնպես, որ Մահը չկարողանա հետևել իրեն: Մահը այլ ելք չուներ, ստիպված պոկեց սեփական անտեսանելի թիկնոցի մի մասը, ու տվեց փոքրին: Դրանից հետո Մահը մի կողմ կանգնեց, ու թույլ տվեց եղբայրներին շարունակել իրենց ճանապարհը, նրանք գնացին, խոսելով իրենց հետ պատահած արկածի մասին, ու հիանալով Մահվան ընծաներով: Հետո եղբայրները բաժանվեցին, ու յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով: Առաջին եղբայրը մոտ մի շաբաթ ճամփորդելուց հետո հասավ մի գյուղի, որտեղ ապրում էր երիտասարդ կախարդը, ում հետ նա վիճել էր: Բնականաբար, թանթրվենու կախարդական փայտիկով նա չէր կարող պարտվել մենամարտում, որը հետևեց նրանց հանդիպմանը: Մեռած կախարդին թողնելով գետնին՝ նա գնաց հյուրանոց ու սկսեց գլուխ գովել անհաղթ փայտիկի համար, որը ինքը ճանկել է Մահից: Նույն գիշերը, հենց ավագ եղբայրը խմիչքից անզգայացած քնեց, մի այլ կախարդ կտրեց նրա կոկորդը ու գողացավ փայտիկը: Այսպես Մահը տարավ առաջին եղբորը: Միջնեկ եղբայրը վերադարձավ տուն, որտեղ մենակ էր ապրում: Հանեց քարը, որը մեռածներին վերականդանացնում է, ու երեք անգամ պտտեց ձեռքում․ նրա առջեւ հայտնվեց աղջիկը, ում հետ ուզում էր ամուսնանալ, բայց ով մահացել էր անժամանակ: Աղջիկը տխուր էր ու սառը, մի տեսակ, մեկուսի: Չնայած նա վերադարձել էր կյանք, բայց նա չէր պատկանում այդ աշխարհին ու տանջվում էր: Վերջիվերջո, երկրորդ եղբայրը, անհուսությունից խելագարված, ինքնասպան եղավ, որպեսզի կարողանա աղջկա հետ լինել: Այսպես Մահը տարավ երկրորդ եղբորը: Չնայած Մահը երրորդ եղբորը փնտրում էր տարիներով, այդպես էլ չկարողացավ գտնել նրան: Ու միայն երբ նա բավականին ծերացել էր, փոքր եղբայրը հանեց անտեսանելի թիկնոցը ու փոխանցեց այն իր որդուն: Հետո ողջունեց Մահվանը՝ ասես հին ընկերոջ, ու գնաց նրա հետ ուրախությամբ: Ու նրանք, ինչպես հավասարը հավասարի, լքեցին աշխարհն այս:

Մթնշախ-վերջալույս
Գիտակ-իմացող
Ռազմատենչ-պատերազմի ձգտող
Հետևել-դիտել
Ճանկել-ճանկռել
Անզգայանալ-զգայությունը կորցնել
Անժամանակ-տարաժամ
Անհուսություն-հուսահատություն

Рубрика: Մայրենի, Մայրենի 6

Մայրենի 6-րդ դասարան 9.12.2022

Քննարկում ենք ընթերցած նյութը։

Հրաշագործը և թռչկոտող կաթսան

Ըստ քեզ՝ ո՞րն է հեքիաթի գլխավոր գաղափարը:

Ի՞նչ կասես կերպարների մասին:

Քննարկում ենք. հոր կտակի ազդեցությունը ստեղծագործության սյուժեի ու կերպարների զարգացման վրա

Ըստ քեզ՝ ցատկոտան կաթսան ու փափուկ հողաթափն ի՞նչ նշանակություն ունեն հեքիաթում:

Կետադրել տեքստը:

Շահանդուխտը Իշխանի դուստրը հրաշագեղ էր չքնաղ նրա գեղեցկությունը զարմանք էր պատճառում տեսնողներին։ Նայողին թվում էր նյութեղեն չէ այլ կարծես կերտված է լիալուսնի նրբանուրբ շողերից արևի թրթռուն ճառագայթներից ու ծաղիկների անուշաբույր նեկտարից։

Մի օր երբ իշխանազուն օրիորդը ուղեկցող խմբով անցնում է մի ապառաժոտ վայրով հանկարծ նկատեց զինյալներ անծանոթ կերպարանքներով։

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում բացվում են վայրի վարդերը դեղին սպիտակ։ 

Այն ժամանակ երբ շեն էր Մանասի խրճիթը Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։

Վա….վռուն, ախո….ժակ, մ.մ.ալ, բա….բառ, խ….խռալ, գանգու…., կենսաթ….թիռ, թ….թուր, կա….կառել, երկնակա….կառ, սա….սուռ, ճանկ….ել, դ….դռալ, ա….ժանի, ճ….ճռալ, ա….համարհել, գ….գիռ, խ….ճիթ, կ….ծել, խոշո…., խոժո…., թ….վռալ, խ….թխ….թալ, ծ….մռել, փ….փռալ, փ….փրել, փո….փրել, ք….քրել։

Լրացուցիչ կրթություն (տանը)

1. Տեսակավորող Գլխարկի խոսքում կգտնես։

Ուղղագրական սխալները,

Կետադրական սխալները:

Գուցե մտածես գեղեցիկ չեմ ես,

Եվ կսխալվ ես, թե տեսացով դատես։

Երթվում եմ կոտրաց ճարմանդովս միյակ

Որ չկա աշխարում ինձ նման գլխարկ։

Բայց թե կասկած ես ու շատ փնտրտ ես,

Քիթս կկտրեմ թե ուրիշը գտնես։

Դեն նետեք բերետ, փափախ ու կեպի՝

Գլխարկներ դատարկ, ապուշ, անհոքի։

ԵՍ եմ այստեղ միայն կարեվոր, ամենագետ ու գլխավոր,

Գլխարկն եմ ես անզուգական, իմաստուն ու զորավոր։

Տեսակավորող Գլխարկն եմ ես,

Գլխարկների արգան հեռատես․

Թե վստահես, ու գլխիդ ինձ դնես,

Ճակադագիրդ այստեղ կտեսնես։

Դու երփեք ինձնից ոչինչ չես թագցնի,

Դի՛ր գլխիդ վստահ ու մի՛ վարանի։

Կաս եմ քեզ շիտակ, թե ուր կգնաս,

Ինչ գործեր կանես, ում կնկերանաս։

2. Կդիտես Հարրի Փոթերի մասին վիպաշարի թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի հետ զրույցը՝ նվիրված Ջոան Ռոուլինգին և կպատասխանես հարցերին:

Ի՞նչ նոր բառեր սովորեցիր զրույցը լսելիս: Բառարանների օգնությամբ կբացատրես քեզ համար անծանոթ, անհասկանալի բառերը:

Ի՞նչ նոր փաստեր, քեզ համար կարևոր, տպավորիչ տեղեկություններ իմացար:

Գրիր քո ամենահավանած, քեզ տպավորած խոսքերը:

Рубрика: Մայրենի, Մայրենի 6

Մայրենի 6-րդ դասարան 5.12.2022

Նոյեմբերյան աշխատանքների ամփոփում, քննարկում, գնահատում սովորողների հետ։

Լրացուցիչ կրթություն (տանը)

Ընթերցում ենք և սովորում պատմել։

Ջոան Ռոուլինգ: Բարդ Բիդլի հեքիաթներից <<Հաջողության փերու շատրվանը>>

Բարդ Բիդլի հեքիաթների ժողովածուն (ռուսերեն ամբողջական տարբերակը):

Ստեղծագործական աշխատանքների թեմաներ: Ընտրում ենք և ստեղծագործում։

Ինչ կտեսնեի ես (որևէ մեկը, որևէ կերպար, հերոս) կախարդական հայելու մեջ,

Եթե ձեռքս ընկներ Փիլիսոփայական քարը,

Ինչու հավատալ հրաշքներին,

Կախարդանքը կօգնե՞ր, թե՞ կխանգարեր մեր աշխարհին,

Ինչ գերբնական կարողություն կցանկանայի ունենալ,

Այլ։

Կարող ես նաև դիտել Պլացեբոյի մասին տեսանյութը և փորձել գտնել կապը հեքիաթի սյուժեի հետ:

Լավ։

Рубрика: Մայրենի, Մայրենի 6

Ինչ գերբնական կարողություն կցանկանայի ունենալ

Ես փոքր հասակից ուզեցել եմ ինչ-որ գերբնական կարողություններ և ուզեցել եմ նաև կախարդական փայտիկ ունենալ։ Ես կուզենայի լինել անտեսանելի, որովհետև հետաքրքիր է նայել, թե ինչ է մարդ անում, երբ դու իբրև թե կողքին չես։ Նաև կուզեի շնչել ջրի մեջ, որովհետև կարելի է լողալ առանձ ջրի մակերես բարձրանալու և ուսումնասիրել ջրային աշխարհը։

Рубрика: Մայրենի, Մայրենի 6

Մայրենի 6-րդ դասարան 02.12.2022

Ուրբաթ-համերգ. երգերի փաթեթ

Ստուգում ենք լրացուցիչ կրթության առաջադրանքները.

1․ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։

Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար, գոճի, խոչկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն, մահճակալ, առողջ, ոչիլ, կաչաղակ, վերջ։ 

2․ Արտագրե՛լ և կետադրե՛լ։

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր տարիներ առաջ ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը պատշգամբի մի անկյունում նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք շաբաթներով կարող են ոչինչ չուտել բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է ուստի չի շտապում:
Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ`ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը` պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը, և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում:

3. Ընթերցում ենք աշխատանքները։

Մոխրոտիկի կերպարը հեքիաթում

Արքայազնի կերպարը Շառլ Պերոյի «Մոխրոտիկը» հեքիաթում

Բարի կախարդը և ցանկություն իրականացնող այլ կերպարներ ինձ հայտնի ստեղծագործություններից:

Խորթ մոր կերպարը ինձ հայտնի տարբեր հեքիաթներում

Այլ

Լրացուցիչ կրթություն (տանը)

Ընթերցում ենք և սովորում պատմել։

Ջոան Ռոուլինգ: Բարդ Բիդլի հեքիաթներից <<Հաջողության փերու շատրվանը>>։

Կատարել հեքիաթից ներքև գրված երկու առաջադրանքները:
Լավ։

Рубрика: Մայրենի, Մայրենի 6

Հաջողության փերու շատրվանը

Լեռան բարձունքին էր հաջողության փերու շատրվանը, կախարդական պարտեզում՝ շրջափակված բարձր պարիսպով ու պաշտպանված ուժեղ կախարդանքով։Եվ միայն տարին մեկ անգամ՝ ամենաերկար օրը, հնարավորություն էր տրվում որևէ անհաջողակի պայքարել ու հասնել շատրվանին։ Շատրվանում լողացողին տրվում էր հաջողության մի ամբողջ կյանքի պաշար։ Նշանակված օրը հարյուրավոր մարդիկ թագավորության տարբեր ծայրերից հավաքվում էին պարտեզի պարիսպի մոտ։ Դեռ լույսը չբացված տղամարդիկ ու կանայք, հարուստներն ու աղքատները, երիտասարդներն ու ծերերը, կախարդական արվեստներին տիրապետողներն ու սովորական մահկանացուները հավաքում էին պարտեզի մոտ, յուրաքանչյուրը հույս ունենալով, որ հենց նա է իրավունք վաստակելու մտնել պարտեզ։Ու մինչ սպասում էի լույսը բացվելուն, երեք կախարդ, յուրաքանչյուրը վշտի իր բեռով, ծանոթացան ու պատմեցին իրենց տառապանքի պատմությունը։Առաջին կինը, Էյշա անունով, անբուժելի հիվանդություն ուներ։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերացնի հիվանդությունը ու կերաշխավորի իրեն երկար տարիների երջանիկ կյանք։Երկրորդին՝ Ալթիդային, թալանել էր չար կախարդը՝ նրանից վերցնելով տունը, ոսկին ու կախարդական փայտիկը։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերադարձնի իրեն իր հարստությունները։Երրորդին՝ Ամատային, սիրած տղան էր լքել, ու նա հույս ուներ, որ շատրվանը կբուժի իր սրտի վերքերը։Խղճացին կանայք իրար ու որոշեցին, որ եթե հնարավորություն լինի, կմիավորվեն ու կփորձեն երեքով հասնել շատրվանին։Արեւի առաջին շողի հետ պարսպի վրա ճեղքեր հայտնվեցին։ Ամբոխը մղվեց դեպի պարիսպը՝ յուրաքանչյուրը ճչալով շատրվանից օրհնություն ստանալու իր պատճառը։Ճեղքից դուրս եկած սողացող բույսերը փաթաթվեցին առաջին կախարդ Էյշային ու ձգեցին նրան ներս։ Նա բռնեց երկրորդ կախարդ Ալթիդայի դաստակից, Ալթիդան էլ բռնեց Ամատային, վերջինիս զգեստի ծայրն էլ կպավ ընկճված տեսքով ասպետին, ով նստած էր ոսկրոտ ձիու վրա, ու բույսերը քաշեցին այս բոլորին ճեղքից ներս։Կատաղի ճիչերը լցրեցին առավոտյան օդը, հետո լռություն տիրեց, ու պարիսպի ճեղքը փակվեց։ Էյշան եւ Ալթիդան բարկացան Ամատայի վրա, որ պատահաբար իր հետ էր բերել ասպետին։

-Միայն մեկը կարող է լողանալ Շատրվանի մեջ։ Առանց այս մեկին հաշվի առնելու էլ բավականին բարդ կլինի որոշել, թե մեզանից որ մեկը կլինի դա։ Հիմա, պարոն Դժբախտը, այսպես էր հայտնի ասպետը, պարտեզից դուրս, հասկացավ, որ կանայք կախարդներ են, ու կախարդություն չիմանալով՝ հույս չուներ հաղթել երեք կանանց ու հասնել շատրվանին։ Այպիսով նա հայտնեց, որ մտադիր է դուրս գալ պարտեզից։Այդ ժամանակ Ամատան էլ բարկացավ․

-Թուլամորթ,-մեղադրեց նրան,-հանի՛ր սուրդ,եւ օգնի՛ր մեզ հասնել նպատակին։

Այսպիսով, երեք կախարդները ու դժբախտ ասպետը առաջ շարժվեցին կախարդված պարտեզում, որտեղ առատորեն աճում էին հազվադեպ խոտաբույսեր, մրգեր, ծաղիկներ։ Նրանք չհանդիպեցին որեւէ խոչընդոտ, մինչեւ շատրվանի բլին հասնելը։Բլրի ստորոտին հրեշավոր Որդ էր նստած՝ տռզած ու կույր։ Երբ նրանք մոտեցան, Որդը շրջեց իր կեղտոտ երեսը նրանց կողմ ու արտասանեց։ <<Տվեք ինձ ձեր ցավի ապացույցը>>: Պարոն Դժբախտը փայլեցրեց իր սուրը ու ուզեց սպանել Որդին, բայց դրա շեղբը ճաքեց։ Հետո Ալթիդան քարեր էր նետում Որդի վրա, իսկ Էյշան ու Ամատան փորձեցին բոլոր բառերը, որ կարող էր մեղմել կամ մուտք դառնալ իրենց համար, բայց թե նրանց կախարդական փայտիկները, թե Ալթիդայի քարերը եւ թե ասպետի ճաք տված սուրը անզոր էին․ Որդը թույլ չէր տալու առաջ շարժվել։Արդեն կեսօրին մոտ էր ու Էյշան անհուսությունից սկսեց լալ։ Որդը խմեց նրա այտերով հոսող արցունքները։ Ոլորվելով մտավ իր բունը՝ հողի մեջ, ու ճանապարհը կրկին բացվեց նրանց առաջ։Ուրախանալով Որդի անհետացումից՝ երեք կախարդներն ու ասպետը սկսեցին բարձրանալ բլուրը, վստահ լինելով, որ մինչ մութն ընկնելը կհասնեն շատրվանին։Լանջի վրա՝ կես ճանապարհին, նրանց առաջ բացվեցին գետնին փորագրված բառերը։«Տվե՛ք ձեր աշխատանքի պտուղը»: Պարոն Դժբախտը հանեց իր միակ դրամը ու դրեց խոտին, բայց այն գլորվեց մի կողմ ու կորավ։ Երեք կախարդն ու ասպետը շարունակեցին բարձրանալ, բայց ուր էլ նրանք գնային, ժամանակը անցնում էր, բայց առաջընթաց չէր լինում, ու փորագրածն էլ միշտ դուրս էր գալիս դիմացները։Արեւը արդեն մոտենում էր հորիզոնին, ու Ալթիդան սկսեց ավելի արագ քայլել ու շատ ավելի շատ ջանք դնել բարձրանալու համար, քան մյուսները։

-Խիզախություն, ընկերներ, ու տեղի չտալ,-սրբելով ճակատի քրտինքը ասաց Ալթիդան։

Քրտինքը կաթեց գետնին, գրությունը անհետացավ ու նրանք կարողացան առաջ շարժվել։Երկրորդ խոչընդոտի հաղթահարումով ոգեւորված՝ նրանք շտապեցին վերեւ բարձրանալ։ Այնքան բարձրացան, մինչեւ երեւաց բյուրեղի նման փայլփլող շատրվանը։Բայց մինչ շատրվանին հասնելը՝ նրանք հասան ջրի շիթի, որը փակում էր նրանց ճանապարհը։ Ջուրը մաքուր էր, ու հատակին՝ հարթեցրած քար էր, վրան գրված․«Տվեք ձեր անցյալի հարստությունը»: Պարոն Դժբախտը փորձեց անցնել հոսանքի միջով՝ պաշտպանվելով իր վահանով, բայց այն չօգնեց։ Երեք կախարդները հանեցին նրան ջրի միջից, ու փորձեցին իրենք անցնել, բայց չստացվեց, իսկ այդ ժամանակ արեւն արդեն մայր էր մտնում։Նրանք սկսեցին մտածել, թե ինչ կարող է նշանակել քարի վրա գրվածը ու Ամատան առաջինն էր, ով հասկացավ։ Վերցնելով իր կախարդական փայտիկը՝ նա հանեց սիրած տղայի հետ կապված բոլոր հիշողությունները ու տվեց ջրին։ Ջրի շիթը հեռացավ, քարերը անհետացան, ու երեք կախարդներն ու ասպետը կարողացան բարձրանալ բլրի գագաթ։Շատրվանը առկայծեց նրանց առաջ, նրանք տեսան ավելի հազվադեպ ծաղիկներ ու բույսեր։ Երկինքը կարմրել էր, ու ժամանակն էր որոշել, թե իրենցից ով պետք է լողանա շատրվանում։Մինչ նրանք կկայացնեին որոշումը, Էյշան ուժասպառ ընկավ գետնին։ Նա մահամերձ էր։Նրա ընկերները փորձեցին նրան տեղափոխել շատրվանի մեջ, բայց նա հոգեվարքի մեջ էր, ու արգելեց նրանց դիպչել իրեն։Ալթիդան հավաքեց բուժիչ խոտաբույսեր, պատրաստեց դրանք ու տվեց Էյշային։ Հանկարծ Էյշան կարողացավ կանգնել, նույնիսկ ավելին՝ նրա անբուժելի հիվանդության բոլոր նշանները վերացան։

-Ես բուժվեցի,-հուվեց նա,-ես շատրվանի կարիքը չունեմ,-թող Ալթիդան լողանա։

Բայց Ալթիդան զբաղված էր այլ խոտաբույսեր հավաքելով։

-Եթե ես կարողացա այդ հիվանդությունը բուժել, ապա ես կկարողանամ գումար վաստակել՝ մարդկանց բուժելով։ Թող Ամատան լողանա։

Պարոն Դժբախտը ձեռքի շարժումով առաջ թողեց Ամատային դեպի Շատրվան։ Բայց նա թափ տվեց գլուխը։ Ջրի հոսքը մաքրել էր նրա ողջ ձգտումն ու ցավը, ու նա հասկացել էր, որ դաժան էր տղան ու ինքը պիտի երջանիկ լինի, որ նրա հետ չէ։

-Բարի մարդ, դուք պիտի լողանաք, ձեր ասպետական վարմունքի համար,-դիմեց նա պարոն Դժբախտին։

Այսպիսով, մայր մտնող արեւի շողերի ներքո ասպետը լողացավ շատրվանի մեջ։Արեւը վերջին շողերը անհետացան, ու ասպետը դուրս եկավ շատրվանից, ծնկի իջավ Ամատայի առջեւ, ով իր կյանքում տեսած ամենաբարի ու ամենագեղեցիկ կինն էր։ Երջանկյությամբ լի նա խնդրեց Ամատայի ձեռքը, ու Ամատան էլ հասկացավ, որ գտավ արժանավոր տղամարդ։Երեք կախարդն ու ասպետը իջան բլրից միասին, ձեռք ձեռքի տված, եւ բոլոր չորսն էլ ապրեցին երկար ու երջանիկ, ու նրանցից ոչ մեկ երբեւէ չիմացավ, ու չենթադրեց անգամ, որ շատրվանի ջուրը կախարդական չէր։

Սա էլ կարդալու և իմանալու համար:

Դերը Հարրի Փոթերի մասին վիպաշարում

Բարդ Բիդլի հեքիաթների ժողովածուն առաջին անգամ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գրքում հիշատակվում է որպես ֆունկցիոնալ գիրք՝ այսինքն գիրք, որի ստեղծվելը հարկավոր է գրքի հիմնական սյուժեն լրացնելու համար: Ալբուս Դամբլդորը՝ Հոգվարթս մոգության և կախարդության դպրոցի տնօրենը, գիրքը կտակում է Հերմիոնա Գրեյնջերին: Ահա այդ հատվածը համանուն ֆիլմից: Ըստ Ռոն Ուիզլիի՝ գիրքը կախարդական աշխարհում շատ հայտնի հեքիաթների ժողովածու էր, որով դաստիարակվում էին կախարդ մանուկները, չնայած Հարրի Փոթերը և Հերմիոնա Գրեյնջերը ոչինչ չէի լսել այդ գրքի մասին, քանի որ ստացել էին մագլական դաստիարակություն: Հերմիոնան գիրքը ստանում է Դամբլդորի կամքով, որը գեղարվեստական գրքի բնօրինակի հրատարակության պատճենն էր: Գիրքը ներկայացվում է որպես հին տեսք ունեցող փոքրիկ գիրք: Նովելում ասվում էր, որ ժողովածուի մեջ կար մի սիմվոլ՝ Մահվան պարգևների նշանը: Գրքի միջոցով եռյակը՝ Հերմիոնան, Ռոնը և Հարրին ծանոթանում են Մահվան պարգևների հետ: Գրքում <<Երեք եղբայրների հեքիաթի>> մոտ Հերմիոնան նկատում է մի նշան, որի մասին եռյակին պատմում է Քսենոֆիլիուս Լավգուդը: Նշանի եռանկյունը խորհրդանշում է Անտեսանելիության թիկնոցը, շրջանը՝ Վերակենդանացնող քարը, գիծը՝ Ավագ փայտիկը: Դրան կանդրադառնանք հաջորդ շաբաթ: Այս երեք արտեֆակտները պատկանում էին Պևերել եղբայրներին, հետագայում պարզվում է, որ նրանք Հարրի Փոթերի և Վոլան դե Մորտի նախնիներ են: Վեպի վերջում Ալբուս Դամբլդորը նույնպես հաստատում է Հարրիի կապը Պևերելների հետ և ասում է, որ երեք եղբայրները, ըստ էության, կարող են երեք արտեֆակտների ստեղծագործողները լինել: Գրքի ներածության մեջ Ջոան Ռոուլինգը հայտնում է, որ հեքիաթների հեղինակ Բարդ Բիդլը ծնվել է Յորքշիրում և ապրել է 15-րդ դարում:

Լրացուցիչ կրթություն

1․ Բլոգում գրում ենք տեղեկություններ Ջոան Ռոուլինգի կյանքի մասին:
Ջոան Քեթլին Ռոուլինգ անգլիացի գրող, առավելապես հայտնի է Ջեյ Քեյ Ռոուլինգ  գրական կեղծանվանմբ։ Նրա գրած Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարը թարգմանված է աշխարհի 65 լեզուներով։ Ներկա դրությամբ Ջոան Ռոուլինգը բրիտանացի միակ կին-միլիարդատերն է, աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը։ Նրա գրքերը աշխարհի տարբեր երկրներում գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները։

2․ Օգտվելով համացանցային՝ հայերեն և օտարալեզու աղբյուրներից՝ գրում ենք հետևյալ փոթթերյան բառերի բացատրությունները։

Մագլ-տերմին Հարրի Փոթերից, որը նշանակում է կախարդական ունակություն չունեցող մարդ

Դեմենտոր-հորինած կերպարներ: Նրանք կույր են և սնվում են մարդկանց լավ հիշողություններով՝ թողնելով միայն տխուրները և սարսափելիները:

Քվիդիչ-սպորտային խաղ, որը խաղում էին Հարրի Փոթերի հերոսները: Այն խաղում են ավելի վրա թռնելով: Խաղը անվանել են Քվիդիչ ճահճի անունով, որտեղ այն հորինվել է:

Рубрика: Մայրենի, Մայրենի 6

Մայրենի 6-րդ դասարան 01.12.2022

Ուրբաթ-համերգ երգերի փաթեթ

Ստուգում ենք լրացուցիչ կրթության առաջադրանքները.

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։

Գա….րիել, ս….րթնել, ս….րդել, դար….աս, դար….ին, շամ….ուր, եր…., ի….րև, խա….ել, խարխա….ել, Հակո…., համ….երել, ջրար….ի, համ….ույր, փր….ուր, հա….ճեպ, հա….շտակել, հար….ել, նուր…., շա….աթ, որ…., Սերո…., ա….շել, սուր…., սր….ել, հղ….անալ, ուր….աթ, Քերո…., թ….րտալ, աղ….անոց, ցայտաղ….յուր, եղ….այր, ող….։ 

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։

Ան….ամ, ավա…., կողպե…., գո…., եր…., զու….ել, թա….ավոր, վարա….ել, թար….մանել, կարա…., կար…., հա….նել, հան….ափոր, հո….նել, հո….ի, հո….նակի, ձա…., ձի…., տարեր…., ճի…., ճրա…., մարա…., մար….արե, մար….արիտ, փեղ…., տրտմաշու…., փող…., նորո….ել, շո…., ո….ի, բազրի…., պատարա…., պար….և, սու…., արտասու…., փա….ցնել, թա….ցնել, ուրա…., օ….նել, Օ….սեն, վարուցան…., քսու…., օ….ուտ։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։

Աղո….ք, ար….ար, ար….են, ար….յոք, ար….յունք, թփու…., ար….ուկ, բար…., բեր…., բուր…., դա….ար, դր….ել, եր….իկ, եր….ում, զար…., լաջվար…., զվար…., լեր….անալ, լյար…., խն….իր, խոր….ուբոր…., թուղ…., կար….ալ, կեն….անի, հաղոր….ել, պա….գարակ, մար…., նյար…., ս….ափվել, թա….երական, Նվար…., որ…. (ճիճու), որ…. (խաղողի վազ), որ….ի, վար…., Վար….ան, վար….ապետ, շքեր…., Վար….գես, վր….ովել, օ…., օրիոր…., գնոր…., ժողովուր…. խր….վիլակ, ըն….ամենը, ըն….հակառակը, փար….ամ, ըն….հանուր, ըն….ունակ, ըն….ունել, ըն….արմանալ։ 

4. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։

Ար….ակուրդ, ասացվա….ք, ընդար….ակ, ատաղ….ագործ, գլուխկոն….ի, համար….ակ, բար…., բար….ել, թխվա….ք, բար….ր, խ….կել, առան….ք, դաղ…., դար…., կ….կտուր, դեղ…., դեղ….անիկ, հանդիպակա…., դեր….ակ, դեր….ան, խուր…., ձվա….եղ, հանդեր…., հինավուր…., լպր….ուն, հար….ակվել, համբար….վել, Համբար….ում, փայ….աղ, որ…., վար…., ուր…., փոր…., որ….ւալ, օ…., օ….իք։

Ընթերցում ենք աշխատանքները.

Մոխրոտիկի կերպարը հեքիաթում,

Արքայազնի կերպարը Շառլ Պերոյի <<Մոխրոտիկը>> հեքիաթում,

Բարի կախարդը և ցանկություն իրականացնող այլ կերպարներ ինձ հայտնի ստեղծագործություններից,

Խորթ մոր կերպարը ինձ հայտնի տարբեր հեքիաթներում,

Այլ:

Լրացուցիչ կրթություն (տանը)

1․ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։

Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար, գոճի, խոչկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն, մահճակալ, առողջ, ոչիլ, կաչաղակ, վերջ։ 

2․ Արտագրե՛լ և կետադրե՛լ։

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր տարիներ առաջ ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը պատշգամբի մի անկյունում նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք շաբաթներով կարող են ոչինչ չուտել բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է ուստի չի շտապում:
Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ`ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը` պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը, և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում: