Рубрика: Մայրենի, Մայրենի 6, Իմ գրադարանը

Ուսումնական աշուն-2022

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
Լավ։

Ի՞նչ ստեղծագործություն ես կարդում այս շաբաթ (վերնագիրը, հեղինակի անունը):
Լ․ Նես

Ես այս շաբաթ կարդացել եմ և կարդում եմ Ն․ Նեսի Բալզակը։

Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
Որ Բալզակին վերցրեցին ուրիշ մարդիկ և նրան մի քիչ տանջում էին հետո եկավ մի բարի մարդ և վերցրեց Բալզակին՝ տարավ իր տուն։

Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
Բալզակ-խելացի, լսող։
Ստեփան-իմաստուն, բարի։

Գրի՛ր կարծիք կարդացածդ ստեղծագործության մասին:
Իմ կարծիքով այդ ստեղծագործությունը շատ բարի և ուսուցողական է, որ պետք է գնահատես ինչ որ ունես, թե չէ Բալզակի նման պատմության մեջ կնկնես։

Պատմի՛ր նաև  քո աշնանային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ։
Ես շաբաթվա սկզբին գնացել եմ Արատես երեք օրով։ Այնտեղ շատ լավ մաքուր օդ կար և շա՜տ գեղեցիկ էր։ Առաջին գիշերը շատ ցուրտ էր ցածր ջերմաստիճանի պատճառով։ Երկրորդ օրը մենք իմացանք, որ լինելու է արևի խավարում, բայց ցավոք կյանքը այդպիսին է։ Արևի խավարում չեղավ։ Երկրորդ գիշերը արդեն լավ քնեցինք, բայց ես չգիտեմ ինչում միայն ես վախենալու երազ տեսա։ Երրորդ օրը՝ ետ գալու օրը մենք շա՜տ գեղեցիկ և հին եկեղեցի։ Երբ նստեցինք ավտոբուս, էլ կանգառ չունեցանք և վերջապես հասանք Երևան։ մնացած չորս օրերը մենակ իջել եմ դուրս և դաս եմ արել։

Պատմի՛ր տեսածդ ֆիլմերի մասին: Ի՞նչ ֆիլմեր ես դիտել այս շաբաթվա ընթացքում:
Այս շաբաթ ես նայել եմ միայն <<Սուպեր մամա 2>>-ը։

Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
Ինձ դուր եկավ այն հատվածը, որտեղ աղջիկների թիմը հաղթեց տղաների թմին բասկետբոլով։

Առանձնացրո՛ւ կերպարներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
Կարեն-դերասան, հումորով։
Մենուա-դերասան, գող։
Ցողիկ-կռիվ փնտրող, չար։
Լիլիթ-գործակալ, կապիտան։
Սյուզի-բարի, օգնող։
Երանուհի-ուժեղ, դուխով։

Գրի՛ր կարծիք ֆիլմի մասին:
Ֆիլմը շատ հումորով էր և ուսուցողական։

Աշխատանքներդ անպայման տեղադրի՛ր բլոգումդ:
Լավ։

Рубрика: Մայրենի, Իմ գրադարանը

Ընթերցանությունը որպես մայրենիի բաղկացուցիչ

Բարև ձեզ, ես Արենն եմ 5-2-ից: Ես և իմ ընկեր Դավիթը ներկայացնում ենք «Ընթերցանությունը որպես մայրենիի բաղկացուցիչ» նախագիծը: Այսօր մենք ձեզ կպատմենք մեր մասին, ինչ կարծիք ունենք ընթերցանության մասին: Ես 10 տարեկան եմ, իմ ծնունդը օգոստոսի 11-ին է: Սիրում եմ կարդալ տարբեր հետաքրքիր գրքեր, գնում եմ դաշնամուրի և շատ գեղեցիկ երգեր եմ նվագում: Նաև սիրում եմ նկարել: Հիմնականում նկարում եմ խաղերից հերոսներին և մարդկանց: Ես մեծ կարծիք ունեմ ընթերցանության մասին: Ընդհանրապես ընթերցելը շատ լավ և ուսուցողական զբաղմունք է: Ընթերցելուց և քո աչքերն են վարժվում, և բառապաշարդ է շատանում, և երևակայությունդ է զարգանում և, և, և: Մի խոսքով շա՜տ լավ բան է ընթերցելը: Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս շատ ընթերցել: Դե ինչ: Ձեզ հետ էին Արենը և Դավիթը, հաջողություն:

Рубрика: Մայրենի, Իմ գրադարանը

Իմ սիրելի գիրքը

Ողջունում եմ բոլորին իմ բլոգում: Ես Արենն եմ, սեբաստացի: Դե հա, ես աշխատում եմ շատ կարդալ, բայց այդքան էլ չի ստացվում: Ամեն դեպքում կան գրքեր, որոնք կարդում եմ կամ արդեն կարդացել եմ: Մայրիկս երբեմն քնելիս մեզ համար հեքիաթ է կարդում և միշտ ասում, որ մարդ պետք է շատ կարդա: Հենց այս գիրքն էլ, որի մասին այսօր կխոսեմ, մայրիկս է նվիրել և արդեն ես էլ եմ քնելիս կարդում, բայց արդեն փոքր եղբորս համար: Գիրքը կոչվում է «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»: Մոլորակի տարբեր ժողովուրդների հետաքրքիր, չարի ու բարու մշտական պայքարի և կախարդանքի մասին պատմող հեքիաթները հավաքվել են «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գրքում: Այստեղ կան 50 տարբեր երկրների ժողովրդական հեքիաթնր, նաև հեղինակային գրողների՝ Օսկար Ուայլդ, Հանս Քրիստիան Անդերսեն, Հովհաննես Թումանյան, ՎլադիմիրՍուտեև: Գիրքը շատ հետաքրքիր է, քանի որ տարբեր հքիաթներ կան, ես չեմ ձանձրանում: Կան և՛ մեզ հայտնի հեքիաթներ, և՛ անծանոթ: Ինձ ամենից շատ դուր է եկել « Լյու եղբայրները» չինական ժողովրդական հեքիաթը: Հեքիաթի հերոսները հինգ Լյու եղբայրներն են, որոնցից ամեն մեկը ուներ իր առանձնահատկությունը: Լյու առաջինը կարողանում էր խմել ամբողջ ծովը, Լյու երկրորդը չէր վախենում կրակից, երրերդը կարողանում էր երկարացնել իր ոտքերը, չորրորդի մարմինը ամուր էր երկաթի պես, իսկ հինգերորդը հասկանում էր թռչուններ և գազանների լեզուն: Իսկ թե ինչպես օգտագործեցին նրանք իրենց այդ կարողությունները, իմ ընկերները կիմանան կարդալուց հետո: Ես այս հեքիաթից սովորցի բարություն, որ պետք է միշտ եղբայրները լինեն միասնական և ամեն հարցով օգնեն միմյանց: Պետք է հարգել մեծերին, սիրել կենդանիներին և պատժել չարին: Անպայման կարդացեք այս գիրքը և հաստատ յուրաքանչյուրդ կգտնեք ձեր սիրելի հեքիաթը: