Рубрика: Մայրենի

Ղ. Աղայան.Վաճառականի խիղճը

1-ին մաս

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

-Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

-Կվերցնեմ,-պատասխանում է վաճառականը։

-Քանի՞ տարով կվերցնեք։

-Տասը տարով։

-Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

-Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

-Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

2-րդ մաս

Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

-Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

-Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

-Սա ի՞նչ բան է.-կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

-Ինչի՞ համար եք եկել և գնում։

-Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

-Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

-Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,-ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

-Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

-Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Բառարան

Սովդաքար-վաճառական

Համքար-արհեստակից

Հոգոց-հոգեհանգստյան արարողություն

Հարցեր և առաջադրանքներ

1. Քեզ անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Գերադասել-նախնտրել
Մերձիմահ-մահին մոտ
Համքարներ-արհեստակիցներ

2. Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց  մեկ դիպուկ բառով:
Տղա-մարդասեր
Վաճառական-անխիղճ
Թագավոր-արդար

3. Փորձի՛ր ապացուցել, որ թագավորը՝

ա. խելացի ու հնարամիտ էր
բ. արդարադատ էր
գ.  բարի էր:

4. Մեղադրի՛ր վաճառականին:
Վաճառականը անխիղճ էր, որովհետև նա գիտեր, որ տղայի հայրը մեձիմահ է, բայց նրա վարձը չտվեց:

5. Արդարացրո՛ւ վաճառականին:
Իմ կարծիքով նա վատ մարդեր, դրա համար էլ ես նրան չէմ արդարացնելու:

6. Մեղադրի՛ր գործակատարին :
Իմ կարծիքով նա լավ մարդ էր, դրա համար էլ ես չէմ մեղադրելու:

7. Արդարացրո՛ւ գործակատարին:
Գործակատարը մարդասեր էր, որովհետև երբ ուզում էին վաճառականին կախել, նա չթողնեց, որովհետև ծղճաց նրան:

Рубрика: Մայրենի

Աշխատասեր տղան

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

-Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

-Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

-Քանի՞ տարով կվերցնեք։

-Տասը տարով։

-Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

-Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

-Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Տղան նույնն է կրկնում, իսկ վաճառականը նույնը և տղան ասաց.

-Ես իմ վարձն եմ ուզում, որ հայրիկիս վերջին ուզած նվերը գնեմ:

-Դա ո՞րն է-հարցրեց վաճառականը:

-Նոր տուն-պատասխանեց տղան:

Այդտեղ վաճառականը հասկացավ, որ տղան ուզում է իր հայրիկի ամենաթանկ խնդրանքը անել, որովհետև նրան շատ է սիրում: Եվ այսպիսով վաճառականը տվեց տղային իր վարձը, նույնիսկ ավելի շատ, քան պետք էր: Տղան շնորհակալություն հայտնեց վաճառականին ու գնաց: Նա իր հայրիկին տարավ այդ տունը, որը նա ուզում էր և մի քանի ժամ հետո նրա հայրը մահացավ: Տղան մեծացավ, լավ վաճառական դարձավ, ընտանիք կազմեց և երեխաներ ունեցավ: Հետո նա տեսավ իր ուսուցիչ վաճառականին և ասաց.

-Բարև ձեզ, վարպետ: Ինչպե՞ս եք:

Վաճառականը պատասխանեց.

-Լավեմ այն օրվանից, որ քեզ հանդիպեցի, որ դու շատ լավ և ճարպիկ աշխատում էիր և այն օրվանից հետո, որ ես կատարեցի քո խնդրանքը: Սիրտս մի տեսակ հանգստացավ-ասեց վաճառականը, գրկեց տղային և գնաց:

Рубрика: Մաթեմատիկա

Թվաբանական գործողությունները խառը թվերով

1. Կատարե՛ք հաշվումները՝ կիրառելով խառը թվերով թվաբանական գործողությունների ընդհանուր կանոնը:

3 ամբողջ 7/8+5 ամբողջ 3/4=8 ամբողջ 7+6/8=8 ամբողջ 13/8

2 ամբողջ 5/9+11 ամբողջ 2/3=13 ամբողջ 5+6/9=13 ամբողջ 11/9

9 ամբողջ 2/5-8 ամբողջ 1/4=1 ամբողջ 8-5/20= 1 ամբողջ 3/20

6 ամբողջ 7/8-1 ամբողջ 1/5=5 ամբողջ 35-8/40=5 ամբողջ 27/40

2. Կատարե՛ք գործողությունները խառը թվերով թվաբանական գործողությունների ընդհանուր կանոնով:

25 ամբողջ 4/7+31 ամբողջ 5/14=56 ամբողջ 8+5/14=56 ամբողջ 13/14

37 ամբողջ 9/25+82 ամբողջ 7/20=119 ամբողջ 36+35/100=119 ամբողջ 71/100

23 ամբողջ 3/13-15 ամբողջ 25/26=20+3 ամբողջ 3/13-15 ամբողջ 25/26=5 ամբողջ 84-25/26=5 ամբողջ 59/26

45 ամբողջ 9/10-36 ամբողջ 9/10=9 ամբողջ 9-9/10=9 ամբողջ 0/10

3. Կատարե՛ք խառը թվերի գումարում առավել հարմար եղանակով.

37 ամբողջ 8/9+41 ամբողջ 5/6=78 ամբողջ 16+15/18=78 ամբողջ 31/18

66 ամբողջ 13/24+72 ամբողջ 11/28=138 ամբողջ 91+66/168=138 ամբողջ 157/168

45 ամբողջ 7/12+63 ամբողջ 23/36=108 ամբողջ 21+23/36=108 ամբողջ 44/36

124 ամբողջ 1/2+328 ամբողջ 3/4=452 ամբողջ 2+3/4=452 ամբողջ 5/4

4. Կատարե՛ք խառը թվերի հանում առավել հարմար եղանակով:

8 ամբողջ 9/10-6 ամբողջ 2/5=2 ամբողջ 9-4/10=2 ամբողջ 5/10

4 ամբողջ 5/11-2 ամբողջ 3/10=2 ամբողջ 50-33/110=2 ամբողջ 17/110

12 ամբողջ 25/36 – 9 ամբողջ 7/24=3 ամբողջ 50-21/72=3 ամբողջ 29/72

14 ամբողջ 7/12 – 6 ամբողջ 5/6=8 ամբողջ 7-10/12=?????????????

Երեք խառը թվերից առաջինը 8 ամբողջ 1/3 է: Եկրորդ թիվը 5 ամբողջ 5/6-ով մեծ է առաջինից, իսկ երրոդը 3 ամբողջ 1/4 –ով մեծ է երկրորդից: Գտե՛ք այդ թվերի գումարը:
Լուծում

1.8 ամբողջ 1/3+5 ամբողջ 5/6=25/3+35/6=50+35/6=85/6=14 ամբողջ 1/6

2.14 ամբողջ 1/6+ 3 ամբողջ 1/4=85/6+13/4=170+39/12=209/12=17 ամբողջ 5/12

3.8 ամբողջ 1/3 + 14 ամբողջ 1/6 + 17 ամբողջ 5/12=25/3+85/6+209/12=100+170+209/12=479/12=39 ամբողջ 11/12

Պատ.՝ 39 ամբողջ 11/12

Եռանկյան կողմերի չափան արդյունքներն են՝ 3 ամբողջ 2/5 սմ, 4 ամբողջ 7/9 սմ և  5 ամբողջ 1/3 սմ: Ստուգե՛ք, որ եռնակյան ցանկացած երկու կողմերի երկարությունների գումարը մեծ է երրոդ կողմի երկարությունից:
Լուծում

  1. 3 ամբողջ 2/5 սմ + 4 ամբողջ 7/9 սմ=17/5+43/9=153+215/45=368/45=8 ամբողջ 8/45 սմ>5 ամբողջ 1/3 սմ
  2. 4 ամբողջ 7/9 սմ+5 ամբողջ 1/3 սմ=43/9+16/3=43+48/9=91/9=10 ամբողջ 1/9 սմ>3 ամբողջ 2/5 սմ
  3. 3 ամբողջ 2/5 սմ+5 ամբողջ 1/3 սմ=17/5+16/3=51+80/15=131/15=8 ամբողջ 11/15սմ> 4 ամբողջ 7/9 սմ
  1. Հաշվե՛ք
  1. 2 ամբողջ 1/3 : 2 ամբողջ 17/30 + 1 ամբողջ 4/20 : 6 ամբողջ 3/5=
    =5 ամբողջ 89/90 + 7 ամբողջ 92/100=12 ամբողջ 1718/900
  2. 17 ամբողջ 1/2 : 6 ամբողջ 3/12 + 2 ամբողջ 5/18 : 3 ամբողջ 3/24=
    =109 ամբողջ 9/24 + 7 ամբողջ 51/432=116 ամբողջ 213/432
Рубрика: Մայրենի

Հայոց լեզու

207. Տրված բառերի բոլոր հնարավոր ձևերը գրի՛ր:

Պահարան, պահակ, խողովակներ, դարակներ:

Պահարան, պահարանում, պահարանով, պահարանից, պահարանի, պահարանին:

Պահակ, պահակով, պահակից, պահակի, պահակին:

Խողովակներ, խողովակներում, խողովակներով, խողովակներից, խողովակների, խողովակներին:

Դարակներ, դարակներում, դարակներով, դարակներից, դարակների, դարակներին:

208. Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով, բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորի՛ր: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:

Իր բույնը հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ բնին, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել և սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու բնով կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կցկվել էին բնում ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորիկից հետո ծովը հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր ծովին. արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն ծովով հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ գրիչը լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ գրիչին ու ծոցատետրում ինչ-որ բառ գրեց:
Ամբողջ թանաքը գրիչից դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այսպիսի բաները սովորական գրիչով չէն գրում:

215. Փակագծի բառը պահանջվող ձևով գրի՛ր:

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է Քյոնիգսբերգում և այնտեղ էլ ութսուն տարի հետո մահացել է: Նա իր մտքով ընդգրկել է ոչ միայն Երկիր մոլորակը, այլև Արեգակնային համակարգը և ողջ տիեզերքը: Սակայն կյանքի ընթացքում Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի քաղաքից: Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու գյուղ գնալը, որը Քյոնիգսբերգից ընդամենը քառասունհինգ կիլոմետր էր հեռու:

Рубрика: English

The voyage of the animal orchestra

It’s a sad day. Our ship, Symphony, hit a rock this morning and we are
sinking. We must abandon the ship and swim for our lives.
Day 1. We’re alive! We swam all day and all night until we reached land.
Who knows what’s on this island? First we must sleep and rest.
Day 2. Today we walked around the island. We climbed a tree and all
we saw was the deep blue sea and the hot sand. Now we must find food.
Day 3. Today we went swimming and fishing. There were sea urchins in the sea. Now we must find
fresh water. Who knows how we can carry it?
Day 4. Today we climbed a volcano. At the top there was a pool of fresh rain water. It was delicious!
Now we must explore more of the island.
Day 5. Today we walked across the island. There were banana trees and coconut trees. Now we must
make a shelter. Who knows how we can make one?
Day 6. Today we made a shelter out of bamboo and palm leaves. We have fish, fruit, milk, water and
shelter. Now we must have some music!
Day 7. Today the band practised on the beach. There was a ship on the horizon but it didn’t see us.
Who knows how we can stop the next ship?
Day 364. This morning the band was playing on the beach (the music was a bit loud) when a ship
sailed by! I blew my seashell and the ship stopped!
It’s a miracle! The ship heard the band and came to rescue us. We’re finally leaving the desert island.
We’re going home! Hip hip hooray! Hip hip hooray!

1. What’s the word?
Write the word under the pictures.

Sea.

Swimming.

Banana.

Coconut.

Volcano.

Island.

Sand.

Sea urchin.

Rock.

Band.

Leaves.

2. Match them up!
Watch the story. Match the days and what happens.

Day 2 We went swimming and fishing.

Day 3 We walked across the island.

Day 4 A ship sailed by.

Day 5 The band practised on the beach.

Day 6 We walked around the island.

Day 7 We made a shelter out of bamboo and palm leaves.

Day 364 We climbed a volcano.

3. Fill it in!
Watch the story. Write the missing words in the sentences.

2. Now we must find food.

3. Now we must find fresh water

4. Now we must explore more of the island.

5. Now we must make a shelter.

6. Now we must have some music.

4. Write and draw!
Imagine you have landed on a desert island! Write your diary for the first five
days and draw a picture of the island!

Due to a plane crash, we landed on a desert island.

Day 1. We ate less and drank less to satisfy ourselves.

Day 2. We admired the nature of the island because it bore fruit every day

Day 3. We were thinking about how to call for help, so we wrote SOS in the sand.

Day 4. No one noticed, so we were worried they would never find it.

Day 5. A helicopter approached us and took us home.

Write down the unknown words, find out the adjectives.

Sad-տխուր
Abandon-հրաժարվել
Rest-հանգիստ
Climbed-բարձրացել
Delicious-համեղ
Explore-ուսումնասիրել
Shelter-ապաստան
Seashell-ծովախեցգետին

Рубрика: Русский Язык, Ուսումնական գարուն

Мои весенние каникулы

Весенние каникулы я провел дома, потому что погода была плохой. Правда, когда время от времени шел снег, мы спускались играть в снежки. Я играл с братом, читал, рисовал и так далее. Короче говоря, у меня были хорошие весенние каникулы.

Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական գարուն

Գարնանային արձակուրդների առաջադրանքների փաթեթ

1. Գնացքի մի վագոնում 36 ուղևոր կա, իսկ մյուսում՝ դրա 5/6-մասը: Ընդամենը քանի՞ ուղևոր կա այդ երկու վագուններում:
1. 36:6=6
2. 6×5=30
3. 30+36=66
Պատ.՝66 ուղևոր

2. A-ից B ճանապարհը  900կմ: Միաժամանակ A կետից դուրս եկավ ավտոբուսը, որի արագությունը 40կմ/ժ է, իսկ B կետից մեքենան՝ 60կմ/ժ արագությամբ:  Քանի՞ ժամ հետո  նրանք կհանդիպեն:
1. 60+40=100
2. 900:100=9
Պատ.՝9ժ հետո

3. Գծի՛ր ուղղանկյունանիստ Geogebra.org ծրագրով, որի երկարությունը լինի 18սմ, լայնությունը՝ 2դմ, իսկ բարձրությունը՝ 21սմ: Հաշվի՛ր նրա ծավալը:

Հուշում.  1դմ=10սմ

V=18x20x21=7560

4. Ուղղանկյան երկարությունը 24սմ, իսկ լայնությունը երկարության 2/3 մասը: Որքա՞ն է ուղղանկյան պարագիծը և մակերեսը:
1. 24:3=8
2. 8×2=16
P=24+16+24+16=80
S=24×16=384

5. Կոտորակները կրճատիր:

25/100=1/4

11/66=1/6

10/600=1/60

60/15=4/1

6. Կոտորակները համեմատիր:

1/4<3/4

5/8>1/4

9/11>3/22

7. Քանի՞ գրամ է 7կգ 800 գրամը:
7800գ:

8. Քանի՞ րոպե է 1/12ժամը:
5ր:

9. Քանի՞ մետր է 2կմ 300մ-ը:
2300մ:

10. Քանի՞ վայրկայան է 1/5 րոպեն:
12վ:

11. Ավտոմեքենան առաջին երեք ժամում անցավ 80կմ/ժ արագությամբ, իսկ հաջորդ երկու ժամում, յուրաքանչյուրում` 30կմ/ժ-ով արագ: Քանի՞ կմ ճանապարհ անցավ այդ 5 ժամում:
1. 3×80=240
2. 80+30=110
3. 110+30=140
4. 240+110+140=490
Պատ.՝490կմ

12. Գտիր:

1մ-ի 1/5 մասը=20սմ

3մ-ի 1/50 մասը=60սմ

2ժ-ի 1/2 մասը=60ր

4տ-ի 1/5 մասը=800կգ

10տ-ի 1/10մասը=1000կգ

Լրացուցիչ

1. Երկնիշ թվից հանում ենք իր թվանշանների գումարը: Եթե տարբերությունը երկնիշ թիվ է ստացվում, նորից նույն գործողությունն ենք կատարում՝ այդ թվից հանում ենք իր թվանշանների գումարը: Այդպես շարունակում ենք, մինչև տարբերությունը միանիշ թիվ ստացվի: Ինչ ես կարծում, որ միանիշ թիվը կստացվի:
Պատ.՝9

Рубрика: Մայրենի, Ուսումնական գարուն

Ա. Իսահակյան «Այդ ոչինչը ես եմ»

Դաշնամուր: Վիլյամ Սարոյան

William-Saroyan-e1459950048498

― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։
― Իսկապե՞ս հուզվում ես։ Ինչո՞ւ, ― հարցրեց Էմման։

― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։

― Նվագել գիտե՞ս, ― հարցրեց Էմման։

― Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում։

― Իսկ դու ի՞նչ ես անում։

― Կտեսնե՛ս, ― ասաց Բենը։

Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին։ Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան։ Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել։

Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին։ «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել, ― ենթադրեց Էմման, ― և սիրում է այդ տիպի երաժշտությունը։ Ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելով կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս, վերհիշում է լսած երաժշտությունը և մտովի նորից վերապրում այն»։

― Նվագել գիտե՞ս, ― դարձյալ հարցրեց Էմման։

Բենն իր շուրջը նայեց։ Վաճառողները, ինչպես երևում էր, զբաղված էին։

― Ո՛չ, չգիտե՛մ, ― ասաց նա։

Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան։ Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար-֊երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ։ Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել։

Բենը մի քանի մեղմ ակորդ վերցրեց։ Ոչ ոք չէր մոտենում նրանց, և նա նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի։

Եվ Էմման հասկացավ, որ դա պարզապես հրաշալի է։

Բենն ընդամենը կես րոպե նվագեց։

― Հաճելի է հնչում, ― ասաց նա՝ նայելով Էմմային։

― Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում, ― ասաց Էմման։

― Ես ամենևին ինձ նկատի չունեմ, ― ասաց Բենը։ ― Խոսքս դաշնամուրի մասին է։ Հոյակապ հնչեղություն ունի, չնայած այդքան փոքր է։

Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց։

― Ողջո՛ւյն, ― ասաց նա։

― Ողջո՛ւյն, ― պատասխանեց Բենը։ ― Հոյակապ դաշնամուր է։

― Այո, շատերին է դուր գալիս, ― ասաց վաճառողը։ ― Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար։ Եվ բավականին շատ էլ վաճառում ենք։

― Որքա՞ն է գինը, ― հարցրեց Բենը։

― Երկու հարյուր քառասունինն ու հիսուն, ― ասաց վաճառողը։ ― Կարող եք, իհարկե, և մաս֊-մաս վճարել։

― Որտե՞ղ են պատրաստում, ― հարցրեց Բենը։

― Ստույգ չգիտեմ։ Կարծեմ Ֆիլադելֆիայում։ Կարող եմ պարզել։

― Մի անհանգստացեք, ― ասաց Բենը։ ― Դուք նվագո՞ւմ եք։

― Ոչ, նվագել չգիտեմ։

Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու։

― Խնդրե՛մ, դուք կարող եք էլի նվագել, ― ասաց նա։

― Ես նվագել չգիտեմ։

― Ես լսում էի, երբ դուք նվագում էիք։

― Մի՞թե դա նվագել է։ Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։

― Ինձ համար հաճելի էր լսել, ― ասաց վաճառողը։

― Ինձ համար էլ, ― ասաց Էմման։ ― Որք՞ան պետք է մուծել առաջին անգամ։

― Մոտ քառասուն-֊հիսուն դոլար։ Դե, խնդրեմ, ― դարձավ նա Բենին, ― մի բան նվագեք։ Ես ուզում եմ լսել ձեզ։

― Եթե սա մի հարմարավետ սենյակում լիներ, ― ասաց Բենը, ― կարող էի ժամերով նստել դաշնամուրի առջև։

― Էլի, քիչ էլ նվագեք, ոչ ոք չի առարկի, ― փորձեց համոզել վաճառողը։

Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր։ Մի քանի վայրկյան նվագելու ինչ-֊որ փորձեր արեց, այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե։ Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։ Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին։ Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց։

― Երանի կարողանայի գնել, ― ասաց նա։ ― Շնորհակալություն։

― Խնդրե՛մ, ― ասաց վաճառողը։

Նրանք երկուսով դուրս եկան խանութից։ Փողոցում Էմման ասաց․

― Իսկ ես ոչինչ չգիտեի․․․

― Ինչի՞ մասին, ― հարցրեց Բենը։

― Քո մասին։

― Իսկ ի՞նչ չգիտեիր։

― Դե․․․ որ դու այդպիսին ես։

― Իմ նախաճաշելու ժամն է, ― ասաց Բենը։ ― Երեկոները ես միշտ մտածում եմ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի։

Նրանք մտան մի փոքրիկ ռեստորան, նստեցին վաճառասեղանի մոտ և բուտերբրոդներ ու սուրճ պատվիրեցին։

― Որտե՞ղ ես նվագել սովորել, ― հարցրեց Էմման։

― Եբեք էլ չեմ սովորել, ― ասաց Բենը։ ― Որտեղ որ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել։ Նույնն էի անում, երբ դեռ պատանի էի։ Այ թե ինչ բան է փող չունենալը։

Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս։ Էմման անչափ շոյված զգաց իրեն։

― Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։

― Այո՛, իսկապես այդպես է, ― ասաց Էմման։

― Մի կողմից, ― ասաց Բենը, ― դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի։ Իրականում նույնիսկ ահավոր է։

Նա նորից նայեց Էմմային, ինչպես նախորդ անգամ, և Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն։

Նրանք դուրս եկան ռեստորանից, ոտքով անցան երկու թաղամաս և հասան հանրախանութ, որտեղ աշխատում էր Էմման։

― Դե, առա՛յժմ, ― ասաց Բենը։

― Ցտեսությո՛ւն, Բեն։

Բենը իջավ փողոցով, իսկ Էմման մտավ հանրախանութ։ Աղջիկը համոզված էր, որ, այսպես թե այնպես,ինչ֊որ մի օր Բենը դաշնամուր կունենա, ինչպես նաև՝ մնացած այն ամենը, ինչ այդքան ցանկանում է։

Թարգմանությունը՝ Ա. Առաքելյան

Рубрика: Մայրենի, Ուսումնական գարուն

Ինչ որ լավ է… Եղիշե Չարենց

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛:
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա,-
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս, վառվի՛ր ու գնա՛:

Հարցեր ու առաջադրանքներ

1. Բացատրի՛ր փոխաբերությունը՝  Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում:
Երբ ուզում ես, որ լավ բանը երբեք չավարտվի:

2. Բացատրիր մակդիրը՝  արև, վառ աշխարհ:
Լավ, գեղեցիկ կյանք, աշխարհ:

3. Արդյոք բանաստեղծությունն ապրելու ինչ-որ ձև թելադրո՞ւմ է: Պատճառաբանիր:
Այո, բանաստեղծությունը ստիպում է ապրել սրտանց, ինչպես վերջին անգամ: Ապրել գեղեցիկ, տպավորիչ և հիշարժան կյանք:

4. Ըստ ձեզ ինչի մասին է բանաստեղծությունը:
Կյանքի որակի:

Рубрика: English

A Visit to London

Last Tuesday Henry Brown took his sons George and Richard and Fred to see LondonThey live about 50 miles from London in a small town called Greenfield. They went by train. It was a steam-train drawn by an engine called King Arthur. Mr. Brown opened the door of an empty carriage and the boys jumped in. The guard blew his whistle and waved his flag and the train started. The train was a fast one. It passed through Knightstown, Sand field before stopping. But it stopped at Crawly Junction where some people got off and where a porter put some bags of letters and parcels into the van. An old lady got into the carriage. She had a bag with her name and address on it. She had a little dogTen minutes later they came into Waterloo station and very soon they were out in the busy streets.

“Come on, boys, we’ll take a bus now.” A big red bus came along marked London Bridge.

“That is the bus we want,” said Mr. Brown and the boys hurried up the stair and on to the top of the bus. As they went along he pointed out places and things for them to see, “There’s Westminster Bridge and there are the Houses of Parliament. We are crossing London’s river now, The Thames, and just over there is Westminster Abbey.”

“What’s the monument on the bank of the river?” said Richard.

“That is Cleopatra’s Needle. It came from Egypt.

That’s the fine ship in the river

“it’s the Discovery, the ship in which Captain Scott sailed for the South Pole.”

“And what is the building in the distance with the golden cross on top?”

“That‘s St. Pail’s Cathedral,” said Mr. Brown. “It was built by the great architect sir Christopher Wren.”

“I want to see the Tower of London”, said Richard

“We’ll see that after lunch, but now we must go to the hotel, it is in Johnson Square. Come on, boys lunch is ready”

We’ll continue our trip for the next time.

Ընդգծված նախադասությունները դարձրու հարցական, ժխտական, և գրիր հնարավոր բոլոր/ ներկա, ներկա շարունակական, ապառնի, անցյալ/ ժամանակաձևերով : 
Last Tuesday Henry Brown took his sons George and Richard and Fred to see London.
Did Last Tuesday Henry Brown took his sons George and Richard and Fred to see London?
Last Tuesday Henry Brown didn’t took his sons George and Richard and Fred to see London.
Last Tuesday Henry Brown will took his sons George and Richard and Fred to see London
Last Tuesday Henry Brown took his sons George and Richard and Fred to see London
Last Tuesday Henry Brown will take his sons George and Richard and Fred to see London

 They live about 50 miles from London in a small town called Greenfield.
Do they live about 50 miles from London in a small town called Greenfield?
They didn’t live about 50 miles from London in a small town called Greenfield.
They lived about 50 miles from London in a small town called Greenfield.
They are living about 50 miles from London in a small town called Greenfield.
They will live about 50 miles from London in a small town called Greenfield.

They went by train.
Did they went by train.
They didn’t went by train.
They go by train.
They are going by train.
They will go by train.

The guard blew his whistle and waved his flag and the train started.
Did the guard blew his whistle and waved his flag and the train started?
The guard didn’t blew his whistle and didn’t waved his flag and the train didn’t started.
The guard was whistling, waving the flag, and the train was moving.
The guard whistles, the flag flutters, and the train moves.
The guard will blew his whistle and will waved his flag and the train will started.

An old lady got into the carriage. 
Did an old lady got into the carriage?
An old lady didn’t got into the carriage.
An old lady will got into the carriage.
An old lady getting into the carriage.
An old lady gets into the carriage.

To be continued

Դուրս գրիր անծանոթ բառերը,  սովորիր և դրանցով կազմիր նախադասություններ:

steam-train(շոգեքարշ)-There is no steam-train in Armenia.
engine(շարժիչ)-The car engine was very old.

parcels(ծանրոցներ)-I love gift parcels.
carriage(վագոն)-The train has carriage

Գրիր այս բառերի հականիշները՝ top-foot, come-go, in-under, with-from, take-give, now-tomorrow, open-close, empty-full, soon-later, get off-go up, oldnew

Համացանցից դուրս գրիր Լոնդոնի մասին  հետաքրքիր նյութեր։

Here are some interesting facts about London: If you speak English too badly, they will not say it. The British love tea the most in the world. The decoration of the closet is the raincoat. People leave thei rnewspaper on the train for the rest to read. The main pet of the house is the dog. Big Ben is not really a tower or an hour.