Рубрика: «Ելք» ստուգատես

Վ. Տերյան «Գարուն»

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Հարցեր

1. Ի՞նչ եմ լսում և տեսնում բանաստեղծությունը կարդալիս։
Այն կարդալիս ես լսում եմ անուշ տագնապը, անտես զանգերի կարկաչը և այդ երգը, որը սրտում է:

2. Ի՞նչ եմ զգում բանաստեղծությունը կարդալիս։
Այն կարդալիս ես զգում եմ, թե գարունը ինչպես պայծառ է, երեկոն անափ, հուզումը, որը մրրկում է սրտում և ոնց է ինձ մի քնքուշ ձեռք մոտենում:

3. Ի՞նչ մտքեր ծնվեցիր բանաստեղծությունը կարդալիս։
Այն կարդալիս իմ մտքում հիշվեց մի օր, որտեղ շատ լավ գարուն էր, լավ բնություն և մաքուր օդ:

4. Ինչպե՞ս կվերնագրեի։
«Անուշ գարնան զգացմունքները»:

Рубрика: «Ելք» ստուգատես

Նախագիծ. Չափման միավորներ, հատվածների չափում

Առաջադրանքներ

  1. Հատվածի երկարությունը չափել են միլիմետրերով և ստացել են 290 մմ: Որոշիր այդ հատվածի երկարությունը սանտիմետրերով:

29

  • Ճամպրուկի զանգվածը կիլոգրամներով 64000 կգ է: Քանի՞ տոննա է ճամպրուկի զանգվածը:

64

  • Արտահայտիր սանտիմետրերով՝ 11 մ 20 սմ։

1120

  • Քանի՞ անգամ է 20 ժամը ավելի 5 րոպեից։

240

Рубрика: «Ելք» ստուգատես

Խնդիրների կազմում

1. Կար երեք հատ խանութ: Առաջին խանութ բերեցին 100կգ ադամաթուզ (բանան), երկրորդ խանութ բերեցին այդ բանանի կեսը, իսկ երրորդ խանութ բերեցի այդ կեսի կեսը: Քանի՞ ադամաթուզ (բանան) բերեցին հյուրաքանչյուր խանութ:


2. Ավտոմեքենան պետք է հասնի A քաղաքից B քաղաք: A-ից մինչև B քաղաք 2400կմ ճանապարհ կա, իսկ ավտոմեքենան շարժվում էր 80կմ/ժ արագությամբ: Հետո նա անցավ ճանաապարհի կեսը: Հետո նա անցավ այդ ճանապարհի կեսի կեսը: Քանի՞ ճանապարհ մնաց անցնելու:

3. Փուռ 1 օրում բերում են 100կգ ալյուր, 10 օր հետո նրանք էլի ալյուր բերեցին: Հաշվի՛ր, թե քանի՞ կգ ալյուր կբերեն 80 օրում:

Рубрика: «Ելք» ստուգատես

Հ. Թումանյան Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝   լրացնելով բաց թողած տառերը:

Լավ:

  1. Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.

ա/ ծիծաղելով
բ/ թռչկոտելով
գ/ ճչալով
դ/ մկկալով

  1. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):
  2. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով չորս գոյական (առարկա ցույց տվող բառ) և դարձրու՛ հոգնակի:

Օրինակ՝ ծառ-ծառեր

5.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

6.Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը.
Մայրը ճչալով թռավ ներքև ընկած ճտի ետևից:
ենթակա —
ստորոգյալ —

7.Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասություն:
8. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած կետադրական նշան: Լրացրո՛ւ:

  1. Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:
  2. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

11.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

12.Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

13.Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

14.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր,               սուտը աշխարհը կքանդի

Լեզուն չլիներ,                                      խրատն ինչ կանի չարին

Անձրևն ինչ կանի քարին,                  ագռավները աչքերը կհանեին

Մինչև ճիշտը գա,                                 անգետի հետ փլավ մի կեր

15. Ղազարոս Աղայանը ծիծեռնակների մասին ունի մի բանաստեղծություն «Հիշողություն» վերնագրով, կարդա այդ բանաստեղծությունը:

Рубрика: «Ելք» ստուգատես

Մաս և ամբողջ

1. Այգին բաժանված է 8 հավասար մասի և հերկված 5 մասը: Ամբողջ այգում ո՞ր մասն է հերկված և որ մասը ոչ:

Հերկված 5/8, չհերկված 3/8

2. Դասարանի 20 սովորողներից 15-ը մեկնեցին Սևաբերդ, իսկ մյուսները Գյումրի: Ամբողջ դասարանի ո՞ր մասը մեկնեց Սևաբերդ, և որ մասը Գյումրի:

Սևաբերդ 15/20, Գյումրի 5/20

Рубрика: «Ելք» ստուգատես

Տարի, տարեթի

  1. Հայաստանում Քրիստոենությունը որպես պետական կրոն ընդունվել է 301թ-ին: Քանի՞ տարի է անցել:
  2. 1. 2021-301=1720
  3. Պատ.՝1720 տարի
  4. Զբոսաշրջիկը 450կմ ճանապարհի 280կմ-ը անցավ ավտոբուսով՝ 70կմ/ժ արագությամբ: Մնացած ճանապարհի 150կմ-ը անցավ ավտոմեքենայով՝ 75կմ/ժ արագությամբ: Վերջին 20կմ-ը անցավ հեծանիվով 4կմ/ժ արագությամբ: Քանի՞ ժամ տեվեց ճամբորդությունը:
  5. 1. 280:70=4
  6. 2. 150:75=2
  7. 3. 4+2=6
  8. 4. 6+5=11
  9. Պատ.՝11 ժամում
Рубрика: «Ելք» ստուգատես

5-ի բաժանելիության հայտանիշները

  1. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքները պատիկ են 5-ին:

օր.2455, 2400՝այն թվերը,որոնք վերջանում են 0_ով կամ 5_ով

  • 3036-321
  • 3326-196+214
  • 2222-233+766
  • 5555-55-2570
  1. Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով: Այդ թվերից ո՞րն է 5-ի բաժանվում առանց մնացորդի:

3285, 4789, 250, 147, 360

  1. Արկղում կա 5 անգամ ավելի խաղող, քան զամբյուղում: Որքա՞ն խաղող կա դրանցից յուրաքանչյուրում, եթե արկղում ու զամբյուղում միասին կա 60 կգ:
  2. 1. 5×2=10
  3. 2. 60-10=50
  4. Պատ.՝50կգ արկղում և 10կգ զամբյուղում:
  5. Լրացրու՛ բաց թողնված թվերն (#) ու թվանշանները (*)
  • 20000 + 3000 + 10 + 5 =23015
  • 3 x 100000 + 2 x 100 + 2 = 300202
  1. Կատարի՛ր գործողությունները

9 օր 4 ժ 25 ր + 3 օր 21 ժ 60 ր =12օր 26ժ 25ր

12 տ 3 ց 150 կգ + 4 տ 8000 կգ =16տ 3ց 8150կգ

Рубрика: «Ելք» ստուգատես

Իմ զգացողությունները ճամբարի վերաբերյալ

Բարև ձեզ, ես Արեն Աբրահամյանն եմ: Այսօր ես ձեզ կպատմեմ իմ զգացողությունները ճամբարի վերաբերյալ: Ինձ ճամբարը շատ դուր է եկել, որովհետև այնտեղ շատ լավ է անցնում ամեն օրը: Մեր ճամբարային ծրագրում եղել են ազգագրության փառատոններ, տրամաբանական խնդիրներ, օրվա ամփոփում, ճամբորդության նախապատրաստում դեպի Սևաբերդ, (այնտեղ շատ գեղեցիկ և լավ էր) ճամփորդություն դեպի Սևաբերդ, մակերես, այսօրվա ամփոփումը, նույնպես տրամաբանական խնդիրներ, այսօրվա ամփոփում, ստանալ անրաժեշտ թվերը և նույնպես այսօրվա ամփոփում: Շատ լավ օրեր են անցել: Դե ինչ, այսօր այսքանը, ցտեսություն: