Рубрика: «Ելք» ստուգատես

Վ. Տերյան «Գարուն»

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Հարցեր

1. Ի՞նչ եմ լսում և տեսնում բանաստեղծությունը կարդալիս։
Այն կարդալիս ես լսում եմ անուշ տագնապը, անտես զանգերի կարկաչը և այդ երգը, որը սրտում է:

2. Ի՞նչ եմ զգում բանաստեղծությունը կարդալիս։
Այն կարդալիս ես զգում եմ, թե գարունը ինչպես պայծառ է, երեկոն անափ, հուզումը, որը մրրկում է սրտում և ոնց է ինձ մի քնքուշ ձեռք մոտենում:

3. Ի՞նչ մտքեր ծնվեցիր բանաստեղծությունը կարդալիս։
Այն կարդալիս իմ մտքում հիշվեց մի օր, որտեղ շատ լավ գարուն էր, լավ բնություն և մաքուր օդ:

4. Ինչպե՞ս կվերնագրեի։
«Անուշ գարնան զգացմունքները»: