Рубрика: «Ելք» ստուգատես

Երբ սովորում ես ճիշտ սնվել

Առաջ ես առավոտյան չէի նախաճաշում,վազում էի դպրոց և այնտեղ ուտում իմ շատ սիրելի ընկեր Մարիետի պատրաստած ուտելիքը: Իսկ այժմ, երբ մեր« բարեկամ» վիրուսը հանդարտեցրել է մեզ և նստեցրել մեր տեղը, կարծես հասարակ նախաճաշը դարձել է արարողություն: Զարմանում էլ եմ, ինչպես՞ եմ ապրել առանց մայրիկիս նախաճաշի և ինչու եմ միշտ հրաժարվել: Չէ, բայց ընկեր Մարիետին էլ եմ կարոտել…Լավ է ,երբ ընտանիքը միասին է նախաճաշում: Ես մտածում եմ ,որ վիրուսը հասավ իր նպատակին, մարդիկ ապրում են՝ վայելելով մանրուքները: Այս դժվար և սպասումով լի օրերին բոլորը ժպտում են, սիրում են, միասին են և միասնակամ: Հասարակ նախաճաշի սեղանից հասա ուր…

Рубрика: «Ելք» ստուգատես

Անհատական աշխատակարգ

Երկուշաբթի

Ընթերցարան — տեսադասով քննարկել ենք Խոսող ձուկը:

Ի՞նչ էր մտածում այս հեքիաթի շալակտարը խոսող ձկան մասին:

Մտածում էր, որ նա՞ էլ է մեզ նման շունչ կենդանի, նա՞ էլ ծնող ունի, ընկեր ունի, աշխարքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չե…

Գրի՛ր՝ ի՞նչ կպատմի ձուկն իր մասին:

-Իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, ընկերներս տխրել են: Ես տանջվում եմ, շունչս կտրվում է ջրից դուրս:

Մեղադրի՛ր ձկնորսին;

Նա անխիղճ էր, չար և չէր սիրում, որ իրեն չէին ենթարկվում:

Արդարացրո՛ւ ձնկնորսին:

Նա արդարացում չունի, քանի որ գետում այլ ձկներ էլ կան:

Պատմի՛ր շալակտարի մասին:

Նա բարի, կամեցող, խղճով մարդ է:

Շալակտարն ինչու՞ ընդունեց հրեշի պայմանը:

Քանի որ աառանց այն էլ սովից մեռնելու էին, երեք տարի կապրեին, մինչև մի դուռ կբացվի:

Մաթեմատիկա- Ընկեր Լիլիթի հանձնարարություններից:

English

Երգ

Շախմատ

Рубрика: Русский Язык

Весна

Снег растаял, природа проснулась. Солнце обняла землю и из неё подняла свою головку первый цветок весны — подснежник. Пчёлки жужжали, птицы пели, дети играли. Вокруг всё цвело и запахло весной. Природа любит весну, она заботиться о ней, греет, радует. Я очень люблю весну.

Рубрика: «Ելք» ստուգատես

Մի ֆիլմի պատմություն

Վերջերս մի ֆիլմ դիտեցի,որը ինձ վրա մեծ տպավորություն թողեց: Ֆիլմը կոչվում է «Չառլին և շոկոլադի ֆաբրիկան»: Ֆիլմը մի տղայի մասին է ՝ Չառլի Բակետի, ով ապրում էր իր ծնողների, երկու տատիկների և երկու պապիկների հետ: Նրանք վատ էին ապրում: Այդ նույն քաղաքում էր գտնվում Վիլլի Վոնկի շոկոլադի ֆաբրիկան, որը փակվեց, երբ գողացան շոկոլադի պատրաստման գաղտնիքը: Տարիներ անց Վիլլի Վոնկը հինգ շոկոլադի տուփի մեջ դնում է մեկական ոսկե տոմս: Եվ թե ինչ է լինում, ովքեր են գտնում տոմսերը և ինչպես է դասավորվում գլխավոր հերոսի ճակատագիրը, կիմանաք ֆիլմը դիտելուց հետո: Անպայման դիտեք և կհամոզվեք, որ կյանքի բոլոր դժվարություններում մարդ պետք է մնա բարի և կամեցող:

Рубрика: English

English

He likes watermelon. A watermelon is pretty. It is green on the outside. It is red on the inside. It is hard on the outside. It is soft on the inside. It is juicy on the inside. A watermelon is sweet. Some watermelons have seeds. He spits them out. Some watermelons have no seeds.

 

watermelon, he, likes, . 

He likes watermelon.

Рубрика: «Ելք» ստուգատես

Շոպենը և նրա «ռոմանտիկ երաժշտությունը»

Այսօր առավոտյան մեր տանը դասական երաժշտության ժամ էր: Ես, մայրիկս և եղբայրս Շոպեն էինք լսում: Ես ծանոթ եմ նրա երաժշտությանը և շատ եմ սիրում: Նա համարվում է «ռոմանտիկ երաժշտության» մեծագույն վարպետներից մեկը: Հիմնականում գրել է դաշնամուրային երաժշտություն: Այն կարծես հոսում է «սրտից դեպի սիրտ» և հնարավոր չէ նրան չսիրել: Ես երբ լսում եմ,չգիտեմ ինչու ուզում եմ նկարել, երազել, միայն լավ մտքեր են գալիս: Դեմքիս ժպիտ է առաջանում, հանգստանում եմ, բարիանում: Իմ ամենա սիրելի ստեղծագործությունը No 20 նոկտյուրն է, անպայման լսեք և կմորանաք աշխարհում ամեն ինչի մասին:

Իսկ այս նկարը ես նկարել եմ այդ երաժշտությունը լսելիս և պարզապես այսպես եմ այն զգացել:

Рубрика: English

English

He puts a camera into his pocket. He gets on his bicycle. He rides his bike to the lake. He gets off his bike. It is a big lake. He takes  the  camera out of his pocket. There are  ducks on the lake. He takes pictures of  the  ducks and the lake.

   ., camera, a, he, his, into, pocket, puts   

He puts a camera into his pocket.

Рубрика: Русский Язык

Задание

Ответь на вопросы
Напиши весенние месяцы
____Март, Апрел, Май____________________________________________
Как называется первый весенний цветок?
______________Подснежник__________________________________
Какая погода бывает в марте?
___________________Пасмурная, дождливая, иногда солнечная._____________________________

Прочитайте  сказку «Ручей и камень»
(посмотрите и внимательно послушайте)

Бежит весенний ручей к реке, звенит, раду­ется. Вдруг на его дороге большой камень встал. Ручей бился, бился о него, толкал, толкал — и не сдвинул. Прибежал напиться воды заяц. Ручей просит:
— Заяц, заяц, сдвинь камень! Я не могу дальше бежать!
Заяц толкал, толкал камень, не сдвинул и убежал. Прибежал напиться воды кабан. Ручей просит:
— Кабан, кабан, сдвинь камень! Я не могу дальше бежать!
Кабан толкал, толкал камень, не сдвинул и убежал. Пришёл напиться воды медведь. Ручей просит:
— Медведь, медведь, сдвинь камень! Я не могу даль­ше бежать!
Медведь толкал, толкал камень, не сдвинул и ушёл. Из норы вылезает крот и говорит:
— Ручей! Дай мне воды напиться, я сдвину камень.
А ручей ему:
— Куда уж тебе, маленькому да слепому, камень сдви­нуть! Его заяц, кабан и медведь толкали, толкали и — не сдвинули!
Напился крот воды. И давай под камнем норы да ходы рыть. Всю землю под камнем прорыл-пропахал. Камень зашевелился и — провалился под землю.
Обрадовался ручей, зазвенел, зажурчал и дальше к реке побежал.

Вопросы к сказке

О чем эта сказка?
О том, что не важно маленький ты или большой, главное желание помочь.
Каких героев вы встретили в сказке? Что о них знаете?   
Заяц трусливый, Кабан упрямый, Медведь косолапый.                                              Какие изменения в природе происходят в марте?
Наченает пробуждаться природа, появляется первая травка и цветочки. Из теплых краев возврашаются птицы.
Рубрика: «Ելք» ստուգատես

Հեռավար_առցանց ուսուցում

Ողջույն բոլորին: Ես Տաթևն եմ, Արենի մայրիկը: Մասնագիտությամբ ընտանեկան ատամնաբույժ եմ: Մարտի 2-6 թագավարակի թեթև ձեռքով ուսումնական բոլոր հաստատություններում պարապմունքները դադարեցվեցին:« Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որտեղ սովորում է տղաս, անցավ առցանց-ուսուցման: Մինչ մնացաց դպրոցները ստեղծված իրավիճակին փորձում էին լուծում տալ, մենք, սեբաստացիներս, անցանք գործի: Կրթահամալիրում հեռավար-առցանց ուսուցման կազմակերպման փորձը տարիներ առաջ է ներդրվել և դա նորություն չէր մեզ համար: Մեր երեխաները (հպարտ սեբաստացիները ) սովոր են ոչ ստանդարտ իրավիճակներում հարմարվել կյանքի ռիթմին, արագ կողմնորոշվել և յուրաքանչյուր իրավիճակում չնահանջել: Մարտի 16-20-ը մենք գործում ենք արդեն արտակարգ իրավիճակում: Այդ մեկ շաբաթվա ընթացքում մենք ընտանիքով ակամայից դարձանք սեբաստացի, քանի որ երեխաների ոգևորվածությունը վարակիչ էր: Ուսուցման նախագծերը բազմազան էին և տարատեսակ: Երեխաները սովորում են երևակայության միջոցով խոսքի զարգացում, դիտարկելու,ուսումնասիրելու, վերլուծելու կարողություն: Ունեցել ենք հեռուստառադիոլրագրողական նախագծեր,« Ձոն» գարնանը, զատկական երգերին և առողջ սննդին նվիրված նախագծեր, մարզումներ, նկարչական հմտությունների զարգացում Paint ծրագրի օգնությամբ: Կիրառեցինք տեսադասի առաջին փորձը, որտեղ դասընկերներով հավաքվեցին և վիրտուալ դաշտում միմյանցից իրենց կարոտը առան:

Կարելի է ասել ոչնչից հետ չենք մնում…վիրտուալ թատրոն էլ ենք գնում,

հեռավար հեքիաթ էլ ենք լսում անձամբ նախարարի շուրթերից: Հեռավար ծնողական հավաք-սեմինար էլ ունեցանք:Էդ տեղ էլ մենք ծնողներով իրարից մեր կարոտը առանք:

Իսկ այս շաբաթը լինելու է էլ ավելի հագեցած և հետաքրքիր նաև ծնողներիս համար: Մենք ընթերցելու ենք գեղարվեստական գրականություն,ունկնդրելու ենք լավ երաժշտությու, դիտելու ենք ուսումնական, վավերագրական, գեղարվեստական ֆիլմեր և մուլտֆիլմեր: Եվ իմ սիրելի մասը… առցանց ճամփորդություն վիրտուալ թանգարաններ, թատրոններ, արվեստանոցներ: Յուրաքանչյուր աշակերտ, ծնող պետք է իր ներդրումը ունենա համայնքային, դպրոցական կյանքում: Մենք բոլորս ենք պատասխանատու մեր կյանքի որակի համար:Չնայած հայտարարվել է արտակարգ դրություն, սակայն ես գնում եմ աշխատանքի, քանի որ պատասխանատու եմ իմ պացիենտների համար, բայց պահպանելով հիգիենայի կանոնները, ինքս աշատում եմ օրինակ ծառայել, խոսել և ներկայացնել դրությունը: Այս իրավիճակում բոլորս դարձել ենք անասելի համախմբված, սկել ենք գնահատել ցանկացած մանրուք, շատ ծնողներ երևի թե նոր հասկացան մանկավարժի, դպրոցի կարևորությունը, դուք անփոխարինելի եք: Շնորհակալ ենք Ձեզ ձեր անձնվեր գործի համար: Հուսամ մոլորակը և յուրաքանչյուրս պատվով և մեծ պատասխանատվությամբ կհաղթահարենք մեր այս «Հյուրին» և կհամբուրեմ բոլորիդ: