Рубрика: «Ելք» ստուգատես

Մի ֆիլմի պատմություն

Վերջերս մի ֆիլմ դիտեցի,որը ինձ վրա մեծ տպավորություն թողեց: Ֆիլմը կոչվում է «Չառլին և շոկոլադի ֆաբրիկան»: Ֆիլմը մի տղայի մասին է ՝ Չառլի Բակետի, ով ապրում էր իր ծնողների, երկու տատիկների և երկու պապիկների հետ: Նրանք վատ էին ապրում: Այդ նույն քաղաքում էր գտնվում Վիլլի Վոնկի շոկոլադի ֆաբրիկան, որը փակվեց, երբ գողացան շոկոլադի պատրաստման գաղտնիքը: Տարիներ անց Վիլլի Վոնկը հինգ շոկոլադի տուփի մեջ դնում է մեկական ոսկե տոմս: Եվ թե ինչ է լինում, ովքեր են գտնում տոմսերը և ինչպես է դասավորվում գլխավոր հերոսի ճակատագիրը, կիմանաք ֆիլմը դիտելուց հետո: Անպայման դիտեք և կհամոզվեք, որ կյանքի բոլոր դժվարություններում մարդ պետք է մնա բարի և կամեցող:

Автор:

Ողջույն, ես Արենն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի 3-2 դասարանում: Շատ եմ սիրում իմ դպրոցը, ընկերներիս; Ազատ ժամանակ հեծանիվ եմ վարում, զբաղվում եմ սպորտով:

Оставьте комментарий