Рубрика: Մայրենի, Ուսումնական ամառ

Ուսումնական ամառ 2021

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:

Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Առաջադրանքներ

1. Ընտրեք այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):

 Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:

•  Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:

•  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:

բ) Ինչո՞ւ այդ միտքը ընտրեցիք:

Քանի որ պետք է գնահատել այն, ինչ ունես և ագահ չլինել:

2. Կարդացեք առակը և լրացրեք միտքը:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.

— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:

Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.

— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:

Առաջադրանք

Առակը այն մարդկանց մասին է, որոնք գլուխխ են գովում, բայց վախկոտ են:

Վերնագրիր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:
«Խիզախ փայտահատը և վախկոտ որսորդը»

3. Ո՞րն է «Ինձ դուր է գալիս» և «Ես սիրում եմ» արտահայտությունների տարբերությունը:

– Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու քաղում ես այն: Իսկ եթե դու սիրում ես ծաղիկը, դու ամեն օր խնամում ես նրան, ջրում ու փայփայում:

Առաջադրանք

Բացատրիր առակի իմաստը:
Երբ որ սիրում ես, թանկ է քեզ համար, իսկ երբ դուր է գալիս, միայն այդ պահի մասին ես մտածում:

4. Նկարագրի՛ր քեզ.

Ա. Նկարագրի՛ր աչքերդ, ունքերդ, քիթդ, շրթունքներդ։
Իմ աչքերը շագանակագույն է, ունքերս միջին, քիթս փոքր, իսկ շրթունքներս ներքևինը մեծ, վերևինը փոքր:

Բ. Ի՞նչն է ամենաշատը աչքի ընկնում դեմքիդ վրա։
Աչքերս:

Գ.  Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս դեմքիդ վրա։
Աչքերս:

Դ.  Ինչպիսի ՞ն են մազերդ։
Շագանակագույն:

Ե.  Ինչպիսի՞ հասակ ունես (բարձրահասա՞կ ես, ցածրահասա՞կ ես, միջահասա՞կ ես)։
Բարձրահասակ:

Զ. Ի՞նչ ես կարծում, գեղեցի՞կ ես։
Այո:

Է.  Ի՞նչ են կարծում ուրիշները։
Որ ես գեղեցիկ եմ, ուժեղ և խելացի:

5. Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը
հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր չհասնելով իրանց ուզածին, արդարացում են փնտրում:

6. Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:

 Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում, և մարդիկ այդ պատճառով նրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար

Պլուտոն մոլորակում 1 տարվա տևողությունը հավասար է 247,7 երկրային տարվա:

Թիթեռների մոտ համի զգայարանները գտնվում են ոտքերի վրա:

Կատուները հանում են մոտ 100 տեսակի ձայն, իսկ շները՝ միայն 10:

Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում:
Վեերջինը, որովհետև մենք շաքարով ենք սովոր ոչ թե աղով:

7. Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

Անձրևը կտրվել է։ Այսօր երեկոյան ուժեղ անձրևը կտրվել է: Երկինքը մաքուր է։ Հայաստանում երկիքը միշտ մաքուր է: Արևը փայլում է։ Ամեն առավոտ արևը բնության պես փայլում է: Օրը տաք է։ Ամռանը օրը ինչպես Եգիպտոսում շա՜տ տաք է: Բակը գեղեցիկ է։ Իմ տատիկի ամառանոցում գարնանը բակը շատ գեղեցիկ է: Ծառերը ծաղկել են։ Ջրվեժի անտառում բոլոր ծառերը ծաղկել են: Ծաղիկները բացվել են։ Ձմեռից հետո ձնծաղիկ անունով ծաղիկները բացվել են: Բակը կանաչել է։ Արևելյյան դպրոցի բակը կանաչել է: Երեխաներն աղմկում են։
Երկար դասամիջոցի ժամանակ երեխաներն աղմկում են: Տատիկները գործում են: Տատիկները իրենց թոռնիկների համար գործում են գուլպա: Մայրիկները զրուցում են: Մեր մայրիկները հյուրերի հետ միշտ զրուցում են: Կատուն խաղում է: Կատուն իր որսած մկան հետ խաղում է: Շունը հաչում է: Շունը ամեն գիշեր հաչւմ է և չի թողնում, որ մենք քնենք: Երեկո է: Դիլիջանում շա՜տ հով երեկո է: Հայրիկները վերադառնում են: Աշատանքից հետո հայրիկները վերադառնում են տուն: Իջնում է գիշերը: Անտառում իջնում է շատ մութ գիշերը: Բակը խաղաղվում է: Երեխաների տուն բառձրանալուց հետո բակը խաղաղվում է:

8. Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:

Աշխարհում մարդկանց 10%-ը ձախլիկ են:

Մարդը կյանքի ընթացքում շուրջ 40 տոննա սննդամթերք է օգտագործում:

Բոլոր խոշոր գիշատիչներից ամենափոքր սիրտն առյուծն ունի:

Աշխարհի ամենամեծ բզեզը ունի ծովախոզուկի մեծություն:

1955թ.-ին Գինեսի գրքում որպես ամենագեր նորածին գրանցվել է իտալացի մի տղա, ով կշռել է 10.2 կգ:
Երկրորդը, որովետև պատկերացնելով, թե 40 տոննան ինչ շատ սնունդ է, չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այդքան սնունդ ուտել:

9. Ուղևորներն ու սոսին

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում:

Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու:

Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.

— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ:

Սոսին նրանց պատասխանեց.

— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:

Առաջադրանք

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր անշնորհակալ են:

10. Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:

Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:

Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ:

Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխուղեղը:

Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է:
Երկրորդը, որովհետև իմ ճանաչած մարդկանցից ոչ ոք իր սննդակարգում չի օգտագործում միջատներ:

11. Գայլն ու ոչխարը 

Շներից բզկտված գայլն անզոր պառկել էր և նույնիսկ չէր կարողանում կեր հայթայթել: Նա տեսավ ոչխարին և խնդրեց, որ գոնե խմելու ջուր բերի գետից: ՙԴու ինձ միայն ջուր տուր, իսկ կերը ինքս կգտնեմ՚: Բայց ոչխարը պատասխանեց.ՙԵթե ես քեզ ջուր տամ, հենց ինքս էլ քեզ համար կեր կդառնամ՚:

Ընտրիր այն միտքը կամ մտքերը, որոնք արտահայտում են ստեղծագործության գաղափարը (ասելիքը): Ընտրությունդ (ընտրություններդ) պատճառաբանիր:

Սա պատմություն է խեղճ գայլի և անսիրտ ոչխարի մասին, և այն ոչինչ էլ չի ուզում ասել:

Առակը մերկացնում է չարանենգ մարդուն, որը գործում է դավադրաբար:

Առակն այն մարդկանց մասին է, որոնք ծանր պահերին չեն օգնում մարդկանց:

Առակը ողջախոհ մարդկանց մասին է, որոնց դեմ ուղղված բոլոր նենգություններն իզուր են անցնում:

Առակը այն մարդկանց մասին է,որոնք ուրիշին չօգնելու և նեղություն չկրելու համար միշտ մի սուտ պատճառաբանություն ունենում են:

12. Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը
հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր չհասնելով իրանց ուզածին, արդարացում են փնտրում:

13. Ինչպե՞ս ենք անվանում…

մարդ, որը լողում է —լողորդ

մարդ, որը հեծանիվ է քշում —հեծանվորդ

մարդ, որը մեքենա է վարում —վարորդ

մարդ, որը ճամփա է գնում —ճամփորդ

մարդ, որն առաջնորդում է —առաջնորդ

մարդ, որը որս է անում —որսորդ

մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով —անցորդ

մարդ, որը գնումներ է կատարում —գնորդ

Առանձնացրո՛ւ այն մասը, որն ընդհանուր է բոլոր բառերի համար:
Մասնիկը գրի՛ր՝: Որդ

Որդ մասնիկը ցույց է տալիս ինչ-որ բան անող

14. Ճիշտ դասավորեք  նախադասությունները և իմացեք՝ ինչպես է առաջացել ցերեկը ճրագով ման գաս, չես գտնի արտահայտությունը:

Ու ասում են, նույնիսկ օրը ցերեկով ձեռքին լապտեր բռնած՝ լավ մարդ էր փնտրում:
Հիմա իմացա՞ք, թե որտեղից է գալիս աշխարհի շատ լեզուներում տարածված ցերեկը ճրագով ման գաս՝ չես գտնի արտահայտությունը:
Նա հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր մի…տակառի մեջ: Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ՝ Դիոգենես անունով:

Հին հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ՝ Դիոգենես անունով: Նա հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր մի…տակառի մեջ: Ու ասում են, նույնիսկ օրը ցերեկով ձեռքին լապտեր բռնած՝ լավ մարդ էր փնտրում: Հիմա իմացա՞ք, թե որտեղից է գալիս աշխարհի շատ լեզուներում տարածված ցերեկը ճրագով ման գաս՝ չես գտնի արտահայտությունը:

15. Արջն ու տղաները

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։

Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.

-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

Առաջադրանք

Ո՞րն է առակի ասելիքը:
Առակն ասում է, որ ընկերոջդ չպետք է մենակ թողնես դժվար պահերին:

16. Բառերը տեղադրե՛ք այնպես, որ նախադասություններ ստացվեն:

Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:

Աշխարհում չկա մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն  կա օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու մտնում են հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը կծեն մեկին:

Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր կան: Նրանք ցերեկը փաթաթվում են տաճարի սյուներին, կծկվում են հատակին և քնում են:

Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները թմրեցնում են օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն աշխուժանում են:

17. Գրե՛ք մեկ բառով:

Կճղակ ունեցող- կճղակավոր

Սմբակ ունեցող-սմբակավոր

Թև ունեցող-թևավոր

Պոչ ունեցող-պչոավոր

Ձայն ունեցող-ձայնավոր

Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրե՛ք՝ ավոր

Հիմա գրե՛ք՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:

Ավոր մասնիկը ցույց է տալիս ինչ-որ բան ունեցող:

18.Պատմի՛ր քո մասին:

Ա. Բնավորության ի՞նչ գծեր ունես (աշխատասե՞ր ես, թե՞ ծույլ, մաքրասե՞ր ես, թե՞ փնթի, կռվարա՜ր ես, թե՞ խաղաղասեր և այլն)։
Ընկերասեր, խելացի, հոգատար և խաղաղասեր:

Բ. Քեզ քո բնավորության ո՞ր գիծն է շատ դուր գալիս։
Հոգատարությունը, որովհետև շատ եմ սիրում հոգ տանել փոքր եղբորս մասին:

Գ. Բնավորությանդ ո՞ր գիծը կուզեիր փոխել։
Ես չունեմ այնպիսի գիծ, որը կուզենաի փոխել:

Դ. Բնավորությանդ ո՞ր գիծն է ամենաշատը բարկացնում մարդկանց:
Համռաությունս:

Ե. Ո՞ր գիծն է նրանց ամենաշատը դուր գալիս։
Ընկերասիրությունս:

Զ. Բնավորության այնպիսի գիծ կա՞, որը չունես, բայց շատ կուզեիր ունենալ։
Ոչ:

Է. Բնավորության այնպիսի գիծ կա՞, որ չունես և չէիր էլ ուզի ունենալ։
Նախանձություն, որոհետև նախանձ լինելը շատ վատ բան է:

19. Առյուծն ու աղվեսը

Առյուծը շատ էր ծերացել, այլևս չէր կարողանում որս անել և երկար մտածելուց հետո որոշեց խորամանկել։ Նա մտավ մի մութ քարայր, շատ ծանր հիվանդ ձևացավ և ծանր ու մեծ պառկեց։ Խեղճ, միամիտ գազաններն այցելում էին, իսկ նա տեղնուտեղը մի ցատկով բռնում էր նրանց և ագահաբար խժռում։ Վերջապես խորամանկ ու խելացի աղվեսը երկար մտածելուց հետո գլխի ընկավ առյուծի խորամանկությունը, առանց վախենալու գնաց, կանգնեց քարայրից բավականին հեռու և քաղցր ձայնով հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վեհափառ առյուծը։

Սոված և ուժասպառ առյուծը ուրախացած հարցրեց, թե ինչո՛ւ աղվեսը ներս չի մտնում։

Աղվեսն ասաց.

-Ես կմտնեի, եթե չտեսնեի, որ հետքերը մտնում են քարայր, բայց քարայրից դուրս չեն գալիս։

Առակն ուզում է ասել, որ խաբեբաի վերջը ուշ, թե շուտ գալու է:

20. Բառերը ճիշտ տեղադրի՛ր և կստանաս մի հետաքրքիր պատմություն:

Սողաց, բույն էր դրել, շարժում էր, սլանում էին, գործի դրեց, շարունակում էր, բռնեց, գալարվեց, ցած ընկավ, հարձակվեց, մոտեցրեց, շարժվում էր, հավաքվեցին, ծղրտացին, խուժեց։

Գոմի առաստաղի գերանին ծիծեռնակը բույն էր դրել, ձագ էր հանել։ Մի օր դաշտից գոմ սողաց մի օձ և սկսեց դանդաղ շարժվել գերանն ի վեր, դեպի ծիծեռնակի բույնը։ Ծիծեռնակի ծնողները ծղրտացին և նրանց ծվծվոցի վրա հավաքվեցին հարևան ծիծեռնակները։ Նրանք նետերի նման դուրս ու ներս սլանում էին բայց օգուտ չկար՝ օձը դանդաղ շարժվում էր առաջ:

Հանկարծ դրսից մի ծիծեռնակ ներս խուժեց և սկսեց պտտվել օձի շուրջը։ Նրա կտցին մի խոշոր, գորշականաչավուն իշախառանչ կար, որը շատ թունավոր բզեզ է։
Այն իր սղոցող ոտքերն ու ճանկերը օդում սպառնագին շարժում էր:
Օձը շարունակում էր դանդաղ մոտենալ բնին։ Ծիծեռնակը հանկարծ հարցակվեց օձի վրա և կտուցի բզեզը մոտեցրեց օձի գլխին։ Միջատն իր սարսափելի ճանկերով բռնեց օձին և իր առաջին ոտքերի սղոցները գործի դրեց: Օձը ցավից գալարվեց ու առաստաղից ցած ընկավ:

21. Տրված են պատասխանները: Հարցերն ինքդ գրի՛ր:

Քեզ դու՞ր է գալիս, որ քեզ խաբում են:

-Ո՛չ, դա ինձ դուր չի գալիս։

Կուզե՞իր էլ երբեք պատերազմ չլիներ:

— Այո՛, շա՜տ-շատ կուզեի։

Կցանկանա՞իր անտուն մարդիկ չլինեին:

-Ի՜նչ լավ կլիներ, եթե այդպես լիներ։

Քեզ դու՞ր է գալիս ընկերասեր, խելացի և այլն բնավորության գծերը:

-Այո՛, ինձ դուր են գալիս բնավորության այդ գծերը։

Դու սիրու՞մ ես խաբեբա, ծույլ և այլն բնավորության գծերը:

-Ո՛չ, ա՛յ,  բնավորության այդ գծերը չեմ սիրում։

Դու որ մեծանաս ի՞նչ ես դառնալու:

-Չգիտեմ, այդ հարցի մասին դեռ չեմ մտածել։

22. Նապաստակներն ու գորտերը

Նապաստակները երկար, շատ երկար միտք անելուց հետո հանկարծ գլխի ընկան, որ իրենք ամբողջ ցեղով անչափ վախկոտ են և որոշեցին այդպես էլ չապրել, այլ գնալ, լցվել մոտակա խոր լիճն ու խեղդվել։ Որոշեցին, շատ արագ հավաքվեցին, համարձակ մոտեցան ավազոտ լճափին։ Լճից դուրս եկած գորտերը հենց որ լսեցին արագ մոտեցող նապաստակների ոտքերի թփթփոցը, անմիջապես, առանց վայրկյան իսկ սպասելու, ցատկեցին ջուրը, լճի ամենախոր տեղը։ Այդ ամենը նապաստակները տեսան։ Նրանցից մեկը, կանգնեցնելով ընկերներին, ասաց.

-Ինչո՞ւ իզուր տեղը խեղդվենք, եթե մեզնից ավելի վախկոտներն էլ կան աշխարհում։

Առակն այն մասին է, որ վախկոտից վախկոտ էլ կա, խիզախից՝ խիզախ:

23. Գրի՛ր:

Օրվա այն մասը, երբ մութն ընկնում է.
Գիշեր:

Մարդու գլխի առջևի կողմը.
Դեմք:

Երկար ականջներ ունեցող.
Նապաստակ:

Մեր մոլորակի անունը.
Երիր:

Մեռնել-մահանալ, բույր ֊հոտ, վախ–երկչոտություն:

Ես, դու, նա, մենք, դուք, նրանք:

24. Նախորդ բառի մեջ մեկական տառ փոխելով՝ ստացիր.

Դանակ բառից՝ վարազ
Դանակ-դարակ-վարակ-վարազ:

Գարի բառից՝ մարդ
Գարի-բարի-բարդ-մարդ:

25. Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս, թե ինչպես է առաջացել իմ կույր բախտից արտահայտությունը.

Իսկ աչքերը փակող թաշկինակը նրա համար էր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր։

Այստեղից էլ առաջացել էիմ կույրբախտից արտահայտությունը։

Մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու համար էր։

Նրանք այդ կնոջը պատկերում էին աչքերը կապած, մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ սուր։

Հին հռոմեացիները Ֆորտունա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին։

Կշեռքով նա կշռում-դատում էր մարդկանց գործերը որտեղից էլ առաջացել է բախտի նժարին դրված լինել դարձվածքը։

Հին հռոմեացիները Ֆորտունա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին։ Նրանք այդ կնոջը պատկերում էին աչքերը կապած, մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ սուր։ Կշեռքով նա կշռում-դատում էր մարդկանց գործերը որտեղից էլ առաջացել է բախտի նժարին դրված լինել դարձվածքը։ Մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու համար էր: Իսկ աչքերը փակող թաշկինակը նրա համար էր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր։ Այստեղից էլ առաջացել է իմ կույր բախտից արտահայտությունը։

26. Պատմությունը կարդա՛:

Երեք եզ միասին էին դաշտում։ Առյուծը նրանց հետևում էր, բայց չէր համարձակվում հարձակվել։ Նա այնպես արեց, որ եզներն իրարից  նեղացան և տարբեր ուղղություններով գնացին։ Առյուծն առանձին-առանձին բռնեց նրանց և կերավ։

Ինչո՞ւ չէր հարձակվում առյուծը։ Մտքերից մեկն ընտրի՛ր և մեկ-երկու նախադասությամբ, հիմնավորի՛ր։

Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր կարողանում ընտրել՝ սկզբում որին ուտի։

Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր ուզում խանգարել եզների խաղաղ զրույցը։

Առյուծը չէր հարձակվում, որովհետև վախենում էր, քանի որ նրանք միասին էին։

27. Գայլն ու հովիվը

Հովվի ամբողջ հոտը հիվանդությունից կոտորվեց։ Գայլն իմացավ ու եկավ հովվին մխիթարելու։

— Մի՞թե դա ճիշտ է, – հարցրեց հովվին, – աստվա՜ծ իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրունիկ, ինչ թմբլիկ ոչխարներ էին…

Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել։

— Շնորհակալ եմ, գայլ եղբայր, – հառաչեց հովիվը, – տեսնում եմ՝ բարի ես ու սրտացավ։

— Ճիշտ որ՝ սրտացավ, – ասաց շունը, – փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցա­վում։

Ինչո՞ւ էր լաց լինում գայլը։
Որավհետև, հովվի հոտը կոտորվել էր, եկել էր հովվին մխիթարելու, որովհետև առանձ իր ուտելիքի մնաց:

Պատասխանդ պատճառաբանի՛ր մեկ-երկու նախադասությամբ։

30. Չալ կաչաղակը

Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում: Շարժում էր. շարժում ու երգ էր ասում.

— Կա, չէ. չկա, չէ:

Նորից թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր. նստում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.

— Կա. չէ չկա. չէ:

Նորից թռչում էր, թռչում ու ծառին նստում: Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում ու երգ էր

ասում.

— Չկա. չէ. չէ…

Ինչի ՞ մասին է կաչաղակի երգը կա, չէ, չկա, չէ:

31. Ուժեղը

Մուկը ուզում է մի ուժեղ ընկեր գտնել: Գալիս է արևի մոտ.

—   Արև՛, ի՜նչ ուժեղ ես:

Արևը թե՝

—  Ամպն է ուժեղ:

Մուկը ամպի մոտ է գալիս: Ամպը թե՝

—  Քամին է ուժեղ:

Քամու մոտ է գալիս: Սա էլ թե՝

— Մարդն է ուժեղ:

Մուկը մարդու մոտ է գալիս: Մարդն էլ թե՝

—   Մուկն է ուժեղ:

-Որ ամենից ուժեղը էլի մուկն է. ես էլ մկան հետ ընկերություն կանեմ:

Շարունակի՛ր

Ամպը արևից ուժեղ է, որովհետև կարողանում է փակել արևի ճառագայթները:

Քամին ամպից ուժեղ է,  որովհետև քամին քշում է ամպին:

Մարդը քամուց ուժեղ է, որովհետև քամին չի կարող քշել մարդուն:

Մուկը մարդուց ուժեղ է, որովհետև առանց գործիք կարողանում է պատ ծակել:

32.  Փիղը

Փիղը ընկերասեր կեն­դանի է: Նա հասկացող է ու խելացի: Երբ մի փիղ ընկնում է փոսը, մյուսներն իրենց կնճիթներով օգնում են նրան: Եթե փղի կնճիթը վնասվում է, նա չի կարողանամ ոչ ուտել, ոչ  խմել: Այդ ժամանակ նորից օգնում են ընկերները: Նրանք իրենց կնճիթներով կե­րակրում են նրան: Փղերն իրենց հիվանդ ընկերոջը մենակ չեն թողնում, տանում են իրենց հետ:

Ինչպիսի՞  կենդանի է փիղը:
Ընկերասեր, հոգատար և խելացի:
Փղերը ինչպե՞ս են օգնում իրենց ընկերներին:
Կնճիթով:

33. Ծիծեռնակներ

Ծիծեռնակներին կարելի է հանդիպել թե՛ քաղաքում, թե՛ գյուղում: Նրանք անդադար աշխատում են՝ օդում միջատներ են որսում: Ասում են, երբ ծիծեռնակները բարձր  են թռչում, լավ եղանակ է լինելու, ցածր են թոչում՝ անձրև է գալու: Դա շատ ճիշտ է, սակայն կապվում է ոչ թե ծիծեռնակների, այլ այն միջատների հետ, որոնց ծիծեռնակները  որսում են: Անձրևից առաջ, երբ օդն ավելի է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և, ծանրանալով, նրանց ներքև են քաշում:
Ծիծեռնակներն այդ պատճառով են ցածր թռչում:

Ինչո՞ւ են ծիծեռնակները ցած թռչում:
Որպեսզի, ցած իջած միջատներին որսան:

37. Գիտե՞ս, որ…

Գիտե՞ս, որ նապաստակն այնքան էլ վախկոտ չէ: Նա պառկում է մեջքի վրա և թշնամու հետ կռվում իր երկար ու սուր ճանկերով: Նապաստակը նաև խորամանկ է: Նա խառնում է իր հետքերը և խաբում է որսի շներին:

Իզուր չէ, որ նապաստակի աչքերը շիլ են: Նա ոչ միայն իր դիմացն ու շուրջն է տեսնում, այլև՝ մի քիչ էլ hետևը: Ականջներն էլ են պտտվում չորս կողմ և լսում են բոլոր կողմերից եկած շշուկները:

Մի քանի նախադասությամբ գրիր, ինչ իմացար նապաստակի մասին:

Նապաստակը ուժեղ է, խորամանկ, ունի լավ լսողություն:

38. Գիտե՞ս, որ…

Թռչնի անկողինը միշտ իր հետ է: Նրա ներքնակը փորի փետուրներն են: Նրա վերմակը մեջքի փետուրներն են: Այդքան տաք անկողնով կարելի է քնել ամեն տեղ` հողի, ջրի, ձյան վրա և նույնիսկ` ձյան մեջ:

Պատմիր՝ ինչ գիտես թռչունների մասին:

Թռչունները առաջին կենդանի օրգանիզմներն են բնության մեջ, որոնք ունեն մարմնի կայուն ջերմաստիճան՝ +42°C: Այս ջերմաստիճանը կայուն է և չի ենթարկվում փոփոխության՝ ելնելով արտաքին միջավայրի պայմաններից:

Ենթադրվում է, որ մոտավորապես 150մլն տարի առաջ թռչունները սկիզբ են առել հնագույն սողուններից:

39. Գրի՛ր տրված բառերի հակառակ իմաստը ցույցտվող բառերը:

վախկոտ-քաջ

քիչ-շատ

խորամանկ-միամիտ

դիմաց-ետև

երկար-կարճ

թշնամի-բարեկամ

սուր-բութ

շշուկ-աղմուկ

Գրիր տրված բառերի իմաստով նույն կամ նման բառերը:

քաջ-խիզախ

բարեկամ-հարազատ

խորամանկ-հնարամիտ

զվարթ-ուրախ

կամացուկ-կամաց

որդի-տղա

մեծ-ահռելի

փոքր-պուճուր

40. Գիտես, որ…

Աղվեսը շատ լավ է լսում: Դա օգնում է, որ նա իր համար կեր գտնի: Երբեմն աղվեսը ետևի թաթերի վրա է քայլում, ցատկոտում է ու պտտվում: Բայց նա ոչ թե պարում է, այլ ականջ է դնում ձյան տակ վազվզող մկների ծվծվոցին: Եվ ամենաթույլ ծվծվոցից էլ աղվեսը կարողանում է գտնել մկանը:

Աղվեսն ինչպե՞ս է գտնում մկներին: 

Աղվեսը շատ լավ է լսում: Եվ ամենաթույլ ծվծվոցից էլ աղվեսը կարողանում է գտնել մկանը:

Իսկ դու ի՞նչ գիտես աղվեսների մասին: Մի քանի փաստ գրի՛ր:

Աղվեսները խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանիներ են։ Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանման վնասատու կրծողներ, իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի։ Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ 

Տրված բառերով բառակապակցություններկազմի՛ր:

աղվես — խորամանկ աղվես

ականջ —ուշադիր ականջ

մուկ —արագավազ մուկ

ձյուն —փափուկ ձյուն

կեր —շան կեր

պոչ —երկար պոչ

41. Մողես

Դու երևի մողես տեսել ես: Մողեսներն ամռանը վազվզում են տաք քարերի վրա: Իսկ բռնե՞լ ես մողեսի պոչից: Այդ ժամանակ նա պոչը թողնում է ու փախչում: Այդպես է մողեսը ազատվում թշնամիներից: Զարմացած թշնամին ուշադիր նայում է շարժվող պոչին, իսկ մողեսը թաքնվում է: Մի քանի շաբաթ հետո հին պոչի տեղը նոր, փոքրիկ պոչ է աճում:

Ավարտի՛ր նախադասությունները: 

Ամռանը մողեսները վազվզում են տաք քարերի վրա:

Երբ մողեսին բռնում են, նա պոչը թողնում է ու փաղչում:

Մի քանի շաբաթից հին պոչի տեղը նոր, փոքրիկ պոչ է աճում: