Рубрика: Մաթեմատիկա

Բաժանում երկնիշ թվի

27-30.10.20

  1. Կատարի՛ր բաժանում:
  • 58500 : 25 =2340
  • 1472 : 23 =64
  • 4590 : 45 =102
  • 19965 : 33 =605
  1. Կատարի՛ր գործողությունները.
  • 12 մ – 6 դ =114դ
  • 62 մ 12 սմ – 28 սմ =580սմ
  • 5 կմ – 5 մ =4995
  • 12 մ 2 դմ – 8 դմ =114
  1. 50 մ երկարությամբ մետաղալարի փաթեթն արժե 7500 դրամ: Որքա՞ն պետք է վճարել այդ լարից 24 մ գնելու համար:
  2. 7500-24=7476
  3. Աստղանիշը փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

567 < 575

60812 < 60905

123178 > 123078

7614 > 7604

5.Երեք պահեստներում կար 540 պարկ ալյուր: Երբ I-ից 20 պարկ տեղափոխեցին II և 15 պարկ՝ III պահեստ, պահեստներում ալյուրի քանակները հավասարվեցին: Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում:

1. 540:3=180

I ) 180+20+15=215

II ) 180-20=160

III ) 180-15=165

Рубрика: Մայրենի

Ավետիք Իսահակյան «Երջանիկ խրճիթը» վերլուծություն

Այս պատմությունը հայրական տան ջերմության, ծնողական կարոտի, մանկական հուշերի և սրտի կանչի մասին է: Տղան, որը թիթեռների գույներով տարված հեռացավ իր մանկության գույներից, հեռացավ իր սիրելի մայրիկից և հայրիկից: Նրան գտած հարուստ մարդը, որը դարձավ նրան հայր, չկարողացավ հարստացնել և լցնել նրա կարոտով լցված սիրտը: Նա ուներ ամեն ինչ երջանիկ լինելու համար, սակայն չուներ ուրախություն աչքերում: Նրա խորթ հայրը նրա համար խնջույքներ էր կազմարկեպում և ամեն բան անում էր նրան երջանկացնելու համար, բայց նրա հայացքը միշտ հեռվում էր: Նրան միշտ կանչում էր մի կարոտ, որը իր մանկության հուշերից էր: Նրա հայացքում մի բարի կնոջ և հոգատար տղամարդու պատկեր էր, որոնց հիշելիս ժպտում և արտասվում էր: Եվ չնայած իր անհոգ կյանքին, նա որոշեց գնալ իր սրտի կանչի ետևից: Նա երկար թափառեց, բայց ի վերջո գտավ իր մանկությունը, երազանքը և ծնողներին, որոնք իրենց հույսը երբեք չեն կորցրել և յուրաքանչյուր անցորդի մեջ տեսել են իրենց որդուն: Եվ վերջում մեջբերեմ պատմվածքի վերջին հատվածը, որը շատ ճիշտ նկարագրում է այս գեղեցիկ և ուսուցողական պատմության ողջ իմաստը.

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը: Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…

Рубрика: Մաթեմատիկա

Հանման ստուգումը գումարումով

23-30.10.20

  1. Կատարիր հանումը և արդյունքը ստուգի՛ր գումարումով
  • 672 – 672=0+672=672
  • 90126 – 9008=81118+9008=90126
  • Գումարումով ստուգի՛ր ճիշտ է արդյոք կատարվել հանումը.
  • 90000 – 7777 = 82223+7777=90000
  • 71587 – 42786 = 28801+42786=71587
  • Գտի՛ր անհայտ գումարելին և կատարի՛ր գումարում.
  • 902 + 348 = 1250
  • 3001 + 2436 = 5437
  • 467 + 5811 = 6278
  • Երեք թվերի գումարը 5418 է: Առաջինը 333-ով մեծ երկրորդից: Երկրորդը 444-ով փոքր է երրորդից: Որո՞նք են այդ թվերը:
  • 444+333=777
  • 5418-777=4641
  • 4641:3=1547
  • 1-ը 1547+333=1880
  • 2-ը 1547
  • 3-ը 1547+444=1991

Բազմանիշ թվի բազմապատկումը եռանիշ թվով

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը
  • 548 x 66 =36168
  • 555 x 555 =308025
  • 642 x 704 =456192
  • 6060 : 6 =1010
  • 9018 : 9 =1002
  • 6018 : 3 =2006

2. Հաշվի՛ր արտահայտության արժեքը.

( 153 x 126 – 58 x 24 ) – ( 8000 – 3547 ) =

1. 153×126=19278

2. 58×24=1392

3. 19278-1392=17886

4. 8000-3547=4453

5. 17886-4453=13433

3. Կատարի՛ր գործողությունները.

  • 25 ց – 61 կգ =25×10=2500-61=2439
  • 72 ց 42 կգ – 65 կգ =72×100=7200+42=7242-65=7177
  • 5 տ – 5 կգ =5×10=50×100=5000-5=4995
  • 22 տ 2 ց – 8 ց =22×10=220+2=222-8=214
Рубрика: Մաթեմատիկա

Բազմապատկման հատկությունների համատեղ կիրառումը

15-23.10.20

Երբ առաջին պարկից վերցրին 10 կգ ալյուր, իսկ երկրորդ պարկից՝ 6 կգ, պարկերում ալյուրի քանակները հավասարվեցին: Պարկերում ալյուրների քանակները հավասարեցնելու համար ամենաքիչը, որքա՞ն ալյուր կարելի էր վերցնել: ( 216 բ)

10-6=4, ամենաքիչը 4 կգ ալյուր

Խանութում կար 10 արկղ խնձոր՝ յուրաքանչյուրում 15 կգ կամ 20 կգ: Վաճառողը 20 կիլոգրամանոց արկղերից 5-ական կիլոգրամ վաճառեց: Քանի՞ կիլոգրամ խնձոր վաճառեց նա, եթե խանութում կար 170 կգ խնձոր: ( 217 բ)

(4×20)+(6×15)=80+90=170

4×5=20, վաճառեց 20կգ խնձոր

Արտահայտի՛ր.

Րոպեներով՝

1 ժ 15 ր 120 վ=77ր

7 ժ 8 ր 180 վ =431ր

Ժամով՝

9 օր 14 ժ 60 ր =231ժ

1 շաբաթ 6 օր 4 ժ =148

  • Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a = 5 : ( 212 գ )
  • 22 x a x 0=0
  • 218 x 0 x a=0
  • 200 x 17 x a=17000
  • Արտահայտի՛ր նշված միավորներով: ( 213 գ)
  • 7 կգ = 7×1000=7000գ
  • 2 տ 2 ց = 2×10=20+2=22=22×100=2200կգ
  • 6 տ 8 ց 7 կգ = 6×10=60+8=68×100=6800+7=6807 կգ
  • 6 կմ 300 մ = 6×1000=6000+300=6300×10=63000 դմ
  • 5 օր 18 ժ 18 ր = 5×24=120+18=138×60=8280+18=8298 ր
  • Համեմատի՛ր: ( 214 բ)
  • 3547 > 3506
  • 4527 < 32506
  • 425136 = 425136

Գումարման ստուգումը հանումով

  1. Կատարիր գումարումը և արդյունքը ստուգի՛ր հանումով ( 225 բ )
  • 672 + 672=1344-672=672
  • 91826 + 98=91924-98=91826
  • Հանումով ստուգի՛ր, ճիշտ է արդյոք կատարվել գումարումը ( 226 բ )
  • 99999 + 555 = 100554-555=99999
  • 250 + 78970 = 79220-250=78970
  • Հաշվի՛ր արտահայտության արժեքը ( 227 բ )

25 x ( 5316 – 4897) – (79 x 22 – 1188 ) : 50 =

1. 5316-4897=419

2. 79×22=1738-1188=550

3. 25×419=10475

4. 550:50=11

5. 10475-11=10464

  • 350 նստատեղ ունեցող ինքնաթիռն ունի 2 սրահ: Առաջին սրահի նստատեղերը 46-ով քիչ են երկրորդ սրահի նստատեղերից: Քանի՞ նստատեղ կա առաջին սրահում:
  • 350-46=304 նստատեղ
Рубрика: Հայրենագիտություն

Առասպել Արա Գեղեցիկի մասին

Ասորեստանի թագուհին՝ Շամիրամը, շատ էր տանջվում անփոխադարձ սիրուց Հայաստանի տիրակալ Արա Գեղեցիկի հանդեպ: Բայց նրա բոլոր փորձերը գայթակղել Արա Գեղեցիկի սիրտը ապարդյուն էին: Բոլորին, ում Շամիրամն ուղարկում էր Ասորեստանից շռայլ ընծաներով, Արան ետ էր ուղարկում: Դրա համար էլ, որ Շամիրամը պահեց իր հոգում մահացու ոխը: Քիչ անց նա հայտարարեց, որ պատերազմով է գալու Հայաստան, որպեսզի բռնի ուժով գրավի և՛ երկիրը, և՛ հպարտ թագավորին:

Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ սարի ստորոտից ոչ հեռու, մի զմրուխտագույն դաշտավայրում: Երեկոյան Ասորեստանի զինվորները սկսեցին ճնշել հայկական զորքերին: Այդ ժամանակ Շամիրամը հրամայեց գերի վերցնել հայ թագավորին: Բայց Արա Գեղեցիկի զինվորները որոշել էին՝ մահ կամ ազատություն: Նրանք նետվում էին գեղարդների վրա ու թույլ չէին տալիս, որ թշնամին մոտենա: Եվ հենց այդ ժամանակ Ասորեստանի թագուհու սիրեկաններից մեկը վիրավորեց թունավոր նետով հայ թագավորին. նա ուզում էր այդպիսով ազատվել գեղեցիկ մրցակցից:

Արա Գեղեցիկը մահացավ ճակատամարտի դաշտում, թունավոր նետի հասցրած վերքից: Շամիրամը հրամայեց գտնել ու բերել իր ոտքերի առաջ նրա մարմինը, որպեսզի վերջին անգամ կարողանա տեսնել այն  մարդուն, որը գերադասեց մահը իր՝ թագուհի Շամիրամի սիրուց : Ռազմիկները բերում էին իր մոտ մի սպանվածին մյուսի հետևից: Եվ ինչ-որ ժամանակ անց ամբողջ դաշտավայրը ծածկվեց Հայաստանի առաջնորդի փառավոր զինվորների մարմիններով: Սակայն չկար դրանց թվում Արա Գեղեցիկի մարմինը: Զինվորները կրկնում էին. «Առ, զննի. առ, զննի», որը նշանակում է. «դե նայիր, դե նայիր»: Թագուհին կանգնած էր քարացած, ու  արցունքները հոսում էին գետի նման:

Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջ մարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։

Իսկ երբ հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վը-րեժն առնելու համար, Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին:

Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։

Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և ա-ռատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդի խռովքը։

Рубрика: Բնագիտություն

ԳԵՏԵՐ

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասր ներծծվում է, մի մասր’ գոլորշանում, իսկ մնացածր սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:
Գետր ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերր:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունր, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասր’ հուն:


Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրր, լիճր: Օրինակ’ Սևանա լիճր Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղր, որտեղ գետր թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ’ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերր, գետակներր, առվակներր կոչվում են վտակներ:
Գետերր լինում են լեռնային ե հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաե սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:

Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքե: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը’ Անխելր, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը’ Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սևջուրը’ Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է հորդացում: Օրինակ’ Հայաստանում գետերր հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատե բարձրացումր’ տեղատարափ անձրեներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակր, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում’ պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասեր:
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը: Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունր, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասր’ հուն: Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք:Այն տեղր, որտեղ գետր թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան:Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերր, գետակներր, առվակներր կոչվում են վտակներ:
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը’ Ամուդարյա, Սիրդարյա:
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջե: Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է հորդացում: Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատե բարձրացումր’ տեղատարափ անձրեներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:

Рубрика: Բնագիտություն

Հյուսիսային Ամերիկա.առաջադրանքներ

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հյուսիսային Ամերիկան մեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա։ Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան է:

Ատակամա անապատը աշխարհի ամենաչոր վայրն է:

Անդերն աշխարհի ամենաերկար լեռնաշղթան է:

Սուպե հովիտը աշխարհի հին քաղաքակրթություններից մեկի հայրենինքն է:

Ամազոնը աշխարհի ամենաջրառատ գետն է։

Հարավային Ամերիկա․ առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գոտի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը, որն ունի 979 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է, 6959 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝ Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում պիրանյա ձկները և հսկա ալիգատոր կոկորդիլոսները։

Рубрика: Բնագիտություն

Աֆրիկա.առաջադրանքներ

Լրացնել բաց թողնված բառերը՝

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:  Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիաից հետո:

Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը:

Рубрика: Մայրենի

Գործնական աշխատանք

Մարիետ Սիմոնյանի  Հայոց լեզու 4: Գիրք-տետր չորրորդ դասարանցիների համար գրքի վերջում կա ուղղագրական բառարան։ Բառարանից դուրս գրիր քեզ անծանոթ 15 բառ, բառարանի օգնությամբ բացատրիր, սովորիր այդ բառերի ուղղագրությունը և բացատրությունը։

աղջամուղջ-մթություն, մշուշ

գույժ-վատ լուր

թախանձել-աղաչել

թոքախտ-թոքերի հիվանդություն

ժխոր-խառնաշփոթ աղմուկ

լուրթ-բաց կապույտ

խայտալ-ուրախությունից թռչկոտել

ծնծղա-հարվածային երաժշտական գործիք

կաղկանձ-շների հաչոց

հեծկլտալ-շունչ քաշելով լաց լինել

ճարճատյուն-կրակի ճայթյուն

մազապուրծ-մի կերպ փորձանքից՝ աղետից պրծած

նիրհ-քուն

ոստյուն-թռիչկ, ցատկ

պատրույգ-թել, ժապավեն

Рубрика: Մայրենի

Ստեփան Զորյան «Չալանկը»

3-րդ հատված

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը, տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ՝

  1. Հատվածից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ՝ խնդրել- թ լսում ենք, դ գրում
  2. համբերել, մարդ, դարձյալ, հագնվել, ցանկություն, բարձրանալ, ձիգ, փորձել, ուրախություն, անհանգստություն, երբ, կենդանի
  3. Վերնագրիր 3-րդ հատվածը:
  4. «Մտահոգ Չալանկը»