Рубрика: Պատմություն 6

Ապրիլի 3-7

Պատրաստվեք ներկայացնելու։

1․ Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-րդ օրոք։

2․ Արտաշեսյան Վերջին գահակալները։ /դասագիրք-էջ 105-112/

Տե՛ս նաև՝ https://www.youtube.com/watch?v=uXgJ4TKz3ns

Կատարել առաջադրանքները՝

1․ Ներկայացրե՛ք Կրասոսի արշավանքը Արևելք և Արտավազդ 2-րդի դիրքորոշումը։
54 թվականին Հռոմը արևելք է ուղարկում Կրասոս զորավարին, որի նպատակն էր Պարթևստանի գրավումը: Քանի-որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի դաշնակից: Կրասոսը Արտավազդ  II-ից օգնություն է խնդրում (զորք), սակայն նա չի կատարում Արտավազդ II-ի պայմանները, որոնք Հայաստանի շահերից էին բծում: Բայց Մեծ Հայքի արքան նրան չի՛ օգնում: 

2․ Ի՞նչ ընթացք ունեցավ Անտոնիոսի արշավանքը։
Արևելք արշավեց մեկ այլ հռոմեական զորավար ՝ Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը։ Նա ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ 2-ը։ Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները։ Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով։ Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք.ա. 36թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց։ Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր։ Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին։ Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ 2-ի վրա։ Ք.ա. 34թ. Անտոնիոսի զորքերը ներխուժեցին Հայաստան։ Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս։ Մեծ Հայքի թագավոր հռկավեց Արտավազդի որդին Արտաշես 2-ը, բայց Արտաշեսը ի վիճակի չեղավ պայքարելու հռոմեացիների դեմ։ Անտոնիոսը Եգիպտոսում պահանջվեց, որ գերված Արտավազդին ու նրա ընտանիքը երկրպագեն իր կնոջը ՝ Կլեոպատրային ՝ դրա դիմաց խոստանալով ազատություն։

3․ Հին հույն պատմիչ Պլուտարքոսը և Դիոն Կասիոսը ի՞նչ վկայություններ ունեն Արտավազդ 2-րդ մասին։
Պլուտարքոսը ասում էր, որ Արտավազդը հորինում էր ողբերգություններ և գրում ճառեր ու պատմական երկխոսություններ, որոնցից մի քանիսը պահպանվել են մինչ այսօր։ Իսկ Կասիոսը վկայում էր՝ ո՛չ աղերսեցին նրան, ո՛չ երկրպագեցին, թեպետև նրանց շատ էին ստիպում՝ ազատություն խոստանալով, նրանք վեհամիտ մարդկանց համբավ շահեցին։

4․ Ինչո՞վ է նշանավորվել Արտաշես 2-րդի կառավարումը։
Ք․ ա․ 30թ իր զորքով վերադառնալով Պարթևստանից՝ Արտաշես II-ն ազատագրեց Հայաստանը։ Նա ջախջախեց Հռոմի դաշնակից Ատրպատականի արքային և նրա երկիրը միացրեց իր պետությանը։ Արտաշես II-ը, օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիջոցից` շենացրեց ու կրկին հզորացրեց երկիրը։ Նա հատեց դրամներ՝ իր պատկերով ու <<Արքայից արքա>> մակագրությամբ։

5․ Ովքեր էին վերջին Արտաշեսյան գահակալները։
Տիգրան III, Տիգրան IV և նրա քույր Էրատոն (որը, հետագայում, հրաժարվեց գահից) և Արտավազդ III։

Рубрика: Պատմություն 6

Նախագիծ՝ <>

Ք.ա. 260-201 թթ. Ծոփքի Երվանդունի հայ արքաները՝ Շամը /Սամոս/,Արշամը, Քսերքսեսը, Աբդիսարեսը արծաթե մետաղադրամներ էին հատում, որոնք հայտնի են որպես ամենավաղ հայկական արքայական դրամներ: Դրամների ստեղծումը նպաստեց երկրի հետագա զարգացումը, նրա քաղաքական-տնտեսական հզորացմանը Արտաշեսյանների օրոք։ Հայաստանի դրամական շրջանառության մեջ նշանակալից է դառնում տեղական դրամների դերը։ Սրանք միջազգային ճանաչում գտան մասնավորապես Տիգրան Մեծի թագավորության տարիներին Դրամները հատվում էին Արտաշատում։Յուրաքանչյուրին պատկանող դրամների վրա մի կողմից դրոշմված էր արքայի դիմանկարը։ Դրամներով է, որ պահպանվել են Արտաշեսյան արքաների պաշտոնական դիմանկարները։ Հելլենիստական դարաշրջանի Հայաստանում շրջանառության մեջ եղած բազմատեսակ օտարամուտ դրամների շարքում հայոց ազգային դրամական միավորը ճանաչելի են առաջին իսկ հայացքից՝ նրանց վրա պատկերված արքայական այն թագի ձևով, որ կրում էին Արտաշեսյան թագավորները։ Մի կողմից արքայի կիսանդրին էր՝ թագով մյուս կողմից նրա տիտղոսը։ Տիգրան Մեծը դրամների վրա հաճախ պատկերված է կիսանդրու չափով,երիտասարդ դիմագծերով, Արևելքի հելլենիստական միապետների նման ածիլված երեսով, բայց գլխին այնպիսի թագով, որի նմանը չկար ժամանակակից և ոչ մի վեհապետի մոտ,։ Արտավազդ Բ դրամների մի կողմի վրա դրոշմում էին Արտավազդի դիմաքանդակը, կիսանդրու չափով, հայկական թագը գլխին, երիտասարդ դեմքով, արքայական զարդարանքներով՝ ականջին օղ, պարանոցին մանյակներ, ուսին՝ ծիրանի, իսկ հակառակ կողմին պատկերվում էր չորս ձիերով լծված երկանիվ մի մարտակաոք՝ արշավի ընթացքում։ Մարտակառքը վարող կերպարանքը հավանաբար ինքը հայոց արքան էր, որին վերևից պսակ էր բերում հաղթանակի դիցուհին։ Այդ ողջ պատկերի շուրջ նշվում էր նրա տիտղոսը «Արքայից-արքա Արտավազդի Հաջորդ տարիներից հայտնի է Արտավազդի որդու Արտաշես Բ  հայոց թագավորի պղնձյա դրամը, որի մի կողմին դրոշմած է  Արտաշես Բ-ի դիմաքանդակը՝ կիսանդրու չափով, գլխին պապենական թագը, ներկայացված ճիշտ այն ձևով, ինչ հայտնի է իր հոր դրամներով։ Չինական ուշ բրոնզի դարում ստեղծվել են ստանդարտացված ապրանքային նմուշներ, ինչպես օրինակ Անյանի մոտ գտնվող գերեզմանում հայտնաբերվածները։ Վաղ չինական արժույթի բրոնզե կրկնօրինակները կակղամորթերի խեցիներն էին, ուստի դրանք անվանեցին Բրոնզե խեցի։ Սովորաբար գրված էին լինում նրանց տիտղոսները

Рубрика: Պատմություն 6

Փետրվարի 27-Մարտի 3

Թեմա՝

1․ Հին Հռոմ։ Պատմության արշալույսը։

2․Հռոմեական քաղաք-պետությունը Ք․ա․ 5-3 -րդ դարերում։ /դասագիրք էջ 105-114։

Դիտե՛ք նաև։ Հին Հռոմի պատմությունը։ Մաս ։1

Կատարե՛ք առաջադրանքները։

1․ Ի՞նչ ցեղեր ու ցեղախմբեր էին ապրում Իտալիայում և ինչո՞վ էին զբաղվում։

2․ Որտե՞ղ էր գտնվում Հռոմը և ո՞վ էր այն հիմնադրել։

3․ Ներկայացրե՛ք վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը։

4․ Ինչպե՞ս արտաքսվեց Տարքվինոսը և դրանից հետո Հռոմում ի՞նչ կարգեր հաստատվեցին։

5․ Ովքե՞ր էին պատրիկները և ովքե՞ր էին պլեբեյները։

6․ Ինչպե՞ս ձևավորվեց միասնական Հռոմեական ժողովուրդը

7․ Ո՞րն էր աշխարհաժողովի դերը, և ի՞նչ էր Ծերակույտը։

8․ Ի՞նչ կառուցվածք ուներ Հին Հռոմի բանակը։

Рубрика: Պատմություն 6

Փետրվարի 20-25

Պատրաստվե՛ք ներկայացնելու։

Ալեքսանդր Մակեդոնացի։

Հելլենիստական աշխարհը։ / դասագիրք 91-102 էջ

Կատարե՛ք առաջադրանքները։

1․ Փիլիպոս Երկրորդը ինչպե՞ս հզորացրեց Մակեդոնիան և գրավեց Հունաստանը։
Նա ստեղծեց ժամանակաշրջանի լավագույն բանակը, զարգացրեց տնտեսությունը և Ք․ա․ 338թ․ նրա բանակը մտավ Հունաստան և պարտության մատնեց պոլիսների միացյալ զորքին։

2․ Ի՞նչ գիտեք Ալեքսանդր Մակեդոնացու մասին։
Ալեքսանդրը տաղանդավոր երիտասարդ էր։ Ստացել էր հունական հիմնական կրթություն։ Նրա ուսուցիչն էր Արիստոտելը։ Իր գիտելիքների շնորհիվ նա դարձավ Հին աշխարհի մեծագույն գործիչներից մեկը։

3․ Ալեքսանդր Մակեդոնացին ինչպե՞ս հաղթեց Աքեմենյան Պարսկաստանին։
Ալեքսանդր Մակեդոնացին մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ հոր՝ Փիլիպոս II-ի դավադիր սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի շնորհիվ էլ կարողացել է իրականացնել ռազմական և քաղաքական հավակնոտ ծրագրեր։ Սկզբում նա ամրացնում է երկրի հյուսիսային սահմանները և վերջնականապես հնազանդեցնում Հունաստանի քաղաք-պետություններին։ Մ․թ․ա․ 334 թվականին Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր արևելյան արշավանքը և յոթ տարում նվաճում ամբողջ Աքեմենյան Պարսկաստանը։

4․ Ի՞նչ եք հասկանում հելլենիզմ ասելով։
Բառացի նշանակում է հունականմություն։ Ալեքսանդրի տերության ստեղծմամբ տեղի ունեցավ հունական և արևելյան մշակույթների փոխներթափանցում, համադրում։

5․ Ալեքսանդրից հետո նրա տերությունը քանի պետության բաժանվեց։
Առաջացան հելլենիստական նոր պետություններ՝ Սելևկյան տերությունը, Եգիպտոսը, Մակեդոնիան, Պերգամոնը և այլն։

6․ Մագնեսիայի ճակատամարտը ի՞նչ նշանակություն ունեցավ Սելևկյան պետության համար։
Ք․ա․ 190թ․ Մագնեսիա քաղաքի մոտ սելևկյանները ծանր պարտություն կրեցին հռոմեացիներից։ Հպատակ ժողովուրդներից շատերը անկախացան։ Այնուհետև Սելևկյան պետությունը սահմանափակվեց Ասորիքի տարածքում։

7․ Ինչպե՞ս Տիգրան Մեծը բազմեց Սելևկյան գահին։
Սելևկյան պետությունում կարող և հեղինակավոր տիրակալ հրավիրելու միտքը դարձավ անրաժեշտություն։ Ընտրությունը կանգ առավ հայոց Տիգրան Մեծ արքայից արքայի վրա։

8․ Որո՞նք էին հելլենիստական մշակույթի ձեռքբերումները։
Ստեղծվեց Մուսեյոնը, Ալեքսանդրիայի գրադարանը, որտեղ պահվում էր շուրջ 500 հազար ծեռագիր պապիրուս, Ալեքսանդրիայի փարոսը շուրջ 120մ բարձրությամբ, Պերգամոնը, որը համանուն թագավորության մայրաքաղաքն էր։ Այնտեղ հորթի կաշվից ստեղծվել էր գրության հատուկ նյութ՝ մագաղաթ։ Եվ Անտիոքը, որտեղ նույնպես կար մեծ քանակությամբ գիտական և գեղարվեստական գրականություն։

Рубрика: Պատմություն 6

Փետրվարի 13-17

Պատրաստվե՛ք ներկայացնելու։

Տիգրան Մեծի տերությունը։

Հայ-հռոմեկան պատերազմները։ 6-րդ դասարանի դասագիրք։ էջ 98-104

Դիտե՛ք նաև՝ «Tigran the Great»«Տիգրան Մեծ»,

Կատարե՛ք առաջադրանքները։

1․ Տիգրան Մեծի տերության սահմանները որտե՞ղ էին հասնում, և ինչքա՞ն էր Տիգրանի բանակի թիվը։
Նա գրավեց Ծոպքը, Վիրքը, Աղվանքը, հետ է գրավում <<70 հովիվ>> կոչվող տարածքը, այնուհետև գրավելով Ատրպատականը և հարակից շրջանները հասնում է մինչև Ասորեստան և Կիլիկիա։ Իսկ բանակի թիվը 300 հազար էր, իսկ բուն հայկական զորքը 120 հազար էր։

2․ Ի՞նչ գիտեք Տիգրանակերտ մայրաքաղաքի մասին։
Տիգրան Մեծը Մ․թ․ա 80-ից 70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին Աղձնիք նահանգում հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։

3․ Ինչպե՞ս սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։
Երբ Պոնտոսից Միհրդատը ապաստան գտավ Արտաշատ մայրաքաղաքում, Հռոմի կայսրը Տիգրան Մեծից պահանջեց իր ոխերիմ թշնամիին հանձնել իրեն։ Լյուցիոսին հայոց արքան պատասխանում է․ <<Ես՝ Հայքի արքա Տիգրանս, Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա․․․ հայոց երկրի քաջ ռազմիկներով հակահարված կտամ նրանց>>։ Ք․ա․ 69 թվականին հռոմեական բանակներն անցնելով սահմանային Եփրատ գետը ներխուժում են հայոց թագավորություն։ Այստեղին սկսում է հայ-հռոմեական պատերազմը։

4․ Ինչո՞ւ պաշտոնազրկվեց Լուկուլլոսը։
Արածանիի ճակատամարտում հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն է կրում։ Լյուցիոսը հեռանում է հայկական տարածքներից, Միհրդատը վերադառնում է Պոնտոս և զբաղվում իր պետության անկախությամբ։ Հռոմեացիները գումարում են արտահերթ նիստ և փորձում ելք գտնել, բայց արդեն ուշ էր և Լուկուլլոսին հեռացնում են գլխավոր հրամանատարի պաշտոնից։

5․ Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը։
Արտաշատի հաշտության պայմանագիրը կնքվել է Ք․ ա․ 66 թ․-ին Տիգրան Մեծի և Պոմպեոսի միջև։ Տիգրան Մեծը հրաժարվեց նվաճումներից։ Մեծ Հայքը ճանաչվեց Հռոմեացիների բարեկամ և դաշնակից։ Տիգրան Մեծը մահացավ Ք․ ա․ 55 թ․-ին 85 տարեկան հասակում։

Рубрика: Պատմություն 6

«Հայերի Ամանորն ու իրանցիների Նովռուզը»

Նովրուզը նշում են գարնան առաջին օրը և իրանական օրացույցի տարվա սկիզբը։ Այն տոնվում է աստղագիտական ​​գարնանային գիշերահավասարի օրին, ինչը սովորաբար տեղի է ունենում մարտի 21-ին կամ նախորդ, հաջորդ օրը, կախում ունենալով տեղադրությունը նշվումին։ Ինչպես նաև լինելով զրադաշտական տոն և ունենալով նշանակություն ժամանակակից իրանցիների զրադաշտական ​​նախնիների միջև, Նովրուզը նշվում է միևնույն ժամանակ Հարավային Ասիայի մասերում որպես Ամանոր։ Նովրուզի սեղանի վրա պետք է շարված լինեն ս տառով սկսվող յոթ իր՝սաբզե, սամանու, սենջեդ, սիռ, սիբ, սոմաղ և սեռքե։ Հայերեն տարբերակով՝չքաղված նորածիլ կանաչի՝ ափսեում, ածիկ, փշատ, սխտոր, խնձոր, աղտոր կամ սումախ, և քացախ։

Рубрика: Պատմություն 6

Հայոց թագավորությունները Ք․ա․ 3-րդ դարում․Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Պատրաստվե՛ք ներկայացնել։

1․ Հայաստանը Ք․ա․ 4-րդ դարի վերջին։ էջ 73-74 

2․ Հայոց թագավորությունները և Սելևկյանները։ էջ 73-74

3․ Երվանդական թագավորության անկումը։ էջ 74-75

4․ Հայկական թագավորությունների անկախացումը։ էջ 76-80

Կատարե՛ք առաջադրանքները

1․ Ք․ա․ 4-րդ դարի վերջին ո՞ր հզոր տերությունն էր Հայաստանի հարավային հարևանը։
Սելևկյան տերությունը։

2․ Ք․ա․ 3-րդ դարում ի՞նչ հայկական թագավորություններ գոյություն ունեին։
Մեծ և Փոքր Հայքի թաքավորություններ։

3․ Ովքե՞ր էին իշխում Կոմմագենեում և Ծոփքում։
Կոմմագենեում՝Սամոս (Շամ) Երվանդականը, Ծոփքում՝Արշամը

4․ Ովքե՞ր էին Արտաշես 1-ինը և Զարեհը, և ինչպե՞ս գրավեցին Մեծ Հայքն ու Ծոփքը։
Արտաշես 1-ինը Մեծ Հայքի թագավորն էր, Զարեհը Ծոփքի։ Արտաշես 1-ինը Սարաստանից, Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին միավորեց անջատված շրջանները։ Զարեհի մահից հետո Արտաշեսը որոշեց Ծոփքնել միավորել Մեծ Հայքին, սակայն դա արեց նրա թոռը՝Տիգրան 2-րդ Մեծը։

5․ Ինչպե՞ս և ե՞րբ անկախացան Մեծ Հայքն ու Ծոփքը։
Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրությունից օգտվելով՝Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։

6․ Արտաշես 1-ինը ո՞ր երկրներից ետ վերադարձրեց հայկական հողերը։
Սարաստանից, Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին միավորեց անջատված շրջանները։

Рубрика: Պատմություն 6

Հին Սպարտան և Աթենքը․Հույն-Պարսկական կռիվները․հին Հունաստանի կրոնը

Պատրաստվե՛ք ներկայացնելու։ 

1․ Սպարտայի հասարակական-պետական կարգը։ էջ 71-74

2․ Աթենքը 7-6 րդ դարերում։ էջ 74-76

3․ Հույն-պարսկական կռիվները։ էջ 74-78

4․ Հին Հունաստանի կրոնը։ 84-88 

Կատարեք առաջադրանքները

1․ Ովքե՞ր էին սպարտիատներն ու հելոտները։
Սպարտան կազմված էր երկու դասից ՝ սպարտիատները և հելոտները։ Սպարտիատները դորիացիներն էին։ Նրանք զինվորներ էին։ Հողագործությամբ և արհեստներով չէին զբաղվում։ Բայց ունեին հողակտոր, որտեղ ապրում էին հելոտները։ Հելոտները աքայացիներն էին։ Որոնք չունեին տարրական իրավունքներ։ Եվ բնամթերքի տեսքով տուրք էին վճարում։

2․ Ներկայացրե՛ք Սոլոնի բարեփոխումները։
Սոլոնը Ք․ ա․ 594 թ․ կատարեց բարեփոխումներ։Նա վերացրեց պարտային ստրկությունը, գնեց արտերկիր վաճառված աթենացիներին, էվպատրիդներից բռնագրավեց հողի մի մասը, տվեց աղքատներին։ Ըստ ունեցվածքի՝ աթենացիներին բաժանեց չորս խավի՝ հիմք ընդունելով նրանց տարեկան եկամուտը: Ծագումն այլևս վճռորոշ նշանակություն չուներ: Սոլոնը բարեփոխեց նաև աթենական պետությունը։ Հրավիրվում էին աշխարհաժողովներ և դատական նիստեր։ Դրանց մասնակցելու իրավունք ունեին բոլոր քաղաքացիները: Գործում էին նաև Պետական խորհուրդը և Կառավարությունը, որոնցում ընտրվելու իրավունք ունեին միայն ունևոր քաղաքացիները: Սոլոնը համոզված էր, որ դա պետք է շահագրգռի աղքատներին՝ հարստանալու և հավասարվելու նրանց: Կատարեց նաև դրամական բարեփոխություն՝ դյուրացնելով Ատտիկայի առևտրական հարաբերությունները այլ երկրների հետ:

3․ Ո՞րն էր Թեմիստոկլեսի ծովային պատերազմի ծրագիրը։
Աթենական առաջնորդ Թեմիստոկլեսը մշակեց ծովային պատերազմի ծրագիրը: Դրա էությունը հետևյալն էր. ստեղծել ռազմական ուժեղ նավատորմ և ապագա պատերազմի ելքը վճռել ծովում, որտեղ հակառակորդը թույլ էր:

4․ Ներկայացրե՛ք Սալամինի ծովամարտը։
Ծովափին՝ բարձր բլրի վրա՝ ոսկե գահավորակին, բազմել էր պարսից արքա Քսերքսեսը: Դիտում էր ճակատամարտը և կասկած չուներ հաղթանակի վերաբերյալ: Կողքին գրագիրներն էին, որպեսզի հավերժացնեին ծովամարտի մանրամասները: Սակայն արքայի հույսերը չարդարացան: Հույները լավ գիտեին տեղանքը, քամիների ու հոսանքների ուղղությունը: Նրանց նավերը թեթև էին ու դյուրաշարժ: Մինչ դեռ հակառակորդ նավերը ծանր էին, մեծ ու դժվար կառավարելի, խրվում էին ծովածոցի ծանծաղուտներում: Հույները մոտենում և այրում էին հակառակորդի նավերը, կռվում էին արտակարգ քաջությամբ: Շատերը զոհվում էին հանուն հայրենիքի ազատության: Օրվա վերջին հակառակորդի նավերից քչերն էին մնացել: Դրանք լքեցին Սալամինի ծովածոցը: Հույների հաղթանակը կատարյալ էր:

5․ Ինչպե՞ս ավարտվեցին հույն-պարսկական պատերազմները։
Ք.ա. VI դարի վերջին պարսիկներն իրենց տիրապետությունը հաստատեցին Փոքր Ասիայի առափնյա հունական պոլիսների վրա՝ Միլեթ, Եփեսոս, Հալիկառնաս: Դրանից հետո պարսիկները որոշեցին գրավել Էգեյան ծովի կղզիները և Բալկանյան Հունաստանը: Ք.ա. 490 թ. Ատտիկայի առափնյա Մարաթոնի ճակատամարտում աթենական աշխարհազորը Միլթիադեսի գլխավորությամբ կատարյալ հաղթանակ տարավ: Ք.ա. 480-479 թթ արշավանքը ղեկավարում էր Քսերքսես արքան: Պարսից հարյուրհազարանոց բանակը Հունաստան մտավ հյուսիսից։ Թերմոպիլյան կիրճում Սպարտայի արքա Լեոնիդասը իր 300 մարտիկների հետ ընկավ անհավասար ճակատամարտում։ Պարսիկները մտան Ատտիկա։ Բնակչությունը տեղափոխվել էր Սալամին կղզի։ Սալամինի ճակատամարտում աթենական նավատորմը հաղթում է։ Դրանից հետո պատերազմը շարունակվեց Էգեյան խովի կղզիներում և Փոքր Ասիայում։ Ք․ ա․ 449 թ․ կնքվեց հաշտության դաշնագիր։

6․ Թվարկե՛ք հունական աստվածներին։
Զևս, Հերա, Ապոլլոն, Աֆրոդիտե, Աթենաս, Արտեմիս, Դեմետրա, Հեփեստոս, Հերմես, Արես, Դիոնինոս, և Պոսեյդոն։

7․ Ի՞նչ գիտեք Օլիմպիական առաջին խաղերի մասին։
Օլիմպիական խաղերը նվիրված էին հունական աստվածներին։ Առաջին օլիմպիական խաղերը անցկացվել են Ք.ա. 776 թվականին Հարավային Հունաստանի Էլիդա երկրամասում: Խաղերը կազմակերպվում էին չորս տարին մեկ անգամ: Այդ ընթացքում Հունաստանում հռչակվում էր համընդհանուր խաղաղություն։

Рубрика: Պատմություն 6

Պատրաստվե՛ք ներկայացնելու

Երվանդականների թագավորության վերականգնումը։ էջ 68-72

Աքեմենյան Իրանը։ էջ 41-44

Կատարե՛լ առաջադրանքները

1․ Ի՞նչ գիտես Գավգամելայի ճակատամարտի մասին։
Ք․ ա․ 334 թ․ Ալեքսանդր Մակեդոնացին պատերազմ սկսեց Աքեմենյան Տերության դեմ։ Ք․ ա․ 331 թ․ Գավգամելայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Դարեհ III-ը պարտվեց ու փախավ։ Հետո նրան սպանեցին, իսկ Աքեմենյան տերությունը վերացավ։ Ճակատամարտում հայերը մասնակցում էին Աքեմենյան Տերության կազմում։ Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Երվանդ III-ը, իսկ Փոքր Հայքինը՝ Միթրաուստեսը։

2․ Ինչպե՞ս ավարտվեց Մենոն զորավարի արշավանքը դեպի Հայաստան։
Գավգամելայի ճակատամարտից հետո մակեդոնական և հայկական զորքերի հաջորդ բախումը տեղի ունեցավ 2-3 տարի անց, երբ Ալեքսանդր Մակեդոնացու զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ եկել էր գրավելու Մեծ Հայքի ոսկու հանքերի շրջանը։ Հույն մատենագիր Ստրաբոնը պատմում է, որ հայերը նրա բանակը ոչնչացնում են, իսկ Մենոն զորավարին խեղդամահ անում։

3․Ինչու՞ էր Հայաստանը համարվում անմահության երկիր։
Հին Արևելքի հոգևոր ընկալումներում մեր երկիրն էր համարվում Եդեմ-դրախտը, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը։ Ալեքսանդրի վեպում նա ձգտում էր հասնել անմահության, որի համար է ճանապարհ բռնում դեպի Հայոց աշխարհ, որտեղ Եփրատի ու Տիգրիսի ակունքն է, իսկ 2000 տարի առաջ գրի առնված շումերական Գիլգամեշ էպոսում ևս հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհը դեպի Արատտա, այսինքն՝ Հայաստան։

4․ Ինչպե՞ս ստեղծվեց Աքեմենյան Տերությունը։
Տիգրան I-ը աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին, և ք․ ա․ 550 թ․ նրանք տապալեցին Մարաստանը։ Կյուրոս Մեծը ստեղծեց Աքեմենյան տերությունը։ Կյուրոս Մեծը նվաճեց Բաբելոնը,Լիդիայի թագավորությունը և Եգիպտոսը։ Սահմանները ձգվում էին Միջերկրական ծովից և Եգիպտոսից մինչև Հնդկաստան։

5․ Ի՞նչ գիտես Աքեմենյան տերության մասին։
Կյուրոսի մահից հետո սկսեցին գահակալական կռիվներ։ Գահ բարձրացավ Դարեհ I-ը։ Դարեհ I-ը վերանվաճեց Բաբելոնը, Մարաստանը, էլամը, Հայաստանը, գրավեց Փոքր Ասիայի թերակղզին, սկյութների երկիրը և Հունաստանը։ Հակառակորդների դեմ մղած պատերազմների մասին պատմվում է Բեհիսթունյան եռալեզու արձանագրության մեջ։ Տերությունը բաժանեց սատրապությունների և ստեղծեց արքայական ճանապարհ։ Տերությունը ձգվում էր Միջին Ասիայից և Հնդկաստանից մինչև Էգեյան ծով և Եգիպտոս։ Աքեմենյան տերությունը կործանեց Ալեքսանդր Մակեդոնացին։

Рубрика: Պատմություն 6

Հայկազունի Երվանդականների թագավորությունը 7-4-րդ դարերում

Պարույր Նահապետը, Երվանդ Սակավակյաց և Տիգրան Երվանդյան թագավորների կառավարման շրջանը։

Հայաստանը Աքեմենյան տերության կազմում։ էջ 61-68։

Տե՛ս նաև։

Առաջադրանք

1․ Ո՞վ էր Պարույր նահապետը։
Ասքանազյան իշխանության հիմնադիրը մ.թ.ա. 673-ից։ Սկայորդի իշխանի որդին։ Հին հայկ. հեղինակները Սկայորդուն համարում են Սենիքերիմ թագավորի վերջին տարիների ժամանակակիցը, որը Հայաստանում ապաստան է տվել Սենիքերիմի հայրասպան որդիներին։ ՈՒստի ենթադրվում է, որ Սկայորդին դաշնակցել է Ուրարտուի Ռուսա Բ արքային՝ ընդդեմ Ասորեստանի։ 

2․ Որքա՞ն էր հայոց զորքի թիվը Երվանդ Սակավակյացի օրոք։
Երվանդ Սակավակյացի օրոք Հայաստանի զորքը 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։ 

3․ Երվանդ Սակավակյացի պետության սահամնները ո՞ւր էին հասնում։
Հյուսիսում-Կուր գետ և Սև ծով, Արևելքում-Մարաստան, Հարավում-Հյուսիսային Միջագետք և Արևմուտքում-Կապադովկիա։

4․ Ի՞նչպես ստեղծվեց Աքեմենյան տերությունը։
Քանի որ Կյուրոս Մեծը գնացել էր մարտի այն չուներ զորք և դրա համար ստեղծեց Աքեմենյան տերությունը։

5․ Ի՞նչ է Բեհիսթունյան արձանագրությունը, և ինչպե՞ս է Հայաստանը նրանում հիշատակվում։
Դարեհ առաջինը պատերազմներ սկսեց իր հակառակոռդների դեմ, որոնց մասին է պատմում նրա թողած Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը։ Այս արձանագրության պարսկերեն մասում Հայաստանը կոչվում է Արմինիա, ելամերենում Հարմինույա, իսկ բաբելերենում Ուրարտու։

6․ Ի՞նչ է սատրապությունը (բլոգային աշխատանք):
Սատրապությունը աքեմենյան պետությունում ռազմա-վարչական խոշոր միավոր է։ Աքեմենյանների լայնածավալ տերություն: Որը բաժանվել է 24 սատրապությունների՝ հաշվի առնելով գլխավորապես բնական, աշխարհագրական սահմանները, ինչպես նաև մարզերի էթնիկական կազմը։