Рубрика: Մայրենի

Գործնական աշխատանք

Կատարե՛լ առաջադրանքները։

Ընդարձակի՛ր նախադասությունները՝ ավելացնելով ( ինչպիսի՞, ե՞րբ , որտե՞ղ, ինչպե՞ս) հարցերին պատասխանող լրացումներ։

Աղջիկը պարում է։
Գեղեցիկ աղջիկը գիշերը փարթիում հեզաճկուն պարում է:

Երեխաները խաղում են։
Փոքր երեխաները ցերեկը տանը խելոք խաղում են:

Շնիկը վազվզում էր։
Փոքրիկ շնիկը առավոտը դաշտերում արագ վազվզում էր:

Քամին սուլում է։
Ուժեղ քամին գիշերը դրսում արագ սուլում է:

Պատմողական նախադասությունները դարձրո՛ւ հարցական։

Մրջյունը աշխատասեր միջատ է։
Մրջյունը աշխատասե՞ր միջատ է:
Մրջյունը աշխատասեր միջա՞տ է:
Արդյո՞ք մրջյունը աշխատասեր միջատ է:

Առյուծը կենդանիների արքան է։
Առյուծը կենդանիների՞ արքան է:
Առյուծը կենդանիերի արքա՞ն է:
Արդյո՞ք առյուծը կենդանիների արքան է:

Գետաձին օրվա ընթացքում մոտ հիսունից վաթսուն կգ չոր խոտ է ուտում։
Գետաձին օրվա ընթացքում մոտ հիսունից վաթսուն կգ չոր խո՞տ է ուտում։
Գետաձին օրվա ընթացքում մոտ հիսունից վաթսուն կգ չոր խոտ է ուտու՞մ։

Արդյո՞ք գետաձին օրվա ընթացքում մոտ հիսունից վաթսուն կգ չոր խոտ է ուտում։

Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր։

Բառ
Բառախաղ:

Ջուր
Ջրահարս, ջրաշխար, ջրաման, ջրաղաց:

Խաղ
Խաղամոլ, խաղահրապարակ, խաղատուն, խաղաենյակ:

Սենյակ
Ննջասենյակ, հյուրասենյակ:

Հեքիաթ
Հեքյաթասած:

Գույն
Գույնզգույն, երկնագույն, եռագույն, ոսկեգույն, մարմնագույն:

Рубрика: «Ելք» ստուգատես

Խնդիրների կազմում

1. Կար երեք հատ խանութ: Առաջին խանութ բերեցին 100կգ ադամաթուզ (բանան), երկրորդ խանութ բերեցին այդ բանանի կեսը, իսկ երրորդ խանութ բերեցի այդ կեսի կեսը: Քանի՞ ադամաթուզ (բանան) բերեցին հյուրաքանչյուր խանութ:


2. Ավտոմեքենան պետք է հասնի A քաղաքից B քաղաք: A-ից մինչև B քաղաք 2400կմ ճանապարհ կա, իսկ ավտոմեքենան շարժվում էր 80կմ/ժ արագությամբ: Հետո նա անցավ ճանաապարհի կեսը: Հետո նա անցավ այդ ճանապարհի կեսի կեսը: Քանի՞ ճանապարհ մնաց անցնելու:

3. Փուռ 1 օրում բերում են 100կգ ալյուր, 10 օր հետո նրանք էլի ալյուր բերեցին: Հաշվի՛ր, թե քանի՞ կգ ալյուր կբերեն 80 օրում:

Рубрика: Մայրենի

Թեսթ 9

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անար-ար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թվին, Վենետիկում:

1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:
Լավ:

2. Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:
Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է:

3. Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4. Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:
Քսանթոսը երկրորդ անգամ խնդրեց, որ բերի աշխարհի ամենավատ բանը:

6. Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:
Տեքստից ելնեկով լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:
1. Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
2. Մինչև սուրը սրվեց, լեզուն գլուխը թռցրեց:

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:
Լավ:

10. Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:
Ենթադրություն+ներ, ավանդություն+ներ, աշակերտ+ներ, ստ+եր, պետություն+ներ, կեղծիք+ներ, բամբասանք+ներ, մարդ+իկ, խոսք+եր, թագավոր+ներ, հրաման+ներ, արտահայտություն+ներ։

11. Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց, որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12. Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14. Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. 6-րդ դարում: (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):
Գայլերը ուզում էին հասնել ոչխարներին, որպեսզի նրանց ուտեին, բայց շները պահպանում էին ոչխարներին: Գայլերը չգիտեին, թե ինչպես հասնել ոչխարներին, բայց իվերջո մտածեցին: Նրանք ուզում էին դեսպաններ ուղղարկեին ոչխարների մոտ, որպեսզի նրանք շներին հանձեին, և նրանք արեցին դա: Հիմա գայլերը հանգիստ կարող են հասնել ոչխարներին:

Рубрика: English

Angry wife

Տեքստից դուրս գրեք ապառնի և անցյալ ժամանակներով նախադասությունները։

Ապառնի
I’ll go to the shop to buy bread, salt, butter, spaghetti and sugar.
But I will not go back home.

I’ll go to see her.
But I’ll not take a small basket, I’ll take a large one.
I’ll give you a basket, too.
Անցյալ
Once there lived an old man and an old woman, his wife.
They had not children.
The old man had a pet-a bird.
The man loved it dearly.
He took good care of it.
He gave it food and water every morning and every evening.
He said to his wife.
OK, said his wife.
The woman didn’t give the bird food or water in the morning.
She didn’t give the bird anything to eat or to drink in the evening.
Suddenly the bird saw some bread on the table.
When the woman saw the bird eating the bread, she look the bird and threw it out of the window.
When the old man came home, he couldn’t see the bird.
He asked his wife.
He walked.
But he didn’t go back home.
At last he saw his bird in a tree.
He asked the bird to come back home, but the bird didn’t want, too.
The old man thanked the bird.
At home the old wamen walked to see what was in the basket.
They opened the basket and saw thet is was full of gold.
You gave a basket to my husband.
The old woman didn’t think long.
She quickly took the large basket and ran home.
She didn’t thanke bird.
When she was back home, she wanted to see what was in the basked and opened it quickly.
She saw only yellow leaves in it!

Տեքստից դուրս գրեք ածականները՝ sad, happy
Old, little, good, cold, warm, hungry, thirsty, dear, happy, small, large, near, clever.

Տեքստից դուրս գրեք մակբայները`sadly, happily
Dearly, quickly.

Рубрика: Մաթեմատիկա

Խնդիրներ տարիքների վերաբերյալ

  1. Նարեն 8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից քանի՞ տարով մեծ կլինի:
    25 տարով:
  2. Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն նրանից փոքր է 20 տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից քանի՞ տարով փոքր կլինի:
    20 տարով:
  3. Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի:
    7 անգամ:
  4. Արթուրի պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։
    7
  5. Արմենի և    իր մայրիկի     տարիքների գումարը 30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։
  6. 2 տարի առաջ եղբորս և իմ տարիքների գումարը 18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2  տարի հետո։
  7. 5 տարի առաջ իմ և տատիկիս տարիքների գումարը 66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3  տարի հետո։
  8. Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25 տարով, հայրիկս մայրիկիցս մեծ է 3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։
  9. ես 8 տարեկան եմ , եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։
  10. Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ 5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես:
  11. Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո որքա՞ն կլին իմ և Աստղիկի տարիքների գումարը։
Рубрика: Մաթեմատիկա

Թվերի կցագրումը աջից և ձախից

  1. 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում որքանո՞վ մեծացավ թիվը:
    300-ով:
  2. 123-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում որքանո՞վ մեծացավ թիվը:
    5-ով:
  3. Տրված 2 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 7։ Ստացված թվից հանել տրված թիվը։
    722
  4. Տրված 32 թվին աջից կցագրել 1, ձախից՝ 9։ Ստացված թվից հանել տրված թիվը։
    9289
  5. 90 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3, ստացված թվից հանել տրված թիվը։
    3810
  6. 2051 թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Որքանո՞վ մեծացավ թիվը:
    40000-ով:
  7. 206-ին աջից կցագրել են 2 թվանշանը: Ստացված թվից հանել տրված թիվը։
    1856
  8. Տրված 16365 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 5։ Որքանո՞վ մեծացավ թիվը:
    500004-ով:
  9. Տրված 175 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3։ Ստացված թիվը գումարել տրված թվին։
    31925
  10. 20 թվին աջից կցագրել 2, ձախից 8, Ստացված թիվը գումարել տրված թվին։
    8222
  11. Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 2 թվանշանը։
    20-ով:
  12. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը։
    400-ով:
  13. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5 թվանշանը։
    5000-ով:
  14. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 9 թվանշանը։
    90000-ով:
  15. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը։
    4000-ով:
  16. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 8 թվանշանը։
    80000-ով:
  17. Որքա՞ն կմեծանա հնգանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 7 թվանշանը։
    700000-ով:
  18. Նարեկը Նարեին առաջարկեց մտապահել որևէ երկնիշ թիվ, այդ թվին ձախից կցագրել 5, այնուհետև ստացված թվից հանել մտապահված թիվը։ Արդյունքը Նարեկին                       պարզ էր։ Ո՞րն էր արդյունքը։
    Կմնա 500 թիվը:
Рубрика: Մայրենի

Հայերենի երկհնչյունները

Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և երկհնչյուն կազմում: Հայերենի երկհնչյուններն են՝

  • այ- հայ, մայր, վայր
  • յա- պատյան, կյանք, բրդյա
  • ույ- հույս, բույր, բույն
  • յու-հյութ,  մյուս
  • ոյ- խոյ, գոյ
  • յո-յոթանասուն, յոդ
  • եյ- թեյ, մեյլ
  • յի- լեռնային, կարդայի:

Երկհնչյուն է նաև ե-ն, որը բառասկզբում և ձայնավորից հետո՝ բառամիջում, արտասանվում է յէ, օրինակ՝ ելակ, ամենաերկար:

Եթե յ-ն երկու ձայնավորների միջև է գտնվում, այն երկհնչյուն է կազմում իրենից հետո եկող ձայնավորի հետ: Օրինակ՝ խաղայի բառում երկհնչյուն է ոչ թե այ-ը, այլ յի-ն:

  1. Տրված բառերը խմբավորիր ըստ նույն երկհնչյունի:

Մետաքսյա, ալյուր, եղբայր, յոթանասունմեկ, արդյոք, ձյութ, հյուրասիրություն, տեսաերիզ, խարույկ, քրիստոնյա, քաղաքամայր, լյարդ, կյանք, խոխոջյուն, գործունյա, հայելազարդ, շագանակագույն:

2. Կազմիր բառեր:

Ակն+բույժ,  անասուն+բույծ, մարդ+խույս, բազում+ճյուղ, բյուր+ակն, սյուն+շար:
Ակնաբույժ, անասնաբույծ, մարդախույծ, բազմաճյուղ, բույրակն, սյունաշար:

3. Գտիր տրված բառերի հոմանիշները:

Կոտոշ (պոզ), միանգամից (միանգամից), հոտ (խումբ), երկնագույն (գույնզգույն):

4. Ընտրիր և լրացրու համապատասխան բառը՝ բյուր, սույն, սյուն, բույր:

Սույն թվի ապրիլ ամսին մասնակցեցինք օլիմպիադայի:

Տաճարի մեկ սյուն դեռևս կանգուն էր:

Ծաղիկների բույրը լցրել էր սենյակը:

Արագածը բյուր աղբյուրների լեռ է:

5. Արտագրիր և լրացրու երկհնչյունները՝ այ, յա,  յու, յե:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտը՝ Կորյունը, գրել է իր ուսուցչի կյանքի պատմությունը: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում: Նրա  հայրը Վարդանն էր, իսկ մոր մասին տեղեկություններ չկան: Մեսրոպը կրթություն ստացել է հունական դպրոցում: Հետո շրջել է Հայաստանով մեկ, ժողովրդի համար կարդացել է Աստվածաշունչ մատյանը և թարգմանել հայերեն: Նա հասկացել է, որ հայը պիտի իր գիրն ունենա, կարդա և գրի մայրենի լեզվով:

Рубрика: English

Caring Fred and Peg

Տեքստից ընտրեք 6 նախադասություն և դարձրեք հարցական և ժխտական, այնուհետ գրեք ապառնի ժամանակաձևով։
Fred and her little sister Peg went for a walk.
Did Fred and her little sister Peg go for a walk?
Fred and her little sister Peg didn’t go for a walk.
Fred and her little sister Peg will go for a walk.

Рубрика: Մայրենի

Փոթորիկի թագավորի հրովարտակը

Բնության բոլոր երևույթներն էլ գեղեցիկ են յուրովի, չնայած, որ շատերը վտանգավոր են և անսպասելի, բայց ես գիտեմ, թե ինչ անել այդ երևույթներին: Եկեք անցնենք մեր թեմային: Եթե ես լինեի փոթորիկի թագավոր, ես բոլորին հրովարտակ կտայի, որ բոլորը ապրեն հաշտ և համերաշխ, գողություններ չլինեն, լինեն ազնիվ, բարի և սիրեն միմյանց: Ով չկատարի իմ բոլոր հրամանները, ես ամբողջ ուժով նրան կամ նրանց կքշեմ Հայաստանից դեպի տիեզերք: Այնպես որ ավելի լավ է կատարեք իմ հրամանները 🙂

Рубрика: Մայրենի

Հ. Շիրազ Թագադրում


Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբույրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների`
Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ,
Գնամ ետևից ծիծեռնակների`
Նրանց հետ ետ գամ` գարունը բերեմ, —
Բարձրանամ կապույտ գահը լեռների`
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ, —
Հագնեմ ծիրանին արշալույսների, —
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եւ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եւ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ:

1. Բացատրիր հրովարտակ բառը։ Կազմիր նախադասություններ այդ բառով։
Հրովարտակ-հրաման
Թագավորը հրովարտակ տվեց իր ծառաներին:
Վարչապետը հրովարտակ ուղղարկեց քաղաք:
Մայրիկս ինձ հրովարտակեց, որ ես դասերս անեմ:
2. Բանաստեղծությունից դուրս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը։
Արթնանալ, կանչել, լացել, գնալ, բերել, բարձրանալ, հագնել, թագադրել, արձակել, կարկաչել, ծաղկել, կանաչել, գալ, չգնալ, բեկվել, լինել, սիրել, հավերժանալ, թագավորել:
3. Բանաստեղծությունից դուրս գրիր բանաստեղծի հրովարտակը։
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն, որ ծաղկեն իր լեռներն արևանիստ, որ ծով դաշտերը հավերժ կանաչեն, որ գարունները գան և չգնան, որ հավերժանան զմրուխտ դրախտով, որ բեկվի իր դեմ հորհուրդը մահվան և, որ մարդը ցնծա հավերժի բախտով:
4. Բացատրիր բանաստեղծության վերնագիրը։
Թագադրում-որ թագը նոր են դնում մարդու գլխին, դա կոչվում է թագադրում:
5. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը։
«Նոր թագադրված մարդը»