Рубрика: Բնագիտություն 6

Անսեռ և սեռական բազմացում

Բազմացումը կարող է լինել անսեռ կամ սեռական: Բազմացումը կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկություններից է: Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր՝ իրար նման օրգանիզմներ: Սեռական բազմացմանը մասնակցում են երկու օրգանիզմ: Սեռական բազմացման ժամանակ առաջանում են մասնագիտացված սեռական բջիջներ՝ գամետներ: Ծաղկավոր բույսերի սեռական բազմացման օրգանը ծաղիկն է, իսկ վարսանդը և առէջները նրա գլխավոր մասերն են: Որպեսզի ծաղկից առաջանա սերմերով պտուղ, անհրաժեշտ է, որ տեղի ունենա փոշոտում:

Բազմացում

Գրականության հղումը

Հարցեր`

1. Պատրաստել տեսանյութ անսեռ և սեռական բազմացման մասին:
Լավ։

2. Ի՞նչ է բազմացումը:
Բազմացումը կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկություններից է:

3. Որո՞նք են անսեռ և սեռական բազմացումը:
Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր՝ իրար նման օրգանիզմներ: Սեռական բազմացմանը մասնակցում են երկու օրգանիզմ: Սեռական բազմացման ժամանակ առաջանում են մասնագիտացված սեռական բջիջներ՝ գամետներ:

4. Անսեռ բազմացման ի՞նչ եղանակներ գիտեք:
Բույսն իր վեգետատիվ օրգանների միջոցով, օրինակ` տերևներով, ցողունների կամ արմատների կտրոններով կարող է բազմանալ: Այս դեպքում որոշակի պայմանների առկայությամբ բույսի որևէ վեգետատիվ հատվածից սկսում են աճել բույսի մնացյալ հյուսվածքներն ու օրգանները: Արդյունքում բույսը կրկնապատկվում է` հետևաբար, բազմանում է:

5. Ի՞նչ է սպորը:
Սպորը վեգետատիվ բջիջ է, որը զարգանում է վեգետատիվ հատուկ օրգանում՝սպորանգիունում։

6. Ի՞նչ է փոշոտումը:
Երկու տիպի փոշոտում կա՝ ինքնափոշոտում և խաչաձև փոշոտում։ Ինքնափոշոտումը կատարվում է երկսեռ ծաղիկներում, երբ ծակափոշին փոշանոթներից թափվում է նույն ծաղկի սպիի կամ փոշանոթից որևէ այլ եղանակով փոխադրվում է սպիի վրա մի ծաղկի սահմաններում։ Սակայն երկսեռությունը դեռևս բոլորովին էլ չի կանխորոշում ինքնափոշոտումը։

Рубрика: Բնագիտություն 6

Արտազատությունը կենդանի օրգանիզմներում

Բույսերի և կենդանիների կենսագործունեության արդյունքում առաջանում են նյութեր՝ ջրի ավելցուկ, ածխաթթու գազ, միզանյութ և այլ միացություններ, որոնք նրանց պիտանի չեն, որոշ նյութեր նույնիսկ վնասակար են:

Արտազատություն

Գրականության հղումը

Հարցեր

1. Ինչպե՞ս են բույսերն իրականացնում խարամների հեռացումը:
Բույսերը ունեն տերևների վրա անցքեր, մազիկներ, որոնցով  իրականացնում խարամների հեռացումը։

2. Որո՞նք են միջատների արտազատության օրգանները:
Տերևաթափնել է  իրականացնում խարամների։

3. Ո՞րն է կոչվում արգասիք:
Կան շատ արտազատության միջոց բայց ես օրինակ կբերեմ 1-հատը օրինակ կան միջատններ որոնք փոխում են իր կաշին և այդ ժամանակ արտազատվում:

4. Որտե՞ղ են կուտակվում վնասակար նյութերը բույսերի և կենդանիների օրգանիզմներում:
Կուտակվում են արտազատման օրգաններում:

Рубрика: Բնագիտություն 6

Սննդառություն և մարսողություն

Բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը: Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունն էներգիայով ապահովելու համար: Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գործընթացը կոչվում է սննդառություն: Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում: Բույսերի մեծամասնությանը բնորոշ է հողային և օդային սնուցում: Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին: Օդային սնուցման հիմնական օրգանները կանաչ տերևներն են: Տերևները օդից վերցնում են ածխաթթու գազը: Ցամաքային բույսերն ածխաթթու գազը կլանում են օդից, իսկ ջրային բույսերը՝ ջրից: Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ: Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ անվանումը: Կենդանիները սննդառության գործընթացում օգտագործում են բույսերում կուտակված արեգակնային էներգիան: Այն կենդանիները, որոնք սնվում են միայն բույսերով կոչվում են բուսակեր կենդանիներ: Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով: Կենդանիների դիակներով սնվող կենդանիներն անվանվում են դիակերներ: Բնության մեջ հանդիպում են օրգանիզմներ, որոնք սնվում են՝ այլ օրգանիզմների հետ համակեցություն առաջացնելով: Կան նաև օրգանիզմներ, որոնք ամբողջությամբ ապրում են այլ օրգանիզմի հաշվին՝ նրան ոչինչ չտալով: Դրանք մակաբույծներն են: Սննդանյութերի բարդ օրգանական միացությունները՝ սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը, վերածվում են պարզ միացությունների, որոնք ներծծվում են արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմում: Սննդի այսպիսի մշակումը կոչվում է մարսողություն, որն իրականանում է մարսողական համակարգում:

Գրականության հղումը

Հարցեր

1․ Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:
Բույսերի մեծամասնությանը բնորոշ է հողային և օդային սնուցում: Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին: Օդային սնուցման հիմնական օրգանները կանաչ տերևներն են: Տերևները օդից վերցնում են ածխաթթու գազը: Ցամաքային բույսերն ածխաթթու գազը կլանում են օդից, իսկ ջրային բույսերը՝ ջրից: Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ:

2․ Ինչպե՞ս են սնվում բույսերը:
Բույսերի մեծամասնությանը բնորոշ է հողային և օդային սնուցում։ Ցամաքային բույսերն ածխաթթու գազը կլանում են օդից, իսկ ջրային բույսերը՝ ջրից:

3․ Որո՞նք են ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմները:
Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ։ Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ անվանումը:

4․ Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ինչու՞:
Ցողիկը, վեներայի մաշիկը, ճանջասպանը, որոնք միջատներ են ուտում նրանց մեջ օգտագործվող նյութերով սնվելու համար։


Рубрика: Բնագիտություն 6

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը: Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը: Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ: Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում: Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը: Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը:

Լրացուցիչ նյութ՝ Ընձյուղի կառուցվածքը
Գրականության հղումը 105, 106 էջերը

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:
Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշացումը: Տերևները լինում են պարզ և բարդ։ Պարզ տերևները տերևակոթին միացած ունեն միայն մեկ տերևաթիթեղ։ Բարդ տերևները տերևակոթին միացած ունեն մի քանի տերևաթիթեղներ։

3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր:

Рубрика: Բնագիտություն 6

Ծաղկավոր բույսերի օրգանները

Օրգանը մարմնի մաս է, որն ունի որոշակի կառուցվածք, ձև և տեղ օրգանիզմում: Արմատը և ընձյուղը բույսի վեգետատիվ օրգաններն են: Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը:
Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ բազմացման օրգաններն են:
Արմատ: Արմատներով բույսն ամրանում է հողին: Արմատի բազմաթիվ ճյուղավորումները ձևավորում են արմատային համակարգը: Այն կազմված է գլխավոր, հավելյալ և կողքային արմատներից: Գլխավոր արմատը զարգանում է սերմի սաղմնային արմատիկից, իսկ հավելյալ արմատները՝ ցողունի ստորին մասից, երբեմն նաև տերևներից: Գլխավոր և հավելյալ արմատներից առաջանում են կողքային արմատներ: Արմատային համակարգը լինում է առանցքային՝ լավ զարգացած գլխավոր արմատով: Արմատային համակարգը ոչ միայն բույսն ամրացնում է հողին կլանում է ջուր և նրա մեջ լուծված հանքային աղեր:

Լրացուցիչ՝ Ծաղկավոր բույսերի օրգանները

Ծաղկի կառուցվածքըԳրականության հղումը

Հարցեր՝

1. Ուսումնական նյութ պատրաստիր ծաղկի կառուցվածքի մասին:
Լավ։

2. Որո՞նք են բույսի վեգետատիվ և գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում:
Արմատը և ընձյուղը բույսի վեգետատիվ օրգաններն են: Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը: Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ բազմացման օրգաններն են:

3. Որո՞նք են արմատի գործառույթները:
Արմատներով բույսն ամրանում է հողին: Արմատի բազմաթիվ ճյուղավորումները ձևավորում են արմատային համակարգը: Այն կազմված է գլխավոր, հավելյալ և կողքային արմատներից: Գլխավոր արմատը զարգանում է սերմի սաղմնային արմատիկից, իսկ հավելյալ արմատները՝ ցողունի ստորին մասից, երբեմն նաև տերևներից:

Рубрика: Բնագիտություն 6

Բույսերի մասին

Խատուտիկ

Խատուտիկներն ուտելի ծաղկաբույսեր են, որոնք լայնորեն տարածված են Հարավային Ամերիկայում: Դրանք օգտագործում են բժշկական դեղամիջոցներում եւ ըմպելիքներում: Խատուտիկի ծաղիկները, տերեւները եւ արմատներն օգտագործում են որպես սննդամթերք բուժիչ նպատակներով, պատրաստում են մաքրող տոնիկ արյունատար անոթների համար, այս ըմպելիքը լավացնում է լյարդի աշխատանքը: Խատուտիկը հավասարակշռում է շաքարի քանակն արյան մեջ եւ խոլեստերինի մակարդակը: Բացի դրանից այս բույսերը կանխում են լեղաքարերի առաջացումը եւ բարելավում ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:

Կալիֆորնիայի կակաչ

Այս բույսը վառ գույնի է: Կալիֆորնիայի կակաչն արդյունավետ հանգստացնող միջոց է, անվտանգ է նույնիսկ երեխաների համար: Կարելի է օգտագործել որպես թեյ` սթրեսի  եւ լարվածության թուլացման նպատակով: Ավելի թունդ թուրմը հանդես է գալիս որպես ցավազրկող: Այն պատրաստվում է բույսի բոլոր անվտանգ մասերի եփուկից, ներառյալ ցողունն ու արմատները, թրմելով ամբողջ գիշերը:

Առվույտ

Առվույտը հաճախ օգտագործում են որպես անասնակեր, քանի որ այն չափազանց հարուստ է հանքային եւ սննդարար նյութերով, ինչպես նաեւ պարունակում է մեծ քանակությամբ պրոտեին: Այն օգտագործվում է որպես հզոր միզամուղ, ինչպես նաեւ հիվանդությունից հետո ուժերի վերականգնման համար: Այս բույսը մաքրում է լյարդը եւ աղիները եւ նույնիսկ օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը: Բուժման նպատակով կարելի է օգտագործել սերմերը կամ ծիլերը, բայց ամբողջական տերեւները նույնպես կարելի է օգտագործել սննդի մեջ:

Рубрика: Բնագիտություն 6

Հյուսվածքներ

Միաբջիջ օրգանիզմները կազմված են ընդամենը մեկ բջջից, որտեղ տեղի են ունենում կենսական բոլոր գործընթացները:
Բազմաբջիջ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ մասնագիտացված է և կատարում է որոշակի գործառույթ:
Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:
Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ:
Գոյացնող հյուսվածքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են: Դրա շնորհիվ բույսն աճում է և՛ երկարությամբ, և՛ հաստությամբ:
Ծածկող հյուսվածքը պատում է բույսի բոլոր օրգանները՝ պաշտպանելով նրան անբարենպաստ պայմանների ազդեցությունից՝ չորացումից, գերտաքացումից և մեխանիկական վնասվածքներից:
Լրացուցիչ նյութեր՝ Հյուսվածքներ

Գրականության հղումը էջ 98, 99

Հարցեր

1. Ի՞նչ է հյուսվածքը:
Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:

2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:
Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ: Գոյացնող հյուսվածքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են: Դրա շնորհիվ բույսն աճում է և՛ երկարությամբ, և՛ հաստությամբ: Ծածկող հյուսվածքը պատում է բույսի բոլոր օրգանները՝ պաշտպանելով նրան անբարենպաստ պայմանների ազդեցությունից՝չորացումից, գերտաքացումից և մեխանիկական վնասվածքներից:

Рубрика: Բնագիտություն 6

Բջջի քիմիական բաղադրությունը

Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև մշտապես տեղի է ունենում նյութերի և էներգիայի փոխանակություն: Բոլոր կենդանի օրգանիզմները սնվում են, աճում, զարգանում, շնչում և մահանում: Կենդանի օրգանիզմները կազմված են բջիջներից, որոնցից կազմավորվում են օրգանիզմի առանձին օրգաններ և ամբողջական օրգանիզմը։ Կենդանի բջջի բաղադրության մեջ 80 %-ը կազմում է ջուրը: Ջուրը լավ լուծիչ է, նրա մեջ լուծվելով նյութերը, բջիջ են ներթափանցում: Նյութափոխանակության արգասիքները հեռանում են նույնպես ջրի միջոցով:
Կենդանի բջիջները պարունակում են նաև քիչ քանակությամբ հանքային աղեր, ինչպես նաև օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում սպիտակուցները: Մազը, եղունգը, փետուրը, ճանկը, գրեթե ամբողջովին կազմված են սպիտակուցներից:
Օրգանական նյութերից օրգանիզմում կարևոր դեր ունեն ածխաջրերը: Դրանցից են գլյուկոզը, սախարոզը, թաղանթանյութը: Ածխաջրերը օրգանիզմն ապահովում են էներգիայով:
Օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի 30 %-ն ապահովում են ճարպերը: Օրինակ՝ արջերը, ձմեռային երկարատև քուն մտնելով, գոյատևում են կուտակած ճարպերի շնորհիվ: Նուկլեինաթթուները պահպանում են օրգանիզմի ժառանգական հատկանիշները:
Լրացուցիչ տեղեկություններ՝ Բջջի մասին Գրականության հղումը

Հարցեր՝

1. Ի՞նչ է բջիջը:
Բջիջը բուսական և կենդանական օրգանիզմների կառուցվածաքային և ֆունկցիոնալ միավոր է, որն ընդունակ է ինքնուրույն գոյություն ունենալ, ինքնավերարտադրվել և զարգանալ:

2. Պատմիր բջջի բաղադրության մասին:
Կենդանի բջջի բաղադրության մեջ 80 %-ը կազմում է ջուրը: Ջուրը լավ լուծիչ է, նրա մեջ լուծվելով նյութերը, բջիջ են ներթափանցում: Նյութափոխանակության արգասիքները հեռանում են նույնպես ջրի միջոցով: Կենդանի բջիջները պարունակում են նաև քիչ քանակությամբ հանքային աղեր, ինչպես նաև օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր: Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում սպիտակուցները: Մազը, եղունգը, փետուրը, ճանկը, գրեթե ամբողջովին կազմված են սպիտակուցներից:

Рубрика: Բնագիտություն 6

Ձայնի ընկալում․լսողության հիգիենա

Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ: Այն առավել զարգացած է կաթնասունների և թռչունների մոտ, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ: Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները:
Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև իրենք են ձայն արձակում: Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվում է ձայնային ապարատի: Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը;
Մարդու ականջը բացառիկ զգայություն ունեցող բարդ լսողական օրգան է: Որոշ մարդիկ կարող են լսել նույնիսկ ծառից ցած ընկնող տերևի ձայնը:

Բնությունը հարուստ է իր ձայներով: Շատ կենդանիներին և մարդուն բնորոշ է ձայն արձակելու, ինչպես նաև լսելու ունակությունը: Դա ծառայում է նրանց հաղորդակցվելուն, նպաստում նրանց պաշտպանվելուն և շրջակա միջավայրին հարմարվելուն:

Լսողությունը մեծ դեր ունի մեզանում գեղեցիկի զգացումը զարգացնելու համար: Լավ երաժշտությունը, գեղարվեստական խոսքն ավելի հարուստ են դարձնում շրջակա աշխարհի մեր ընկալումը:

rainbow_music_notes_by_moneycantbuyinsaness-d39xtli.png

Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ։

Կենդանիները ձայնն ընկալում են հատուկ օրգանով:

Առավել զարգացած է կաթնասունների և թռչունների լսողությունը, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ։ Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները։

Տարբեր կենդանիներ զգայուն են տարբեր ձայների նկատմամբ։

1-22.png

Մեդուզան ընկալում է ծովի ալիքների արձակած ենթաձայները և փոթորիկ սկսվելուց մի քանի ժամ առաջ հեռանում է ափից:

0_1087ec_2d795b37_orig.gif

Օրինակ

Փղերն իրար հետ հաղորդակցվում են ենթաձայների միջոցով։ Դելֆինները, չղջիկները, կետերն արձակում և լսում են անդրաձայները։

Շատ գիշերային գիշատիչներ մթության պայմաններում որսում են իրենց զոհին լսողությամբ:   

Չղջիկը համարյա զուրկ է տեսողությունից։ Թռիչքի ժամանակ, անընդհատ արձակելով և հետ ընդունելով անդրարաձայներ, չղջիկը ոչ միայն խուսափում է արգելքներին բախվելուց, այլև անսխալ «նկատում» և որսում է մանր մժեղներ։

Շները նույնպես լսում են անդրաձայնը։

Օրինակ՝ հարկ եղած դեպքերում հետախույզները ծառայողական շներին անհրաժեշտ հրամանները տալիս են անդրաձայնով, որը շրջապատի մարդկանց համար մնում է աննկատ:

Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև կարող են իրենք ձայն արձակել։

Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվել է ձայնային ապարատի։

Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը։ Մարդու ամենից զարմանալի հատկությունը խոսելու կարողությունն է։ Խոսքով մարդիկ հաղորդակցվում են իրար հետ և փոխանակում իրենց մտքերը։ Դա շատ բարդ երևույթ է, որն իրագործվում է զարգացած գլխուղեղի միջոցով:

Հարցեր

1. Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը:
Մարդու ականջը բացառիկ զգայություն ունեցող բարդ լսողական օրգան է: Որոշ մարդիկ կարող են լսել նույնիսկ ծառից ցած ընկնող տերևի ձայնը:

2․ Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա:
Ներկայում ապացուցված է, որ աղմուկն ընդհանուր կենսաբանական գրգռիչ է, որն ազդում է ոչ միայն լսողության, այլ նաև ողջ օրգանիզմի վրա: Առաջին հերթին աղմուկն ազդում է գլխուղեղի վրա, ինչը առաջացնում է ոչ բարենպաստ փոփոխություններ տարբեր օրգաններում և համակարգերում:

3․ Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ:
Աղմուկիի խնդիրների լուծման բնագավառում կարևոր նշանակություն ունի հիգիենային և հակահամաճարակաբանական ծառայությունը, որն իրականացնում է կանխարգելիչ և ընթացիկ հսկողություն բնակելի, հասարակական, արդյունաբերական շենքերի նախագծման, կառուցման և շահագործման ժամանակ։ Առաջացման պատճառներից կախված՝ աղմուկի մակարդակը կարելի է նվազեցնել տարբեր եղանակներով և միջոցներով։ Աղմուկակլանիչ հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ հաջողվում է զգալիորեն իջեցնել արտադրական աղմուկը։ Օրինակ՝ շենքերի հիմքերի կառուցումը մեղմիչ, ձայնամեկուսիչ և ձայնակլանիչ նյութերի օգտագործմամբ, ձայնակլանիչ ցանկապատերի և ծածկերի կիրառումը, շինանյութերի ռացիոնալ ընտրությունը, մեքենաների մեկուսացումը և այլն։

Рубрика: Բնագիտություն 6

Չրի օգտակար հատկությունները․նախագիծ

Բարև ձեզ, ես Արենն եմ և այսօր ես ձեզ կպատմեմ մրգի և չրի օգտակար հատկությունները։ Ես ընտրել եմ խաղողը։ Խաղողը դասվում է օգտակար մրգերի շարքում: Այն ոչ միայն համեղ է, այլև շատ օրիգինալ և գեղեցիկ է աճում: Այն ունի մոտ 30-40 մետր երկարություն: Խաղողը պարունակում է մեծ թվով ջուր` 55-87 %, 16-26 % շաքար, С, В1, В2, В6, В12, РР վիտամիններ: Խաղողի բոլոր տեսակներից պատրաստում են գինի և օղի: Հատկանշական է, որ գինու պատրաստման ժամանակ չի կորցնում իր օգտակար հատկությունները: Իսկ խաղողի չիրը՝ չամիչը նույնպես բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում, որոնց շնորհիվ էներգիա է հաղորդում օրգանիզմին։ Այն բավական մեծ քանակով արագ յուրացվող ածխաջրեր է պարունակում։ Չամիչի էներգետիկ արժեքը բավական բարձր է, և այն խորհուրդ է տրվում երեխաներին ու դեռահասներին, սպորտսմեններին, բոլոր նրանց, ում մասնագիտական գործունեությունը կապված է բարձր ծանրաբեռնվածության հետ։ Այն հարուստ է երկաթով, պղնձով, մանգանով և երկաթով և անփոխարինելի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են քաշ հավաքել։ Դե ինչ այսօր այսքանը, ցտեսություն 🙂