Рубрика: «Ելք» ստուգատես

Երբ սովորում ես ճիշտ սնվել

Առաջ ես առավոտյան չէի նախաճաշում,վազում էի դպրոց և այնտեղ ուտում իմ շատ սիրելի ընկեր Մարիետի պատրաստած ուտելիքը: Իսկ այժմ, երբ մեր« բարեկամ» վիրուսը հանդարտեցրել է մեզ և նստեցրել մեր տեղը, կարծես հասարակ նախաճաշը դարձել է արարողություն: Զարմանում էլ եմ, ինչպես՞ եմ ապրել առանց մայրիկիս նախաճաշի և ինչու եմ միշտ հրաժարվել: Չէ, բայց ընկեր Մարիետին էլ եմ կարոտել…Լավ է ,երբ ընտանիքը միասին է նախաճաշում: Ես մտածում եմ ,որ վիրուսը հասավ իր նպատակին, մարդիկ ապրում են՝ վայելելով մանրուքները: Այս դժվար և սպասումով լի օրերին բոլորը ժպտում են, սիրում են, միասին են և միասնակամ: Հասարակ նախաճաշի սեղանից հասա ուր…

Автор:

Ողջույն, ես Արենն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի 3-2 դասարանում: Շատ եմ սիրում իմ դպրոցը, ընկերներիս; Ազատ ժամանակ հեծանիվ եմ վարում, զբաղվում եմ սպորտով:

Оставьте комментарий