Рубрика: Русский Язык

Петрик и ваза

Маленького Петрика мама оставила дома, а сама
пошла в булочную. Петрик подошёл к окну. На окне
стояла ваза. Большая разноцветная бабоч ка села на
край вазы. Петрику захотелось поймать бабочку.
Он размахнулся… и ударил по вазе. Ваза упала
и разбилась.
Петрик испугался: «Что теперь будет? Что ска-
жет мама?» Мальчик собрал осколки, отнёс на огород
и закопал их в землю маленькой лопаточкой. Потом
сел у окна и стал ждать маму.
Только мама открыла дверь, Петрик подбежал
к ней и сказал:
— Мама, это ведь не я разбил вазу, не я отнёс
осколки на огород и зако пал их там маленькой лопа-
точкой.
В глазах мамы Петрик почувствовал тревогу.
— Кто же разбил вазу? — спросила мама.
— Бабочка… — тихо ответил Петрик.
Мама удивилась.
— Как бабочка разбила вазу — понятно… — ска-
зала она. — Но как она отнесла осколки на огород
и там закопала — это я понять не могу!
Петрик посмотрел на маму и заплакал.

Выполните задания:

Задание 1.Подбери и напиши слова с противоположным
значением.

мокрый — сухой сильный — слабый
маленький — большой первый — последний
добрый — злой весёлый — грустный

Задание 2. Составь из данных слов предложения и запиши
их.

1) принесли, с картинками, книгу, Мальчики, Борису.

Мальчики принесли Борису книгу с картинками.
2) поедает, мышей, Сова, много.

Сова поедает много мышей.
3) слушать, Внуки, сказки, бабушкины, любят.

Внуки любят слушать бабушкины сказки.
4) в тёплые, Зимой, улетают, страны, птицы.

Зимой птицы улетают в теплые страны.

Задание 3.Подбери синонимы, запиши их.
сторожить — охранять неправда — лож
скорей — быстрей обманывать — врать
лгун — врун большой — огромный

Рубрика: Մաթեմատիկա

Անհայտ արտադրիչի գտնելը

1.Գտիր անհայտ արտադրիչը:

477x5=2385

2385:5=477

70x108=7560

7560:70=108

294=7x42

294:42=7

2.Գտիր անհայտ բաժանելին:

17986:23=782

782×23=17986

300=150:2

300×2=150

560:39200=70

560×70=39200

3.Գտիր անհայտ բաժանարարը:

45:9=5

45:5=9

540:6=90

540:90=6

780:12=65

780:65=12

4. Որքան է 1-ից 10 թվերի քանակը:

Նրանց քանակը 11 է:

5.Որքան է 1-ից 30 թվերի քանակը:

Նրանց քանակը 51 է:

6.Հետևյալ թվերը դասավորիր աճման կարգով:

45,274,12,563,2140,4,37,10

4, 10, 12, 37, 45, 274, 563, 2140

Рубрика: Մայրենի

Լրացուցիչ աշխատանք

Տրված բառային աշխատանքի բառերից ընտրիր՝
5 բառ և կազմիր բառակապակցություններ
5 բառ և կազմիր նախադասություններ

Սաստիկ ցավ, ուժեղ մրրիկ, տարեց մարդ, զվարճալի խեղկատակ, ամուր քարայր:

Ես պատճենեցի իմ մայրենիի գիրքը:

Հեռվից լսվում է բարձր քրքիջ:

Եղնիկը ուներ երկյուղի զգացում:

Արսենը պաղատագին դիմեց ընկերոջը:

Իմ ընկերը ունի խարտյաշ մազեր:

Рубрика: Հայրենագիտություն

Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենբ այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի բանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ բիչ քանակովք ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
  2. Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար:
  3. Ի՞նչ գազերից է կազմված օդը:
  4. Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ բիչ քանակովք ածխաթթու գազից:
  5. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:
  6. Անգույ, անհամ, անհոտ և թափանցիկ:
  7. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:
  8. Ես մենակ մի բան կարող եմ ապացուցել, որ մեր շրջապատում օդ կա: Եթե մենք շնչում ենք, ուրեմն օդ կա:

Առաջադրանք 1

Վերցրո՜ւ նեղ վզիկով շիշ և դրա վրա դի՜ր ձագար: Ձագարի պոչը փաթաթի’ր թաց թղթով այնպես, որ այն ամուր մտնի շշի մեջ: Ձագարով շուր լցրո՜ւ շշի մեշ: Ինչո՞ւ է ջուրը ձագարից դանդաղ լցվում շշի մեշ: Մի փոքր բարձրացրո՜ւ ձագարը, որպեսզի շշի և ձագարի միշև ճեղք գոյանա: Բացատրի՜ր դիտարկված երևույթները: Կատարի՜ր հետևություններ: Ձեռքի տակ ձագար չունենալու դեպքում այն կարելի է պատրաստել ստվարաթղթից կամ հաստ թղթից:

Առաջադրանք 2

Որոշի՜ր՝ կախվա՞ծ է արդյոք այրման տևողությունը օդի քանակից (փորձը կատա­րի՜ր մեծերի ներկայությամբ, զգուշորեն):

Պատվանդանների վրա ամրացրո՜ւ երեք մոմ և վառի՜ր դրանք: Մոմերից մեկը ծածկի՜ր մեկ լիտրանոց ապակե տարայով, մյուսը՝ երկու լիտրանոցով, իսկ երրորդը թող բաց մնա: Մոմերից ո՞րը շուտ կհանգչի: Ինչո՞ւ:

Բլոգում գրի՜ առ քո դիտարկումներն ու հետևությունները:

Առաջադրանք 3

Պարզելու համար, թե ինչպես է տաքանում

Երկրամերձ օդը, վերցրո՜ւ երկու թափանցիկ, անգույն ապակի: Դրանցից մեկը ներկի’ր սև գույնով: Ապակիները դի’ր ձյան վրա այնպես, որ երկուսն էլ արևի ճառագայթներից հավասարա­պես տաքանան: Ո՞ր ապակու տակ ձյունը արագ կհալչի: Մո՞ւգ, թե՞ թափանցիկ մարմիններն են շուտ տաքանում:

Рубрика: Մայրենի

Բառային աշխատանք

Բառարանի օգնությամբ բացատրիր հետևյալ բառերը ու սովորիր:

երկյուղ-Վախի զգացում
սաստիկ-շատ ուժեղ
որոտընդոստ-բարձր ձայնով
քրքիջ-բարձրաձայն ծիծաղ
քարայր-քարից տուն
պաղատել-աղաչելով ուզել
պաղատագին-մեծ աղաչանքով
տարեց-ոչ երիտասարդ
խեղկատակ-ծաղրածու
խարտյաշ-դեղնորակ գույն
ակնթարթ-մի վարկյան
հողմ-ուժեղ քամի
պատճենել-կրկնօրինակել
մրրիկ-փոթորիկ

Рубрика: Մայրենի

Լեզվաբանական ամսագիր V համար

Առաջադրանքներ, հանելուկներ և հարցեր

1. Քանի՞ արմատից և քանի՞ բառից է կազմված 55555 թվականը:

Նա կազմված է 7 արմատից և կազմված է 5 բառից:

2. Յոթ եղբայր են և յուրաքանչյուրն ունի մեկ քույր: Քանի՞ երեխա են:

Ընտանիքում կա 8 հոգի:

3. Գնում էին՝ հայրը որդու, որդին հոր, պապը թոռան հետ: Քանի՞սն էին նրանք:

Նրանք 3 հոգի են:

4. Ի՞նչ բառեր կարող եք ասել, որոնց որևէ մասը պատահականորեն համընկնի թվականի:

Քառապատիկ, ութամյա, եռապատիկ, իննամյա:

5. Ինչո՞վ են ընդհանուր լսարանն ու դասարանը, ակնոցն ու ձեռնոցը, գիտունն ու տգետը:

Արան-վերջածանցով, ոց-վերջածանց և գետ-արմատով:

6. Ինչպե՞ս հիվանդը դարձնենք այն տեղը, որտեղ նրան բուժում են:

Ավելացնում ենք անոց վերջավորությունը:

7. Ի՞նչ եմ ես, որ առանց ինձ չեք կարող խոսել. փոխեք առաջին տառս, առանց ինձ չեք կարող գրել, մեկ էլ փոխեք, ամբիոն կբարձրանաք, էլի փոխեք՝ անտառ կգնաք վերջին անգամ կենդանի կդառնամ:

Բառ, տառ, ճառ, գառ:

8. Դերանուն եմ, տվեք ինձ հ՝ կփչեմ, զ-ով կթարմացնեմ, ծ-ով կալեկոծվեմ, կ-ով կկերակրեմ ձեզ:

Ով դերանունը:

9. Առաջին մասս պարիսպ է, երկրորդս՝ ավերված քաղաք, իսկ ամբողջը՝ մարդու հասակ:

Պատ, Անի, պատանի:

Рубрика: Մաթեմատիկա

Անհայտ բաժանելիի գտնելը

1.Գտնել  անհայտ  բաժանելին:

138:23=6

23×6=138

300:12=25

25×15=300

320:40=8

40×8=320

2.Գտնել  անհյատ արտադրիչը:

15x20=300

300:15=20

14x42=588

588:14=42

52x2=104

104:52=2

3.Գտնել անհայտ բաժանարարը:

120:24=5

120:5=24

320:40=8

320:8=40

275:25=11

275:11=25

4.Թիվը  ներկայացրու կարգային գումարելիների գումարի տեսքով:

3254=1000×3+100×2+5×10+4

5.Կտարիր գործողությունը:

4x(150-100)=200

1. 150-100=50

2. 50×4=200

Рубрика: Հայրենագիտություն

Զրույցներ իմ բնակավայրի մասին . Բանգլադեշ

Ասում են` երբ Հարավ-արևմտյան թաղամասը շահագործման են հանձնել, այդ օրը Բանգլադեշ ասիական պետությունը առանձնացել է Պակիստանից։ Բոլորը քաղաքում խոսել են այս նորության մասին և հեռուստացույցով տեսել նոր ասիական պետության ավերակները, նմանացրել են այն մեր թաղամասին, որ այդ ժամանակ նոր էր և փոշոտ։

Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի՝ մեր թաղամասը պարզապես հեռու է եղել քաղաքից, և ասիական պետության նմանությամբ կոչել են Բանգլադեշ։ Ե՞րբ է կառուցվել այն։ Մենք այդպես էլ չկարողացանք գտնել մի ստույգ տարեթիվ, բայց 1970-ականները ամենանշանակալին էին այժմյան Բանգլադեշի համար։ Այն բաժանված է 7 ավելի փոքր թաղամասերի՝  Ա1, Ա2, Ա3, Բ1, Բ2, Բ3, Բ4։  Թաղամասը ունի մի շարք տեղական հրաշալիքներ։ Թեկուզ հենց «Ամրոցը», «կալցեվոյը», Զորավար Անդրանիկի արձանը, և վերջապես՝ «Սուրբ Երրորդություն» եկեղեցին: Անդրանիկի փողոցի արևմտյան կողմում գտնվում է բոլորին հայտնի «Ամրոցը»։ Ժայռե իր գահից մեզ է նայում քարայծի արձանը, որ ոչ մի կապ չունի «Ամրոցի» նշանակության հետ, պարզապես այն դարձնում է ավելի խորհրդավոր։ Ամրոցից Անդրանիկի փողոցով վերև բարձրանալով՝ կարելի է տեսնել «կալցեվոյը»`  զարդարված մաշտոցյան տառերով,  սպիտակ կամարաշար անտիկ ճարտարապետության ոճով, որը հիշեցնում է հռոմեական քաղաքներից մեկի՝ Հերասսայի հրապարակը: Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում է գտնվում Զորավար Արդրանիկի արձանը, որի անունով երբեմն կոչում են Բանգլադեշ դարձած Հարավ-արևմտյան թաղամասը։ 

Ավագ սերնդի ներկայացուցիչները Բանգլադեշի կենսագրության մեջ հատկապես առանձնացնում են այն օրը, երբ զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից տեղափոխվել է հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն, որը, ի դեպ, գտնվում է Հարավ-արևմտյան թաղամասին շատ մոտ։  Եվ վերջապես, Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Եկեղեցու շինարարական աշխատանքներն սկսվել են 2001 թվականին և ավարտվել 2005-ին, երբ կաթողիկոսը  կատարել է եկեղեցու օծման արարողությունը։ Նրա շրջանաձևն կառուցվածքի հիմքում 7-րդ դարի Զվարթնոցի հայտնի տաճարն է։ Հոգևոր տոներին եկեղեցու բակում իսկական ժողովրդական տոն է լինում։

Խորհրդային միության տարիներին կառուցվեց «Հայաստան» կինոթատրոնը, որը երկարատև անգործությունից հետո՝ 2015-ին, կրկին բացեց իր դռները: «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ են գտնվում նաև  շատրվանները:

Դրանց կողքին տարածվում է կանաչապատ այգին, որտեղ կարելի է հանդիպել նշանավոր մարդկանց հուշարձաններ ու դիմանկարներ։ Բանգլադեշում է գտնվում նաև իմ դպրոցը՝ «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրը, որը յուրահատուկ է և տարբերվում է տարածաշրջանի մյուս դպրոցներից:

Պարզվում է՝ ասիական պետության՝ Բանգլադեշի բնակչության թիվն ահռելի է՝ հասնում է 143 միլիոնի. զարմանալի զուգադիպություն՝ մեր երևանյան Բանգլադեշի բնակչությունն էլ 143 հազար է կազմում: Ես շատ եմ սիրում իմ բնակավայրը՝ Բանգլադեշը:

Рубрика: Մայրենի

Ա. Իսահակյան «Երջանիկ խրճիթը»

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նր

անց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

***

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

***

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչու՞ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան,-ի՞նչդ է պակաս, թե սեր ունես մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում էին:

***

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում: Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…Հե՜յ մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմա ու պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենից բաժին է տալիս…

***

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Զմրուխտյա-կանաչ դաշտ
  3. Մտմտալ-մի բանի մասին շատ մտածել
  4. Մացառ-թփով ծածկված
  5. Քարավան-բեռ տանող ուղտերի շարք
  6. Հովասուն-հով տեղ մեծացած
  7. Քո սիրած գույնով ներկիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:
  8. Գրիր մգեցրած բառերի հոմանիշները:
  9. Մեղմիկ-մեղմ
  10. Մտմտալ-մտածել
  11. Շավիղ-ճանապարհ
  12. Շնորհալի-տաղանդավոր
  13. Ուրախանալ-զվարճանալ
  14. Շքեղ-հոյակապ
  15. Վերջալույս-մայրամուտ
  16. Կրակ-հուր
  17. Տաք-ջերմ
  18. Վերնագրիր առանձնացված հատվածները:
  19. «Խեղճ խրճիթը», «Մոլորված մանուկը», «Տխուր մանուկը», «Վերջալույսին», «Որդու վերադարձը»:
  20. Ընտրիր հատվածներից մեկը և գրավոր պատմիր:
  21. Հին ժամանակներում կանաչ գետի ափին մի խրճիթ կար: Այնտեղ մի ջրաղաց կար և ուռենի, որտեղ մի պապիկ ծխում էր, իսկ կողքին նրա կինն էր: Իսկ այգում խաղում էր մի ուրախ մանոկ, որը նրանց երեխան էր: Ուռենի օրորվում էր և հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
  22. Ի՞նչ ես կարծում՝ տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:
  23. Ոչ, որովհետև եթե նրանք նրան չգտնեին, նա անտուն կմնար և պարզ չի ինչ կլիներ:

Լրացուցիչ առաջադրանք՝

Գրիր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ:

Այս պատմվածքը շատ լավն էր, քանի որ նա սովորեցնում է, որ երբեք չմոռանաս քո արմատները և միշտ հիշես քեզ նեղ օրին հասած մարդկանց:

Рубрика: Մաթեմատիկա

Անհայտ բաժանարարի գտնելը

1.Գտիր  անհայտ  բաժանարարը:

150:18=5

150:5=18

504:21=24

504:24=21

48:24=2

48:2=24

315:61=5

315:5=61

2.Գտիր անհայտ արտադրիչը:

4x16=64

64:4=16

11x22=242

242:11=22

16x13=208

208:16=13

25x20=500

500:25=20

3.Գտիր  անհայտ բաժանելին:

100:10=10

10×10=100

225:15=15

15×15=225

72:12=6

12×6=72

184:23=8

23×8=184

4.190 կոնֆետ հավասար բաժանեցին մանկապարտեզի երեխաների միջև այնպես, որ յուրաքանչյուր երեխա ստացավ 5-ական կոնֆետ: Քանի՞ երեխա կար մանկապարտեզում:

190:5=38

Պտտ.՝38 երեխա