Рубрика: Մաթեմատիկա

Կոտորակների հանում

1. Կատարե՛ք կոտորակների հանում:

63/15-48/15=15/15

100/19-31/19=69/19

8/7-1=8/7-7/7=1/7

10/197-4/197=6/197

2. Անկանոն կոտորակից նույն հայտարարն ունեցող ի՞նչ կանոնավոր կոտորակ պետք է հանել, որպեսզի պատասխանը բնական թիվ լինի.

10/3-1/3=9/3=3

29/7-1/7=28/7=4

62/11-7/11=55/11=5

3. ABC եռանկյան պարագիծը 12/7սմ է: Հայտնի է, որ AC=5/7սմ, AB=3/7սմ: Գտե՛ք BC կողմի երկարությունը:
4/7

4. Ի՞նչ կոտորակ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն:

82/105+11/105=91/105

18/12+11/12=29/12

5. Կատարե՛ք կոտորակների հանում:

27/24-19/32=108/96-57/96=51/96

25/81-5/18=50/162-45/162=5/162

35/48-17/36=102/144-68/144=34/144

43/64-15/24=129/192-120/192=9/192

81/56-3/14=81/56-12/56=71/56

72/169-5/26=144/338-65/338=79/338

6. Գտե՛ք որևէ երկու կոտորակ, որոնց տարբերությունը լինի:

4/9=12/9-8/9, 12/3-6/9

17/5=51/5-34/5, 85/5-68/5

18/13=54/13-36/13, 90/13-72/13

Рубрика: Մայրենի

Հայոց լեզու

396. Հարցերին պատասխանի՛ր և պատասխաներն այնպե՛ս գրիր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:

Երբեմն Հովհաննես Թումանյանն ամառներն անցկացնում էր գյուղում: Երբ նա գյուղում էր լինում, շարունակ գնում էր գյուղից գյուղ, խոսում գյուղացիների հետ, ամեն մեկին մի խորհուրդ, մի սրտալի խոսք ասում, կատակում: Գյուղացիներն էլ սիրով գնում էին նրա մոտ՝ գանգատի, խորհրդի, խոստովանության:
Ամառ էր: Լոռու գյուղերից մեկում մի քանի գյուղացիներ իրար հակառակվել ու անասունները սար չէին տարել: Գյուղում մնացած հորթերն ու կովերը փչացնում, տրորում էին արտերը: Գյուղացիները պահանջում էին, որ բոլոր կովերն անմիջապես սար տանեն, իսկ կովատերերն իրար էին մատնացույց անում.
-Թո՛ղ նա տանի, ես էլ տանեմ:
Ու ոչմեկն իր անասունը սար չէր տանում:
Մարդ ուղարկեցին Թումանյանի հետևից: Նա եկավ երեք ձիավորի հետ: Գյուղամիջում, բոլոի ներկայությամբ, իր հետ եկած տղաներին կարգադրեց.
-Տղե՛րք, գնացե՛ք մի քիչ հանգստացե՛ք, հետո դուրս եկեք, ինչքան կով, հորթ տեսնեք էս հանդում քշենք, տանենք, ազգային անենք:
Հենց որ նա իր ուղեկիցների հետ տուն մտավ, գյուղում մի տարօրինակ շարժում սկսվեց: Իսկ երբ դուրս եկան, գյուղում էլ ոչ մի անասուն չէր մնացել: Թումանյանն այդպես լուծեց գյուղացիների վեճը:

Հարցեր

Ինչու՞ էին վիճում գյուղացիները: Նրանք ինչու՞ դիմեցին Թումանյանին: Բանաստեղծն ի՞նչ որոշեց: Գյուղացիներն այդ որոշումը ինչպե՞ս ընդունեցին:

Հովհաննես Թումանյանը ոչ հաճախակի իր ամառը անցկացնում էր Դսեղ գյուղում: Նա սիրում էր գնալ տնից տուն և խոսում գյուղացիների հետ, կատակում, սիրալի խոսքեր ասում և այլն: Մի օր մի քանի անասնապահ իրար հակառակվել էին և կովերը չէին տանում սարեր: Իսկ գյուղացիները բողոքում էին, որ կովերը իրենց բանջարեղենը տրորում էին: Գյուղացիները անասնապահերին ասացին, որ կովերը սար տանեն, բայց նրանք միայն իրար էին մատնացույց անում: Նա ասում էր դու տա՛ր, իսկ մյուսը՝ չէ՛, դու: Ուստի մարդ ուղարկեցին Թումանյանի ետևից: Նա տղերքին հավաքեց գյուղի մեջտեղը և ասաց, թե գնացեք հանգստացեք, որ հետո անասուններին տանենք ազգային սարքենք: Գյուղացիները սա լսելով վախեցան և ամեն մեկը իր կովին տարավ սար, որպեսզի արածացնի: Այդպես էլ Թումանյանը լուծեց այս խնդիրը: