Рубрика: Ձմեռային ճամբար 2022

Ճամբարային օրվա տասներկուերորդ օրվա ամփոփումը

Մեր ջոկատը չափագրողների-ռոբոտաշինության ջոկատն է: Այս օրը, ինչպես միշտ, շատ լավն էր և հետաքրքիր: Ես և ընկերներս գնացինք Մայր դպրոց, որպեսզի ներկայացում դիտեինք: Մենք դիտեցինք ներկայացում և նրա անունը «Վիկան Փարիզում» էր: Կար մի աղջիկ, որի անունը Վիկա էր և նա ուզում էր գնար Փարիզ: Նաև կար մի կախարդ, որը օգնական ուներ և այդ կախարդը ուզում էր այնպես աներ, որ Վիկան չգնար Փարիզ: Այդ պատճառով մի թուրմ պատրաստեց, որը կխանգարեր Վիկային գնալ Փարիզ: Եվ Վիկան Փարիզի փոխարեն գնաց մութ աշխարհ: Այո, այդ ամեն ինչը կախարդներ արել: Երբ Վիկան հայտնվեց մութ աշխարհում, հանդիպեց բազմաթիվ հեքիաթների հերոսներին: Վերջապես նա հասավ Փարիզ և այդ նոտայի վրա ներկայացումը ավարտվեց: Հետո մենք գնացինք ետ դպրոց: Դե ինչ, ձեզ հետ Արենն էր, հաջողություն:

Рубрика: Ձմեռային ճամբար 2022

Ճամբարային օրվա տասերորդ ամփոփումը

Մեր ջոկատը չափագրողների-ռոբոտաշինության ջոկատն է: Այսօր մենք գնացինք Սևաբերդ: Ճանապարհիը շատ հետաքրքիր էր: Ճանապարհին այնքան շատ ձյուն կար, ոնց որ Անտարկտիդայում լինեինք: Հետո կանգնեցինք Սևաբերդի եկեղեցու մոտ, մոմ վառեցինք և դուրս եկանք: Վերջապես հասանք մեր ուզածին: Սևաբերդը այնքան մեծ էր, որ երեսուն րոպեյում նոր տեղ հասանք: Երբ հասանք, միանգամից սահնակները քշեցինք: Հետո գնացի սահնակի ետևից և հանկարծ ընկա ձյան մեջ, որովհետև շա՜տ խորն էր: Հետո մենք գնացինք ետ դպրոց: Դե ինչ, ձեզ հետ Արենն էր, հաջողություն:

Рубрика: «Ելք» ստուգատես

Նախագիծ. Չափման միավորներ, հատվածների չափում

Առաջադրանքներ

  1. Հատվածի երկարությունը չափել են միլիմետրերով և ստացել են 290 մմ: Որոշիր այդ հատվածի երկարությունը սանտիմետրերով:

29

  • Ճամպրուկի զանգվածը կիլոգրամներով 64000 կգ է: Քանի՞ տոննա է ճամպրուկի զանգվածը:

64

  • Արտահայտիր սանտիմետրերով՝ 11 մ 20 սմ։

1120

  • Քանի՞ անգամ է 20 ժամը ավելի 5 րոպեից։

240

Рубрика: Ձմեռային ճամբար 2022

Ճամբարային իններորդ օրվա ամփոփումը

Մեր ջոկատը չափագրողների-ռոբոտաշինության ջոկատն է: Այսօր շատ ուրախ օր էր: Ես և ընկերներս գնացինք ընկեր Սաթենիկի դասարան, որպեսզի խաղանք տարբեր խաղեր: Մենք պետք է մրցեինք Արևմտյան և Հարավային դպրոցների հետ: Նրանք եկան և մենք սկսեցինք առաջին խաղը: Առաջին խաղում ամեն մեկս պետք է մի առակ ընտրեինք, լավ կարդալ սովորեինք, որից հետո արդեն պատմեինք: Եվ հաղթեց Արևմուտքը: Իսկ երկրորդ խաղում ընկեր Մարինեն աղյուսակ գծեց և կենտրոնում գրեց «կապույտ» բառը: Մենք պետք է մեկ տառ ավելացնելով նոր բառ ստանաինք (հիշեցնեմ, որ խաչաձև չի կարելի բառ կազմել): Այս խաղում նույնպես հաղթեց Արևմուտքը: Երրորդ խաղում (որը ընդարապես խաղի նման չէր) պետք է մեր առակները դերերով պատմեինք: Մենք երկար պարապեցինք, բայց միևնույնն է ստացվեց: Այս խաղում հաղթեց Հարավը, բայց ես չնեղվեցի: Վերջապես ես գնացի իմ ջոկատ և տեսա, որ բոլորը հագնում էին իրենց բաճկոնները, գլխակները և ձեռնոցները: Ընկեր Սմբատին հարցրեցի, թե ուր ենք գնում: Պարզվեց, որ գնում ենք ընկեր Սմբատի հետ ձնագնդիկ խաղալու և ես էլ արագ-արագ սկսեցի հագնվել: Երբ մենք դուրս եկանք, ձյուն համարյա չկար, բայց գտանք: Դրանով մի կերպ խաղացինք և գնացինք ետ: Դե ինչ, ձեզ հետ Արենն էր, հաջողություն:

Рубрика: Ձմեռային ճամբար 2022

Ճամբարային ութերորդ օրվա ամփոփումը

Մեր ջոկատը չափագրողների-ռոբոտաշինության ջոկատն է: Այսօրը չգիտեմ ինչու շատ բարդ էր: Մենք պետք է սովորեցնեինք LearningApps.org ծրագիրը 3-րդ և 4-րդ դասարանցիներին (դա դժվար էր, որովհետև նրանք շատ չարաճճին էին): Երբ-որ այս օրը ավարտվեց, ես այնքան ուրախացա, որ մտքիս մեջ թռվռալով գոռում էի ուռա՜: Դե ինչ ձեզ հետ Արենն էր, հաջողություն:

Рубрика: Ձմեռային ճամբար 2022, Մայրենի

Դիջիթեք 2022.վարպետության դաս

Բարև ձեզ, ես Արենն եմ: Այսօր ես և ոչ բոլոր ընկերներս վարպետության դաս տվեցինք կրտսեր դասարանցիներին: Չգիտեմ ինչու շատ բարդ էր և դժվար, որովհետև նրանք շատ չարաճճի էին: Սկզբում գնացինք ընկեր Սաթենիկի ջոկատ, խաղացինք, հետո նրանց սովորեցրեցինք խաղ ստեղծել և նույնիսկ հասցրեցինք միասնական խաղ պատրաստել: Հետո գնացինք ուրիշ դասարաններ (այդպես եմ ասում որովհետև ուսուցչուհիների անունները չէմ հիշում) և նույն բանը սովորեցրեցինք: Ամեն անգամ ջոկատները ավելի էին չար թվում և վերջապես այս դժվար օրը ավարտվեց: Երբ-որ այս օրը ավարտվեց, ես այնքան ուրախացա, որ մտքիս մեջ թռվռալով գոռում էի ուռա՜: Դե ինչ ձեզ հետ Արենն էր, հաջողություն:

Рубрика: Ձմեռային ճամբար 2022

Ճամբարային յոթերորդ օրվա ամփոփումը

Մեր ջոկատը չափագրողների-ռոբոտաշինության ջոկատն է: Իմ օրը ճամբարում և տարօրինակ էր, և հետաքրքիր, և զվարճալի: Երբ ընդանուր պարապունքը ավարտվեց, ես և ընկերներս գնացինք 4-1 դասարան: Այնտեղ մենք կարդացինք այնպիսի դժվար տեքստ, որ 15-րդ անգամից նոր լավ կարդալ սովորեցինք: Հետո եկավ ընկեր Արմինեն (իմ առաջին և երկրորդ դասարանների ուսուցչուհին) և խնդրեց, որ իր դասարանին սովորեցնենք Outlook-ից օգտվել, նամակ ուղարկել և նկար ներբեռնել, որպեսզի տեղադրել նամակի մեջ: Դրանից հետո ամբողջ օր մնացինք 4-1 դասարանում (ես նույնիսկ իմ դասարանն էի կարոտում): Եվ վերջապես այս երկար օրը ավարտվեց և ես գնացի տուն: Դե ինչ ձեզ հետ Արենն էր, հաջողություն:

Рубрика: Ձմեռային ճամբար 2022

Պատարագի շարականների, ընթերցումների համերգային կատարում

Հունվարի 19, ժամը՝ 15:15, Մարմարյա սրահ

Ըստ Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետի՝ Սուրբ Պատարագի ժամանակ երկինքը բացվում է և հրեշտակներն իջնում են: «Երկինքը երկրի վրա». այսպես են քրիստոնյաներն ըմբռնում Սուրբ Պատարագի խորհուրդը: Պատարագով ողջ եկեղեցին դառնում է երկինք երկրի վրա և դրախտ՝  կենաց ծառի պտուղներով:


Պատարգի շարականների, ընթերցումների համերգային կատարում 
Մակար Եկմալյան, Կոմիտաս

Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ
Համակարգումը՝ ԵրաժշտությանԼիսիցյան կենտրոններիԾեսերի բաց լաբորատորիայի
Պատասխանատուներ՝ կրթահամալիրի երաժշտության, մայրենիի դասավանդողներ, սովորողների երգեցիկ խմբեր.
Դպրաց դաս. Լիլիթ Առաքելյան
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ. խմբավար՝ Մարինե Ոսկանյան,
«Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ. ղեկավար՝ Լուիզա Քեշիշյան, «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ«Սեբաստացիներ» վոկալ համույթ. ղեկավար՝ Մարինե Մկրտչյան,
«Ակներ» ազգային երգի-պարի համույթ. ղեկավար՝ Աննա Երիցյան
Հանրակրթական երգչախմբեր. Հյուսիսային՝ Հասմիկ Մաթևոսյան, Հարավային՝ Մարիամ Մնացականյան, Արևելյան՝ Մարինե Ոսկանյան, Արևմտյան՝ Սեդա Թևանյան

Երգեհոնային նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի
Պատարագի համառոտ բացատրությունը՝ Նունե Մովսիսյանի

Տերունական աղոթք
Հայ՛ր մեր, 
որ յերկինս ես, 
սուրբ եղիցի անուն  Քո, 
եկեսցէ արքայութիւն Քո, 
եղիցին կամք Քո 
որպէս յերկինս եւ յերկրի:
 Զհաց մեր հանապազորդ 
տո՛ւր մեզ այսօր. 
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 
որպէս եւ մեք թողումք
 մերոց պարտապանաց:
  Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 
եւ փառք յաւիտեանս.  ամէն:

Խորհուրդ խորին

Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետութիւնդ,

ի յառագաստն անմատոյց լուսոյն, գերապանծ փառօք, զդասս հրեղինաց:

Անճառահրաշ զօրութեամբ ստեղծեր զԱդամ՝ պատկեր տիրական,

եւ նազելի փառօք զգեստաւորեցեր ի դրախտն Ադենի, տեղի բերկրանաց:

Չարչարանօք քո սուրբ Միածնիդ նորոգեցան արարածք ամենայն,

եւ վերստին մարդն անմահացաւ, զարդարեալ ի զգեստ անկողոպտելի:

Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի քո անշարժ պահեա՛,

եւ զերկրպագուս անուանդ քում պահեա՛ ի խաղաղութեան:

Բարեխօսութեամբ.շարական խնկարկութեան

Բարեխօսութեամբ մօր քո եւ կուսի
Ընկալ զաղաչանս քոց պաշտօնէիցս,
Որ գերագոյն քան զերկինս պայծառացուցեր
Սուրբ զեկեղեցի արեամբ քո, Քրիստոս,
Եւ ըստ երկնայնոցն կարգեցեր ի սմա
Զդասս առաքելոց եւ մարգարէից, սուրբ վարդապետաց:

Այսօր ժողովեալ դասք քահանայից,
Սարկաւագաց, դպրաց եւ կղերիկոսաց,
Խունկ մատուցանեմք առաջի քո, Տէր,
Յօրինակ ըստ հնումն Զաքարիայ:
Ընկալ առ ի մէնջ զխնկանուէր մաղթանս,
Որպէս զպատարագն Աբելի, զՆոյի եւ զԱբրահամու:
Բարեխօսութեամբ վերին քո զօրացդ
Միշտ անշարժ պահեա զաթոռ Հայկազեանս

Միասնական ընթերցում

Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի. անեղ եւ անմահ բնութիւն. արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:

Սուրբ Աստուած
Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ ծնարր ի հայտնեցար, ողորմեա մեզ:

Յիշեա Տէր

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:


Մարմին տէրունական

Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի.
երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով.
Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

Հազարաց հրեշտակապետք

Հազարք հազարաց հրեշտակապետք կան առաջի Քո, եւ բիւրք բիւրուց հրեշտակք պաշտեն զՔեզ, Տէր, եւ ի մարդկանէ հաճեցար ընդունիլ զօրհնութիւն ձայնիւ խորհրդականաւ՝ Սուրբ, Սուրբ, Սուրբ Տէր զօրութեանց։

Քրիստոս ի մէջ

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ
Որ էնն Աստուած աստ բազմեցաւ
Խաղաղութեան ձայն հնչեցաւ
Սուրբ ողջույնի հրաման տւաւ
Եկեղեցիս մի յանձն եղև
Համբոյրս յօդ լրման տւաւ
Թշնամութիւնն հեռացավ
Սերն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտոնեայք բարձեալ ըզ ձայն
Տուք օրհնութիւն ի մի բերան
Միասնական աստվածութեան
Որում սրովբեքն են սրբաբան:

Սուրբ-Սուրբ

Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց,
լի են երկինք եւ երկիր փառօք քո. օրհնութիւն ի բարձունս:
Օրհնեալ որ եկիր եւ գալոցդ ես անուամբ Տեառն. ովսաննա ի բարձունս:

Ամէն Հայր երկնաւոր.

Ամէն: Հայր երկնաւոր, որ, զՈրդիդ քո ետուր ի մահ վասն մեր պարտապան պարտեաց մերոց:
Հեղմամբ արեան նորա աղաչեմք զքեզ, ողորմեա քո բանաւոր հօտի:

Յամենայնի.

Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,
գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,
Տէր Աստուած մեր:

Առաջի Քո, Տէր

Առաջի քո Տէր, Որդի Աստուծոյ, որ պատարագեալ Հօր ի հաշտութիւն հաց կենաց բաշխիս ի մեզ. հեղմամբ արեան քո սուրբ, աղաչոմք ըզքեզ, ողորմեա արեամբ քով փրկեալ հօտի:

Քահանայ. Որպէս զի եղիցի սա ամենեցուն մեզ մերձեցելոցս յանդատապարտութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց:

Հոգի Աստուծոյ.

Հոգի Աստուծոյ,
որ զփառակցի քո զխորհուրդ
իջեալ ի յերկնից կատարես ի ձեռս մեր:
Հեղմամբ արեան սորա, աղաչեմք զքեզ,
հանգո զհոգիս մեր ննջեցելոցն։

Ամէն եւ ընդ հոգւոյդ քում.

Եւ եւս խաղաղութեան զՏեր աղաչեսցուք։

Տեր ողորմեա։

Ամենայն սրբովք, զորս յիշատակեցաք,եւս առաւելապես զՏեր աղաչեսցուք։

Տեր ողորմեա։

Վասն մատուցեալ սուրբ եւ աստուածային անմահ պատարագիս,որ ի վերայ սրբոյ սեղանոյս,զՏեր աղաչեսցուք։

Տեր ողորմեա։

Որպեսզի Տեր Աստուած մեր, որ ընկալաւ զա ի սուրբ, յերկնային եւ յիմանալի Իւր մատուցարանն,զփոխանակն առաքեսցէ առ մեզ զշնորհս եւ զպարգեւս Հոգւույն Սրբոյ, զՏեր աղաչեսցուք ։

Տեր ողորմեա։

Ընկալ, կեցո եւ ողորմեա եւ պահեա զմեզ Տեր քոյին շնորհիւդ։

Կեցո, Տէր եւ ողոմեա։

Զամենայն սրբուհի զԱստուածածինն` կույսն Մարիամ, հանդերձ ամենայն սրբովք յիշելով `զՏէր աղաչեսցուք։

Յիշեա, Տէր եւ ողորմեա. Տէր ,ողորմեա. Քեզ Տեառնդ յանձն եղիցուք. Տէր, ողորմեա,Տեր, ողորմեա, Տէր, ողորմեա։

Հայ՛ր մեր

Հայ՛ր մեր, 
որ յերկինս ես, 
սուրբ եղիցի անուն  Քո, 
եկեսցէ արքայութիւն Քո, 
եղիցին կամք Քո 
որպէս յերկինս եւ յերկրի:
 Զհաց մեր հանապազորդ 
տո՛ւր մեզ այսօր. 
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 
որպէս եւ մեք թողումք
 մերոց պարտապանաց:
  Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 
եւ փառք յաւիտեանս.  ամէն:

Ամեն հայր Սուրբ .

Ամէն. Հայր Սուրբ, Որդիդ Սուրբ, Հոգիդ Սուրբ.

Օրհնութիւն Հաւր եւ Որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն

Տէր ողորմեա

Տէր ողորմեա՛, Տէր, ողորմեա՛,

Տէր ողորմեա՛, Տէր, ողորմեա՛,

Ամենասուրբ Երրորդութիւն,

Տուր աշխարհիս խաղաղութիւն:
Եւ հիւանդաց բժշկութիւն,
ննջեցելոց արքայութիւն:

Տէր ողորմեա՛, Տէր, ողորմեա՛,

Տէր ողորմեա՛, Տէր, ողորմեա՛,

Օրհնեալ է Աստուած

Օրհհնեալ է Աստուած:
Քրիստոս պատարագեալ բաշխի ի միջի մերում. Ալէլուիա:
Զմարմին իւր տայ մեզ կերակուր. Եւ սուրբ զարիւն իւր ցօղէ ի մեզ. Ալէլուիա:
Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք զի քաղցր է Տէր. Ալէլուիա:

Միասնական ընթերցում

Օրհնեցէք զՏէր յերկինս. Ալէլուիա։
Օրհնեցէք զնա ի բարձունս. Ալէլուիա։
Օրհնեցէք զնա ամենայն հրեշտակք նորա. Ալէլուիա։
Օրհնեցէք զնա ամենայն զօրութիւնք նորա. Ալէլուիա։

Լցաք 

Լըցաք ի բարութեանց Քոց,Տէր,ճաշակելով զմարմին Քո եւ զԱրիւն.փառոք ի բարձունս Կերակրողիդ զմեզ,որ եւ հանապազ կերակրես զմեզ,առաքեա ի մեզ զհոգեւոր Քո զօրհնութիւն։Փառք ի բարձունս Կերակրողիդ զմեզ։

Գոհանամք ըզ Քէն.

Գոհանամք զՔէն Տէր,որ կերակրեցեր զմեզ յանմահական սեղանոյ Քոյ։ Բաշխելով զՄարմին եւ զԱրիւնդ ի փրկութիւն աշխարհի եւ կեանք եւ կեանք անձանց մերոց։

Ամէն եղիցի.

Օրհնեցից զՏէր.  Մենակատար՝ Ազատ Հովհաննիսյան

Օրհնեցից զՏէր յամենայն ժամ,յամենայն ժամ օրհնութիւն նորա ի բերան իմ։

Հայրապէտական մաղթերգ.

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։